Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 30 Մարտ 2016 11:26

Ճանաչենք իսլամը (41)

Ճանաչենք իսլամը (41)

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Շարունակելով Նաբովվաթի կամ մարգարեության սկզբունքի շուրջ մեր զրույցը «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի այս համարում կքննարկենք մարգարեների նշանակման անհրաժեշտության թեման: Ընկերակցեք մեզ:

----------------------------

Ինչպես նախորդ զրույցի ժամանակ ասացինք, Աստված մարգարեների միջոցով մարդկությանը ցույց է տալիս առողջ ու ճիշտ կյանքի օրենքն ու ողին: Այլ խոսքով օրենսդրությունը միայն վայել է աշխարհի Արարչին: Աստված ինքն էլ Ղուրանում մարգարեների նշանակման պատճառներից մեկը համարում է մարդկանց ուղղություն ցույց տալն ու նրանից պատրվակներ խլելը: Աստված աշխարհը հորինել է մարդու շահագործման համար և մարդուն կոչ է արել իրեն ծառայելով ձեռք բերել հավերժական երջանկություն: Իհարկե մարդը լավ չի ճանաչում ճիշտ ճանապարհը և հնարավոր է, որ դրա ընտրության ժամանակ սխալ թույլ տա: Բացի այդ, ճանապարհին նրան սպառնում են սատանայական գայթակղություններն ու տարբեր վտանգներ: Հետևաբար Աստված մարգարեների նման սրտցավ առաջնորդների՝ հրաշքի վառ ճրագով, ուղարկում է մարդկանց առաջնորդելու համար: Անկասկած մարդու երթը դեպի կատարելիություն կարիք ունի թե ելակետի, մեկնակետի ու ճանապարհի և թե միջոցի ու առաջնորդի, որոնց միջից առաջնորդի կարիքն առավել անհրաժեշտ է, քանզի եթե չլինեն առաջնորդ ու ուղեցույց թե կորցնելու ենք ճանապարհն ու նպատակը և թե այդ միջոցն օգտագործելու ենք սխալ ուղղությամբ:

Այսօր շարունակելով մեր նախորդ զրույցը կանդրադառնանք մարդկային օրենքների որոշ թերություններին ու դրանց արմատներին, որպեսզի կարողանանք ճիշտ եզրակացության հանգել:

Այսօր ականատես ենք նրա, որ ամեն օր գիտական ու փորձագիտական նոր կենտրոններ են շահագործման հանձնվում և նոր գյուտերն ու նորարարություններն ընդլայնում են մարդու գիտության սահմանները: Անկասկած սա պատիվ է բերում մարդուն:

Այդուհանդերձ վերջին մեկ դարվա ընթացքում աշխարհի զարգացումները քննարկելով պարզվում է, որ զարգացման ու հառաջադիմության ուղղությամբ ընթացող որոշ հասարակություններ քանի որ զարգացմանը զուգահեռ հեռացել են բարոյականությունից ու կրոնական ուսուցումներից, դիմագրավել են բազմաթիվ բարդություններ ու խնդիրներ: Նեխածությունը, անբարեկարգ վիճակը, խտրականությունն ու անհավասարությունը, ընտանիքի հիմքերի փլուզումը, բրտարարքները, սպանությունն ու տարբեր տեսակի հոգեկան հիվանդություններ համարվում են առանց կրոնի ու բարոյականության կյանքի արդյունքը: Սա վկայում է այն մասին, որ գիտությունն ու միտքը միայնակորեն անկարող են արդար ու մարդկային և միևնույն ժամանակ երջանկության ուղին ցուցադրող ընդգրկուն օրենքներ ու կանոններ մշակել մարդկանց համար: Այսպիսով եթե որոշված լինի մարդու ճակատագիրը միայն նրա գիտությանն ու մտքին վստահվի, որևէ արդյունքի չի կարող հանգել, քանզի իր կտրելիք ճանապարհում կան նրա համար անհայտ բազմաթիվ մոլորեցնող գործոններ ու զարտուղիներ:

Բոլորս ականատես ենք, որ նույն այս մտածող, գիտակից ու այսպես կոչված քաղաքակիրթ մարդը երբեմն հայտնվելով զայրույթի ու ցասումի պես բնազդների փոթորիկի ազդեցության ներքո կորցնում է ուշքն ու միտքը և խելացնոր գործեր է կատարում ինչի ականատես ենք համաշխարհային մեծ պատերազմներում ու ցեղամիջյան բախումներում: Հետևաբար կարելի է ասել, որ հասարակություններում ծագած շատ տարաձայնություններ ու բախումներ ակունք են առնում հենց այս առերևույթ գիտակից ու տեղյակ մարդկանցից: Նման բախումների ակունք դարձած միտքն ու գիտությունն ինչպես կարող է վերացնել մարդկային հասարակություններում առկա վեճերն ու լարվածությունները:

Դրան զուգահեռ մարդու գիտակցությունն էլ սահմանափակ է: Ոչ անցյալի և ոչ էլ ապագայի մասին լիարժեք տեղեկություն չունի: Նա նույնիսկ անտեղյակ է իր աշխատանքների անմիջական ու պարբերական հակազդեցություններից ու արձագանքներից և կարող է պատահել որ բարու և չարի զատորոշման հարցում մոլորության մատնվի:

-----------------------------

Մարդու շրջապատի ազդեցությունը համարվում է մարդկային օրենքների թերության ու պակասության գործոններից: Գոյություն ունեցող իրականությունների և շատ այլ հարցերի հանդեպ մարդու դատողությունը, ընկալումներն ու տեսակետները ներշնչվում են մշակութային ու հասարակական տարբեր պայմաններից: Օրինակ խաղաղություն, արդարություն և հավասարություն տերմինների մասին տարբեր մեկնաբաություններ են կատարվում: Այս տերմինների կապակցությամբ մարդկանց ու խմբերի ընկալումները տարբերվում են կապված նրանց աշխարհայացքից ու տեսակետներից: Իրավական անձինք ու օրենսդիրներ իրենց հասարակության գաղափարների ու համոզումների ազդեցության ներքո անվիճելի և կասկածից հեռու ճշմարտություն են համարում այն ինչ ստանում են իրենց շրջապատից և կամա, թե ակամա օրենքների մշակման ժամանակ ազդվում են իրենց հասարակության մտային ու մշակութային հարստություններից ու ժառանգությունից: Այս պատճառով էլ հասարակությանը տիրող մշակույթը նրանցից խլում է իրատեսության ոգին և թույլ չի տալիս ճշմարտություններն ընկալել այնպես ինչպես որ կան:

Մյուս կետն այն է, որ մարդու տեսակետներն ու հայացքները նրա կյանքի զարգաման ընթացքում և տարբեր իրադարձությունների ազդեցության ներքո փոփոխվում են: Երբ մարդը թիկնում է իշխանության աթոռին նրա գաղափարները տարբերվում են այն ժամանակներից երբ նա փողոցով քայլող հասարակ մարդ է համարվում: Այդ երկու դիրքերում նա տարբեր դիտանկյուններից է նայում հարցերին: Երբեմն դիրքերի փոփոխմամբ նրա գաղափարներն այնպիսի փոփոխություն են կրում, որ ասես ամեն ինչ նրա համար այլ երանգ է ստանում:

Մյուս կետը, որ չպիտի մոռացության տրվի այն է, որ օրենսդիրներ օրենքի մշակման ժամանակ ընդհանրապես նկատի են ունենում մեծամասնության կամքն ու ցանկությունը և ոչ թե ժողովրդի իրական բարիքը, հետևաբար մշակում են այնպիսի օրենքներ, որոնց պահանջում է մեծամասնությունը, սակայն հնարավոր է, որ այդ օրենքը անհատի կամ հասարակության համար վտանգավոր ու վնասակար լինի: Օրինակ մարմնավաճառության ու միասեռականության կապակցությամբ որոշ զարգացած երկրներում հաստատված պաշտոնական ազատությունները:

Մարդկային օրենքների մյուս բարդությունը կապված է դրանց գործադրման երաշխիք չունենալուն: Իրականությունն այն է, որ մարդու հանգստասեր լինելու ոգին ինչ-որ հակասություններ ունի հասարակական օրենքների հետ: Ասես օրենքները շղթաների պես կապանքներ են դնում մարդու ձեռքերին ու ոտքերին, սահմանափակում են նրան և նրանից խլում են հանգիստը: Հետևաբար նա շարունակ ձգտում է պատռել այս շղթաները և ազատվել այս կապանքներից: Սա մեծ սպառնալիք է հասարակական օրենքների համար և սասանում նրա հիմքերը: Այս պատճառով էլ հասարակական օրենքների կողքին միշտ էլ նկատի են առնվում մի շարք պատժամիջոցներ սաստելու համար օրինախախտ անձանց: Իհարկե երբեմն էլ օրենքը հարգելու ուղղությամբ մարդկանց խրախուսելու համար օգտագործվում են խրախուսիչներ: Անկասկած պատժի հանդեպ վախը և խրախուսվելու ցանկությունը, մասամբ օգնում են օրենքի գործադրմանը, սակայն չեն կարող լիովին փակել օրենքը զանց առնելու ճամփան: Քանզի պատժող օրենքներն էլ հնարավոր է շրջանցել և դրանք շարունակ գտնվում են մարդու անհնազանդ ոգու սպառնալիքի ներքո:

Այժմ ինչպես պիտի սանձել մարդու անհնազանդ ոգին և կանխել նրա օրինախախտ լինելը: Գլխավոր բարդությունը կայանում է այնտեղ, որ մարդկային օրենքները միայն նկատի են առնում մարդու նյութական կողմը և անտեսում են կրոնի ու հոգևոր աշխարհի հանդեպ նրա բնածին հակումը: Մարդկային օրենքների նպատակը մարդկանց վարմունքի մեջ հավասարակշռություն ստեղծելն ու կարգապահությունն է, որպեսզի նրանց միջև բախում տեղի չունենա: Այս օրենքները հաճախ որևէ գործ չունեն մարդու բնածին հակումների ու հատկությունների և զգացմունքների հետ, որոնք կարող են լավ ու կառուցողական և կամ վատ ու օրենքը խախտող արարքների պատճառ դառնալ: Սա ի տես այն բանի, որ մարդու որոշ ներքին հակումները, ինչպես եսասիրությունը, ցասումն ու սեռային ցանկությունները համարվում են հասարակության մեջ շատ նեխածությունների ու անկարգությունների ակունքը: Հետևաբար այնտեղ ուր ներկա չեն հասարակության հսկող աչքերը, ինչպես օրենքի գրծադիրներն ու ոստիկանները, հանցագործները կարող են ցանկացած հանցանք գործել:

Կրոնի առաջորդմամբ մարդը հավատք է ընծայում այն ճշմարտությանը, որ նրա կյանքը միայն աշխարհիկ այս քանի օրերով սահմանափակված չէ, այլ նրան սպասում է անսահման ու հավերժական մի այլ կյանք, որը մահով չի ավարտվում: Նա հավատացած է, որ ի վերջո մի օր կանգնելու է Աստծո դատաստանի առջև և պատասխանատու պիտի լինի իր լավ ու վատ գործերի համար: Նրա դիտանկյունից Աստված ամենագետ, աչալուրջ ու ունկնդիր է և երկնքում ու Երկրի վրա ոչինչ նրա հայացքից թաքուն չի մնում: Նա ինչպե՞ս կարող է հանցագործություն կատարել, երբ Աստված ամեն պահ դիտում է նրա արարքները: Նա կյանքի թաքստոցներում, ուր չկան հսկիչներ ու ոստիկաններ, մեղք չի գործում, ոտնձգություն չի կատարում, ուրիշի ունեցվածքը չի գողանում, քանզի հավատացած է, որ Աստված վկա է:

Այո, Աստված հզոր ուժով մարդուն հրաժարեցնում օրինախախտումից ու հանցագործությունից: Նա մեծ ցանկությամբ բարի գործեր է կատարում և հեռու է մնում անվայել աշխատանքներից և երկու դեպքում էլ հոգեկան բավարարություն է զգում: Սա աստվածային օրենքի հատկությունն է, որ մարդուն խրախուսում է դեպի բարի գործեր և նրան հրաժարեցնում է գեշ ու անմիտ արարքներից: Հետևաբար կրոնական օրենքներում վերահսկողության սկզբունքն առավել ազդեցիկ ու գործունյա է և այս օրենքները գործադրման առավել հզոր երաշխիքներ ունեն:

-------------------------------

Խոսքը եզրակացնելով կարելի է ասել, որ Աստված մարգարեներին նշանակել է քանզի մարդու միտքը միայնակորեն բավարար չէ նրան կյանքի ոլորապտույտ ճանապարհներում առաջնորդելու համար: Հասարակական կյանքում մարդու սահմանած օրենքները չեն կարող բավարարել նրա բոլոր կարիքները և բացի այդ այս օրենքները բավարար չափով գործունյա չեն:

Հետևաբար օրենսդրությունը վայել է միայն ամենագետ, ամենակարող ու իմաստուն Աստծուն: Նա՝ ում գիտությունն անսահման է և օրենքներ սահմանելիս չի հանձնվում որևէ մեկի ցանկության դիմաց: Լիովին տիրապետում է մարդու կարիքներին: Նրա օրենքները համատարած են, ընդգրկուն և համարվում են ուղեցույց: Հետաքրքիրն այն է, որ նա մարդու համար սահմանել է պարգևների ու պատիժների մի ամբողջություն, որպեսզի նա հարգի օրենքները և հենց դա էլ համարվում է Աստծո օրենքի գործադրման երաշխիքը:

 

   

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել