Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 10 Ապրիլ 2016 12:45

Մարդու իրավունքների խախտումն Արևմուտքում. երևակայությունից մինչև իրականություն

Մարդու իրավունքների խախտումն Արևմուտքում. երևակայությունից մինչև իրականություն

 

Այս օրերին համաշխարհային ԶԼՄ-ները հաճախակի են անդրադառնում եվրոպական երկրներում ապաստանող մարդկանց ու թե ինչպիսի անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերում այդ երկրների պատասխանատուները նրանց նկատմամբ: Սիրիայի ներքին պատերազմի և Միջին արևելքի ու Աֆրիկայի որոշ երկրների անհանդարտությունների պատճառով  այլ երկրներում ապաստան փնտրող մարդկանց թիվը զգալիորեն աճել է: ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնաժողովի հայտարարության համաձայն, սա աննախադեպ երևույթ է երկրորդ աշխարհամարտից մինչ այսօր: Հանձնաժողովի հայտարարության մեջ ասված է, որ 2015թ ընթացքում Եվրոպա մուտք գործած ապաստանյալների թիվը կազմել է երկու միլիոն մարդ: Նրանք առաջին հերթին փորձել են Միջերկրական ծովով մուտք գործել Հունաստան և Իտալիա: Սակայն ապաստանյալների թվը շարունակեց աճել, և այլ երկրներ նույնպես կանգնեցին նրանց ընդունելություն տալու  խնդրի առջև: Փախստականների հարցն այնքան կարևոր է, որ Մարդու իրավունքների կոնվենցիայի կետերից մեկը վերաբերում է  փախստականների իրավունքներին: 1948թ. Մարդու իրավունքների բանաձևի 14-րդ հոդվածի առաջին կետում ասվում է. "Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապաստան խնդրել այլ երկրներում, եթե իր երկրում ենթարկվել է հետապնդման և խոշտանգման": 1981թ. հուլիսի 28-ին Ժնևում նույնպես հրապարակվեց փախստականների իրավունքների վերաբերյալ փաստաթուղթ: Փաստաթղթում մանրամասնորեն ներկայացված է, թե ինչպես պետք է վերաբերվել փախստականներին: Բանաձևը ստորագրած երկրները պարտավորվել են հարգել դրա կետերը: Սակայն ցավոք սրտի, հաճախ այդպես չի լինում: Սիրիայի և Միջին Արևելքի փախստականների առաջին նպատակը Բրիտանիան է: Սակայն եվրոպացիները մոռացել են , թե ինչ փաստաթղթի տակ են ստորագրել ու ինչ պարտավորություններ են ստանձնել փախստականների նկատմամբ: Ոպես օրինակ, հիշենք Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Քալե նավահանգիստը: Այս նավահանգստից շատ փախստականներ փորձում են Լա Մանշ նեղուցով անցնել դեպի Բրիտանիա: Փախստականներից շատերը սակայն, Ֆրանսիայի Քալե նավահանգստում հայտնվել են դժվար կացության մեջ և չեն կարողանում դուրս գալ այնտեղից: Նրանք ապրում են մի ճաբարում, որը հիշեցնում է պատերազմական ճամբար: Փախստականների մեծ մասը Միջին Արևելքից են, Աֆրիկայից և Աֆղանստանից: Իսկ նրանք, ովքեր փորձում են նավահանգստից դուրս գալ այլ ճանապարհներով, ձերբակալվում և հետ են վերադառնում: Ֆրանսիայի և Բրիտանիայի վերաբերմունքի պատճառով, Քալե նավահանգստում առաջացել է խցանում: Եվ ճամբարում, որտեղ կարող է բնակվել ընդամենը 100 մարդ, ներկայումս բնակվում է  6 հազար մարդ: Փախստականները Ֆրանսիայի և Բրիտանիայի սահմանին հայտնվել են անորոշ իրավիճակում: Նրանք չունեն տեղ` ապրելու համար, երեխաները տառապում են տարբեր հիվանդություններից, իսկ հիվանդների մեծ մասը մահանում են: Փախստականների շրջանում տարածված են մի շարք սուր  վարակիչ և աղիքային հիվանդություններ: Խմելու ջուր համարյա գոյություն չունի, իսկ  անձրևների պատճառով, վրանների տակ ապրող փախստականները հայտնվում են լորջ դժվարությունների առջև:  Այս ճամբարում հաճախակի բախումներ են լինում փախստականների միջև, անվտանգության և առողջապահության վիճակը շատ վատ է: Վրանները հիմնականում պլաստիկից են: Փախստականներից մեկը լրագրողներին ասել է. "Մենք փախել են պատերազմից ու հասել այստեղ: Սակայն հիմա գտնվում ենք շատ վատ պայմաններում: Մենք սնվում ենք օրը մեկ անգամ, երեխաները թերսնված են, ու տառապում են տարբեր տեսակի գհիվանդություններից": Հավելենք, որ բրիտանական "Ինդիփենդենթ" օրաթերթը վերջերս գրեց, որ Քալեի ճամբարի փախստականների  երեք չորրորդը ենթարկվել է ոստիկանության բռնւթյուններին: Հոդվածը, որը 20 հետազոտողների համատեղ զեկույցն է, ցույց է տալիս, որ Քալե ճամբարում գտնվող փախստականների 75.9 տոկոսը ենթարկվել է սեռական, ֆիզիկական բռնությունների, հայհոյանքների և նրանց նկատմամբ կիրառվել է արցունքաբեր գազ: Փախստակների 55 տոկոսը հայտարարել է, որ ճամբարում իրեն ապահով չի զգում: Նրանց 67 տոկոսը չունի տաքանալու հնարավորություն, իսկ 77 տոկոսը տառապում է  տարբեր տեսակի հիվանդություններից: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովի խոսնակ` Ուիլիամ  Սփայնդլերն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնաժողովը լրջորեն մտահոգված է հատկապես այս ճամբարում ապրող երեխաների կյանքի համար և առաջարկում է  ավելի լավ պայմաններ ստեղծել նրանց համար: Հավելենք, որ մի շարք կազմակերպություններ մտահոգություն են հայտնել, որ ճամբարում երեխաները մեծ վտանգի մեջ են, նրանցից շատերը ենթարկվել են  սեռական բռնության : Եվրոպայի ոստիկանությունը` Եվրոպոլը, ավելի վաղ այս կապակցությամբ նախազգուշացրել էր համապատասխան մարմիններին: Իսկ հունվարին Եվրոպոլի ղեկավարներից մեկը հայտարարեց, որ ողջ Եվրոպայում անհետ կորել է 10 հազար երեխա: Բրիտանական բարեգործական կազմակերպություններից մեկի ասելով, մոտավորապես 120 երեխա կորել է, երբ Ֆրանսիան որոշել է վերացնել Քալեի ճամբարի մի մասը: "Օգնենք փախստականներին" բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը չի կարողացել ապահով պայմաններ ստեղծել փախստական երեխաների համար:  Երբ նրանք հեռանում են ճամբարից, չգիտեն, թե որտեղ պետք է տեղավորվեն: Իսկ ֆրանսիացի պաշտոնյաները չեն ցանկանում լսել փախստականներին: Բացի այդ, երեխաների անունները չեն գրանցվում ոչ մի տեղ և այդ պատճառով նրանց վիճակն ավելի է վատթարանում: Ոմանց կարծիքով փախստականները մուտք գործելով Եվրոպա, խաթարել են եվրոպական արժեքները: Սակայն հարց է ծագում, թե արդյոք այս փախստականների նկատմամբ վատ վերաբերմունքը չի հակասում եվրոպական արժեքներին: Եվ ներկայումս  Եվրամիությունը կանգնել է լուրջ հարցի առջև. առաջին հերթին մարդկային վերաբերմունքն այն փախստականների նկատմամբ, ովքեր կյանքի ու մահվան գնով որշել են մուտք գործել Եվրոպա և երկրորդ` այն խնդիրները , որ ծառացել են փախստականների առջև. աղքատություն, բռնություն, պատերազմ, որոնց պատճառով հազարավոր մարդիկ Միջին Աևելքից ու Աֆրիկաից,  թողնելով իրենց ծննդավայրը, մուտք են գործել Երոպա: Եվ թերևս հենց հիմա եվրոպացիները պետք է ապացուցեն, թե որքանով են հենց իրենք հարգում եվրոպական արժեքները:  

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել