Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 14:31

Տնտեսական հանդես

Տնտեսական հանդես

 

 

 

Ողջույն ձեզ տնտեսությամբ հետաքրքրված հարգելի բարեկամներ: Այս պահին ձեզ հրավիրում ենք ունկնդրելու «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարը: Ընկերակցեք մեզ:

----------------------------

ԱՄՆ-ի կառավարությունն ու գանձապահության նախարարությունը վերջին ամիսներին առերևույթ հավակնում են, որ շրջափակումները սառեցվել են, սակայն միևնույն ժամանակ այլ երկրներին զգուշացնում են, որ Իրանի հետ կապված որևէ հարց չի լուծվել և նույնիսկ նոր շրջափակումների օրինագիծ են ներկայացրել:

Այս թեմային է անդրադառնում մեր հաղորդման առաջին զրույցը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրը Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովում կարևոր ու պատմական համարելով Իրանի հետ միջուկային համաձայնությունը, տեղեկացրեց որոշ առևտրական փոխանակումներում Իրանի՝ դոլարից ու ԱՄՆ-ի բանկային համակարգից օգտվելու հնարավորության մասին, սակայն այն ինչ գործնականում տեղի է ունեցել վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն շարունակում է Իրանի նկատմամբ  միակողմանի քայլերը:

ԱՄՆ նախագահն այս ուղղությամբ ակնարկելով այսպես կոչված Իրանի ապակայունացնող քայլերին, ասաց. «ԱՄՆ կառավարությունը շարունակելու է գործադրել ահաբեկչությունը հովանավորելու, մարդու իրավունքների ոտնահարման և բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված հակաիրանական շրջափակումները և դա ԱՄՆ-ի քաղաքականության մաս է կազմում»:

Համատեղ քայլերի  համապարփակ ծրագիրը գործադրման հանձնվելուց ի վեր Վաշինգտոնը տարբեր պատրվակներով նոր շրջափակումներ է սահմանում Իրանի դեմ: Այս կապակցությամբ նրա  նոր պատրվակը Իրանի հրթիռային փորձարկումն է: ԱՄՆ-ի ԶԼՄ-ներ հավակնում են, թե այդ փորձարկումները դեմ են 2231 բանաձևին, որպեսզի այդպիսով պատրվակ ստեղծվի Իրանի դեմ նոր շրջափակումների համար:

------------------------

Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդն Իրանի տարեսկզբին Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայր դամբարան այցելած  հազարավոր ուխտավորների հավաքում համաշխարհային կայսերապաշտության վարած ներկայիս քաղաքականությունների վերաբերյալ ասաց. «Ներկա պայմաններում համաշխարհային կայսերապաշտության և հատկապես ԱՄՆ-ի քաղաքականություններն Իրանի ժողովրդին դրել են ԱՄՆ-ի հետ համերաշխության կամ նրանց ճնշումներին ենթարկվելու երկընտրանքի առջև»:

Մեծարգո Առաջնորդը հավելեց. «Այս երկընտրանքը նշանակում է, որ կամ պետք է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել , կամ հանդուրժել ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով առաջացող խնդիրները և Իրանի ժողովուրդը պետք է ընտրի այդ ճանապարհներից որևէ մեկը, իսկ երկրում ոմանք հավատում են այս երկընտրանքի գոյությանը և փորձում են ուրիշներին համոզել այս հարցում»: Մեծարգո Առաջնորդը նշեց. «Այդ խումբն  ասում է, որ Իրանի տնտեսությունը մեծ պոտենցիալներ ունի և դրանց օգտագործումը միայն միջուկային համաձայնությամբ հնարավոր չէ և ԱՄՆ-ի հետ այլ խնդիրներ կան, որոնց մասին երկրի պատասխանատուները պիտի որոշում ընդունեն և քայլեր վերցնեն»:

Նա ասաց. «Միջուկային համաձայնությամբ հանդերձ մեր բանկային փոխանակումները բարդության առջև են կանգնած և մեր փողերը չեն վերադարձվել, քանզի արևմտյան երկրներն ու նրանց ազդեցության տակ  գտնվող այլ երկրներ սարսափում են ԱՄՆ-ից»:

Ակնարկելով շրջափակումների հարցի վրա  թշնամու կենտրոնացմանը, հեղափոխության առաջնորդն  ընդգծեց, որ միայն երկու ընտրություն գոյություն ունի: Կամ հանդուրժել շրջափակումներից ակունք առնող բարդությունները և կամ հիմնվելով դիմադրողական տնտեսության վրա դիմադրել ու հաղթահարել բարդություններին:

Նա ապա դիմադրողական տնտեսության գործադրման ուղղությամբ քայլ վերցնելու և աշխատանք տանելու համար մի քանի հիմնական առաջարկներ է ներկայացրել: Տնտեսության գործունեության վրա կենտրոնանալը, ներքին արտադրության վերականգնումը, ներմուծումների հետևանքով ներքին արտադրության չթուլանալուն ուշադրություն դարձնելը, ֆինանսական ռեսուրսների կառավարումը ,որը հավանաբար միջուկային բանակցությունների արդյունքում կազատականացվի, տնտեսական կարևոր բաժինների ներառյալ նավթի ու գազի բաժինների գիտահեն դառնալը տեխնոլոգիայի փոխադրման պայմանով արտաքին գործարքների իրականացումը , կոռուպցիայի դեմ պայքարը, էներգետիկ արդյունավետության բարձրացումը և աշխատատեղեր ստեղծելու նպատակով փոքր ու միջին արդյունաբերության ամրապնդումը տարվա կարգախոսի, այսինքն «Դիմադրողական տնտեսություն՝ քայլ և աշխատանք»-ի իրագործման համար մեծահարգ առաջնորդի ներկայացրած լուծումներից է:

Նա ընդգծեց. «Տրամաբանական ու հեղափոխական մի շարժման գործադրման հարցում այլևս որևէ մեկը չի սասանի շրջափակումների դիմաց և ԱՄՆ-ի շրջափակումները կանխելու համար կարիք չի լինի հրաժարվել սկզբունքներից ու արժեքներից և Իրանի կարմիր գծերից»:

-----------------------

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է, որ մինչև շրջափակումներից առաջ գոյություն ունեցող մակարդակի վերականգնումը շարունակվելու է Իրանի կողմցի նավթի արտադրությունն ու արտահանումը:

Մեր հաղորդումը շարունակում ենք այդ մասին զրույցով:

Իրանի նավթի նախարարը համոզված է, որ արտադրության ու առաջարկի կառավարման միջոցներով հնարավոր է նավթի շուկայում գնային կայունություն ստեղծել:

Զանգանեն ավելի վաղ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ նշելով, որ եթե նավթի շուկան անտեսման ենթարկվի,ապա  շուկայում կայունության վերականգնումը կարող է 1.5-ից 2 տարի ժամանակ պահանջի, ասել է, որ նավթ արտադրող խոշոր երկրների միջամտության դեպքում հնարավոր է մեկ տարին չգերազանցող ժամանակամիջոցում վերականգնել շուկայում կայունությունը:

Նավթի նախարարը որպես շուկայի պայմանների բարելավման ուղղությամբ առաջին քայլ ակնարկելով նավթ արդյունահանման քվոտան անփոփոխ պահելու նախագծին, ասել է, որ սա դրական քայլ է  և ողջունելի է Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ-անդամ երկրների համագործակցությունը:

Մինչ այժմ Ռուսաստանի, Օմանի ու Նիգերիայի նման երկրներ պաշտոնապես հովանավորել են նավթի արդյունանման քվոտան անփոփոխ պահելու նախագծից Իրանի բացառելը, այդուհանդերձ որոշ արաբական երկրներ պահանջում են, որ Իրանը միանա այդ նավթային նախագծին:

«Ռոյտերզ»-ի միջոցով վերջերս իրականացված քննարկման համաձայն ՕՊԵԿ-ի արտադրության ծավալը մեծացել է մարտ ամսին՝ նրանից հետո, երբ շրջափակումների բեկանումից հետո Իրանը բարձրացրել է իր արտահանումների ծավալը: Այս քննարկման արդյունքում պարզվել է, որ ՕՊԵԿ-ի կողմից նավթի առաջարկը փետրվար ամսվա օրական 32 միլիոն 370 հազար բարելից մարտին հասել է օրական 32 միլիոն 470 հազար բարելի: Այս ծավալի բարձրացման գլխավոր մասը բաժին է հասել Իրանին, որի դեմ շրջափակումները չեղարկվել են թվականին հունվարի ամսին:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն Իրանը դեկտեմբեր ամսին իր արտադրության ծավալը օրական 230 հազար բարելով մեծացրել է:

Մինչև շրջափակումների գործադրումը Իրանն օրական արտադրում էր 3 միլիոն 600 հազար բարել նավթ, սակայն վերջին տարիներին դա իջել էր 2 միլիոն 800 հազար բարելի: Օրական երկու միլիոն բարել արտահանումն էր իջել էր կեսի: Այժմ շրջափակումների չեղարկումից հետո Իրանի միջոցով նավթի արդյունահանման ծավալը կրկին մեծացել է:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ավագ տնօրենների նիստում ակնարկելով անմշակ նավթի արտահանմանը զարկ տալու ուղղությամբ կառավարության ջանքերին, ասաց. «Անմշակ նավթի արտահանման ծավալը բարձրացրել ենք օրական 2 միլիոն բարելի և ձգտում ենք մեծացնել մեր քվոտաները»:

Ի դեպ, կարևորելով նավթից կախվածության կրճատմանն ուղղված կառավարության ջանքերը, Ռոհանին  ավելացրել է. «Այս տարվա բյուջեում կրճատել ենք նավթից կախվածությունը, այնպես որ մեր ոչ-նավթային արտահանումների ծավալն իրանական 1394 թվականին   գերազանցել է ոչ-նավթային ներկրումներին»:

«Անցած տարի 42 միլիարդ դոլար ոչ-նավթային արտահանում և 41 միլիարդ դոլար ոչ-նավթային ներկրում ենք ունեցել»,-ասել է Ռոհանին ակնարկելով Համատեղ քայլերի համապարփակ ծրագրից հետո ստեղծված մթնոլորտին և ներդրման ներգրավման անհրաժեշտությանը:

-------------------

Պարսից ծոցում Իրանի նավթային պաշարների ծավալը հասել է 100 միլիարդ բարելի:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, վերջին գնահատումներով ներկա դրությամբ Պարսից ծոցում Իրանի անմշակ նավթի պաշարների ծավալը հասել է շուրջ 100 միլիարդ բարելի:

Իրանի մայրցամաքային ծանծաղուտի նավթի ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Հաֆեզին ակնարկելով նշելով, որ Իրանի անմշակ նավթի արտահանման ենթակա պաշարների ծավալը շուրջ 16 միլիարդ բարել է, ընդգծեց. «Այդուհանդերձ օգտվելով նոր տեխնոլոգիաներից փորձ է կատարվում մեծացնել պաշարներից անմշակ նավթի արտահանման գործակիցը»:

Այս պահին Պարսից ծոցի արտահանման ենթակա  պաշարներից 7 միլիարդ 800 միլիոն բարելն արտահանվել է:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել