Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 04 Ապրիլ 2016 20:20

Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (24) Կլիմայական փոփոխությունների հետևանքները

Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (24) Կլիմայական փոփոխությունների հետևանքները

 

 

 

 

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ զրույցներում խոսել ենք օդի աղտոտվածության և ջերմոցային գազերի արտանետումների աճի մասին: Կլիմայական փոփոխությունները նույնպես օդի աղտոտվածության հետևանքներից են համարվում: Այսօր խոսելու ենք այդ թեմայի շուրջ: Ընկերակցեք մեզ:

************

Կլիմայական փոփոխություն նշանակում է որոշակի տարածաշրջանում կամ ողջ աշխարհում, եղանակային պայմաններում երկարաժամկետում նկատվող փոփոխություն: Կլիմայական փոփոխություններն առաջանում են երկրի մթնոլորտում տեղի ունեցող փոփոխությունների և դրանց հետևանքների պատճառով: Կլիմայական փոփոխությունները և գլոբալ տաքացումը կարևոր հարցեր են, որոնք քննարկվել են երկրների ղեկավարների կողմից, 2015 թվականին գումարված փարիզյան համագումարում:

ՄԱԿ-ին կից աշխատող Կլիմայիփոփոխությանմասնագետներիմիջկառավարականխումբը (IPCC) վերջերս հրապարակած զեկույցում քննարկել է կլիմայական փոփոխությունների հետևանքները և առաջին անգամ հստակ ապացույցներ է ներկայացրել Արկտիկայում սառցադաշտերի և հողի սառած շերտերի հալչելու, օվկիանոսներում կորալների բնակմիջավայրի ոչնչանալու, ինչպես նաև ջերմության մեծ ալիքների,  հորդառատ անձրևների և ուժգին փոթորիկների առաջանալու մասին: Երեք տարի շարունակ, 2600 էջանոց այդ զեկույցի պատրաստման աշխատանքներին մասնակցել են շուրջ 300 գիտնականներ ողջ աշխարհից: Զեկույցում ավելի քան 230 անգամ օգտագործվել է «վտանգ» բառը և ամենակարևոր վտանգն է ներկայացվել բնական ու մարդկային աղետների մեծանալը: Այդ խմբի ղեկավար՝ Ռաջենդրա Փաչուրիի խոսքով, ոչ ոք աշխարհում զերծ չի մնա կլիմայական փոփոխությունների բացասական հետևանքներից:

Կլիմայիփոփոխությանմասնագետներիմիջկառավարականխումբը 2000 թվականից ի վեր բազում աղետներ է քննարկել ու վերլուծել, այդ թվում Ամերիկայում ու Եվրոպայում աննախադեպ ջերմության ալիքները, Ավստրալիայում տարածված հրդեհները և Պակիստանում ու Բանգլադեշում ավերիչ հեղեղները: Այդ խմբի անդամների կարծիքով, բևեռային սառցադաշտերի հալչումը և ծովերի մակարդակի բարձրանալը կլիմայական փոփոխությունների հետևանք են: Այս աղետները հիմնականում իրենց բացասական ազդեցությունն են թողնում խոցելի խավերի, այդ թվում աղքատների, տարեցների ու երեխաների վրա: Մյուս կողմից որոշ պետություններ, հատկապես ոչ-զարգացած երկրները, որոնք անուշադրության են մատնում այդ փոփոխությունները և քայլեր չեն ձեռնարկում դրանց դիմակայման ուղղությամբ, շուտով կանգնելու են կործանիչ վտանգների առջև:

Զեկույցի համաձայն, կլիմայական փոփոխությունները ոչ միայն աղքատության և սննդի պաշարների նվազման, այլև պատերազմների ու բախումների և հետևաբար գաղթականների ու փախստականների թվի մեծանալու պատճառ են դառնում:

Զեկույցում նշված է, որ կլիմայական փոփոխությունների պատճառով աշխարհում պակասել են սննդի պաշարները և իրավիճակն այս կերպ շարունակվելու դեպքում, զգալիորեն կնվազի ցորենի և եգիպտացորենի արտադրությունը: Այդ փոփոխությունների հետևանքներն այսօր նկատելի են Աֆրիկայում և Կարիբյան տարածաշրջանում:

Հիշյալ զեկույցի համաձայն, կլիմայական փոփոխություններն  իրենց ազդեցությունն են թողնում աշխարհի ջրի ռեսուրսների վրա: Ծովերի մակարդակի բարձրանալով, ջրի տակ են հայտնվում հսկայական տարածքներ և ավելի թթվային է դառնում օվկիանոսների ջուրը: Այդպիսով ոչնչացման սեմին կհայտնվեն ձկներն ու մյուս ջրակենցաղները, և կրկին կնվազեն մարդկանց սննդի պաշարները:

***************

Վերջերս հրապարակած զեկույցում համաշխարհային բանկն զգուշացրել է, որ գլոբալ տաքացման բացասական հետևանքները կանխելու ուղղությամբ լուրջ քայլեր չձեռնարկվելու դեպքում, մինչև 2030 թվականը 100 միլիոն մարդ կավելանա ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թվին: Ուսումնասիրությունների համաձայն, այդ ազդեցությունն Աֆրիկայում ավելի մեծ է լինելու, որովհետև մինչև 2030 թվականը, կլիմայական փոփոխությունների պատճառով սննդամթերքի գինը 12 տոկոսով կավելանա այդ մայրցամաքում, որտեղ ընտանիքների եկամտի 60 տկոսը հատկացվում է սննդի ապահովմանը: Հահամաշխարհային բանկը հայտարարել է.«Ասիայի հարավային շրջանները ևս մեծապես տուժում են գլոբալ տաքացումից: Օրինակ Հնդկաստանում գյուղատնտեսական արտադրանքների նվազման և տարբեր տեսակի հիվանդությունների տարածման պատճառով 45 միլիոն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատ վիճակում, այնպես որ այդ մարդիկ հարկադրված կլինեն ապրել օրական 1 դոլար 90 սենտից պակաս եկամտով:

Համաշխարհային բանկն իր զեկույցում զգուշացրել է երկրագնդի բնակչության առողջապահության վրա գլոբալ տաքացման բացասական հետևանքների մասին: Միջազգային այդ կառույցի ուսումնասիրության համաձայն, արդյունաբերական հեղափոխությանը նախորդող շրջանի համեմատությամբ, երկրի ջերմաստիճանի 2-3 աստիճան բարձրանալու պատճառով ավելի քան 150 միլիոն մարդ կհայտնվի մալարիայով վարակվելու վտանգի առջև: Կանխատեսումների համաձայն, առաջիկա 15 տարում աշխարհում 10 տոկոսով կավելանան հիվանդություններ, որոնց ախտանիշերից է փորլուծությունը: Համաշխարհային բանկը հայտարարել է, որ ջերմոցային գազերի արտանետումների տարածումը կանխելու ուղղությամբ միջազգային մասշտաբով անհապաղ քայլեր ձեռնարկելու դեպքում հնարավոր կլինի միլիոնավոր մարդկանց փրկել աղքատութունից: Համաշխարհային բանկը հարուստ երկրներին կոչ է արել գլոբալ տաքացման բացասական հետևանքները նվազեցնելու նպատակով ֆինանսական օգնություն տրամադրել մյուս երկրներին:

***************

ՄԱԿ-ի պաշտոնատարների խոսքով, գլոբալ տաքացումը կանխելու 146 երկրների մշակած ծրագրերը չեն կարող արդյունավորվել: Այդպիսով կշարունակի աճել ածխածնի երկօքսիդի տարածումը, բայց նախորդ երկու տասնամյակների համեմատությամբ ավելի դանդաղ տեմպով: ՄԱԿ-ին կից աշխատող Կլիմայիփոփոխությանմասնագետներիմիջկառավարականխմբի (IPCC) նախորդ տարվա զեկույցում, փորձագետները զգուշացրել էին, որ ներկայիս վիճակը շարունակվելու դեպքում, մինչև 2100 թվականը երկրի ջերմաստիճանը կբարձրանա 3.7-4.8 աստիճանով և ծովերի ջրի մակարդակը կբարձրանա 26-82 սանտիմետրով:  Այդ իսկ պատճառով ՄԱԿ-ը մեծ քայլ է բնութագրել օդի ջերմաստիճանի բարձրանալը 2 աստիճանով սահմանափակելու երկրների ծրագիրը: Փորձագետների ասածով, մինչև 2100 թվականը պետք է դադարի ածխածնի երկօքսիդի և ջերմոցային գազերի արտանետումը, հակառակ դեպքում, ներկայիս ընթացքը շարունակվելով, այդ թվականին կրկնապատկվելու կամ եռապատկվելու է ջերմոցային գազերի կուտակումը: Ներկայացված գործեղանակներից են՝ հանածո վառելիքների օգտագործման նվազումը, մաքուր և վերականգնվող էներգիաների օգտագործման ոլորտում ներդրում կատարելը, ավտոմեքենաներիհիբրիդային դարձնելը, հանածո վառելիքով աշխատող էլեկտրակայաններում ածխածնային գազերի կուտակման ու տարածման կանխումը և էներգիայի սպառման հարցում խնայողականությունը: Ներկայացված մյուս գործեղանակներից են՝ անտառների ոչնչացման կանխումը, հանրային տրանսպորտի միջոցների օգտագործման խրախուսումը և ավելի քիչ էներգիայի կարիք ունեցող փոքր քաղաքների նախագծումն ու կառուցումը:

Չնայած ՄԱԿ-ը բարձր է գնահատում երկրների ազգային ծրագրերը, սակայն բոլորին հայտնի է, որ թեկուզ այդ ծրագրերի իրագործմամբ, 18-րդ դարի կեսերին, արդյունաբերական շրջանին նախորդող ժամանակների համեմատությամբ, երկրագնդի օդի ջերմաստիճանը 2.7 տոկոսով բարձրանալու է:

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար՝ ՔրիստիանաՖիգուերեսի խոսքով, երկրների կողմից իրականացվող այս ծրագրերը կարող են մինչև 2100 թվականը 2.7 աստիճանով սահմանափակել օդի ջերմաստիճանի բարձրացումը, ինչը բավարար չէ և շատ ավելի քիչ է անցյալում ծրագրած 4 կամ 5 աստիճանից:

****************

Անտարակույս առանց միջազգային համագործակցության, հնարավոր չէ կանխել կլիմայական փոփոխություններն ու գլոբալ տաքացումը: Այդ փաստն ընդգծել է ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին կլիմայական փոփոխությունների թեմայով Նյու-Յորքում կայացած վեհաժողովում: Նա ասել է.«Եթե համոզված ենք, որ գլոբալ տաքացումը համաշխարհային խնդիր է, պետք է ընդունենք նաև դրա կանխումը միջազգային համագործակցություն է պահանջում»: Նա նշել է, որ այդ ճանապարհին ցանկացած արգելքի հարուցումը միջազգային հանրության վնասին է լինելու: «Ներկայումս որոշ երկրների համար դժվարացել է երաշտի, ջրի սակավության և բնապահպանական այլ խնդիրների, հատկապես օդի աղտոտվածության հետ կապված մյուս երկրների փորձին ու գիտելիքին հասանելիությունը»,-ասել է Իրանի նախագահը: Նա ընդգծել է, որ միայն զգուշացնելով և խորհուրդներ տալով հնարավոր չէ կանխել ջերմոցային գազերի արտանետումը, այլև տնտեսական մեխանիզմների վրա հիմնված համապարփակ համաձայնություն է հարկավոր, որտեղ հաշվի կառնվեն երկրների զարգացման հետ կապված նկատառումները:

ՄԱԿ-ը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ուղղությամբ տարբեր երկրների ծրագրերը հիմք է համարում գլոբալ տաքացումը կանխելու ուղղությամբ միջազգային դաշինք մշակելու համար: Այդ հարցը քննարկվել է վերջերս Փարիզում  կայացած կլիմայական փոփոխությունների թեմայով համագումարում, որը կայացել է 2015 թվականի  նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը:

*************

Բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցում կանդրադառնանք կլիմայական փոփոխությունների մյուս հետևանքներին:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել