Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 29 Մարտ 2016 14:22

Իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդի հայեցակետը

Իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդի հայեցակետը

 

 

 

 

Գերապատիվ առաջնորդի ելույթը Սրբավայր քաղաք՝ Մաշհադում

 

Ողջույն ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք իրանական նոր տարվա առաջին օրը՝ Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում Իրանի իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդի ունեցած ելույթի կարևորագույն առանցքները:Ընկերակցեք մեզ։

---

Իրանական նոր տարվա առաջին օրը Մաշհադ քաղաքում Իմամ Ռեզային սրբավայր դամբարանում հազարավոր ուխտավորների հետ հանդիպման ժամանակ Իրանի իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդը բոլոր իրանցիներին շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ և Բարձրյալն Աստծուց հայցել է ,որ 1395 թվականը բարեբաստիկ լինի Իրանի ժողովրդի և բոլոր մուսուլմանների համար,հատկապես ,որ այս տարի մեծ մարգարեի դստեր՝ Հազրաթ Ֆաթիմայի ծննդյան օրը զուգադիպել է Նոր տարվան:  

Իսլամական հեղափոխության  Մեծահարգ Առաջնորդն իր կարևոր արտահայտությունների մի հատվածում անդրադարձել է այս տարվա համար ընտրած կարգախոսին, որն է՝ «Դիմադրողական տնտեսություն, գործնական քայլեր»: Նա ընդգծել է,որ այս կարգախոսն ընտրվել է երկրում տիրող պայմանների հիմամբ:«Այս ժամանակահատվածում իմպերիալիստական երկրների ,հատկապես ԱՄՆ-ի վարած քաղաքականությունները  միտված են Իրանի ժողովրդին համոզելու,որ նա կանգնած է երկընտրանքի առջև կամ հանձնվել կամ շրջափակումների ենթարկվել: Գերապատիվ Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«ԱՄՆ-ի հետ համաձայնության գալը նշանակում է ընդունել այդ երկրի կառավարության բոլոր պարտադրանքները և միակողմանի նահանջել իր շահերից ու դիրքերից հօգուտ ԱՄՆ-ին: Նա իր որոշիչ  ու կարևոր ելույթում այս երկընտրանքը կեղծ երկընտրանք է համարել և դրա փոխարեն ԱՄՆ-ին դիմակայելու  և շրջափակումներն անազդեցիկ դարձնելու մեխանիզմներն է մեկնաբանել:

Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Թշնամին փորձում է Իրանի ժողովրդին համոզել ,որ Իրանը իր բազում պոտենցիալներից օգտվելու հնարավորություն ունենալու համար պետք է ընդուներ միջուկային համաձայնությունը: Բայց հարցը դրանով չի փակվում , այլև թշնամին ուզում է մեզ հասցնել այն եզրակացության ,որ միջուկային համաձայնությունը բավական չէ և պետք է այլ , հատկապես տարածաշրջանային հարցերում ևս ԱՄՆ-ի հետ համաձայնության գանք,որպեսզի կարողանանք փրկվել ճնշումներից: Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդն ընդգծել է.«Սա այն իմաստով է,որ պետք է ամերիկացիների ցանկության համաձայն վերաբերվենք տարածաշրջանային հարցերին և չպաշտպանենք Պաղեստինը, Դիմադրությունը և տարածաշրջանի բռնահարվածներին ու առավել ևս տարածաշրջանի որոշ երկրների նման հաշտվենք Սիոնիստական ռեժիմի հետ:

Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդն անդրադառնալով Իրանի ռազմական զորավարժություններին ու հրթիռային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ ընդչաքաղց դիրքորոշմանն ասել է.«Երբ դուք կկարողանաք  դիմակայել թշնամուն՝փորձեք  նահանջել, թշնամին ավելի առաջ է գալու և կանգ չի առնելու... թշնամու կամեցած վերլուծության համաձայն՝ եթե Իսլամական հանրապետությունը և Իրանի ժողովուրդն ուզում է փրկվել ԱՄՆ-ի չարիքից,պետք է  հրաժարվի  Իսլամական հանրապետությունից, իսլամից , իսլամական հասկացություններից և իր անվտանգությունից»:Անդրադառնալով Իրանի հետ միջուկային համաձայնության շրջանակում ԱՄՆ-ի խափանարարություններին, Գերապատիվ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Ամերիկացիները չկատարեցին իրենց տված խոստումները և բազմաթիվ շեղված ճանապարհներով կանխեցին Իսլամական հանրապետության նպատակների իրագործումը:Նրանք կեղծարարությամբ հրաժարվում են կատարել իրենց խոստումները և դա բացարձակ վնաս է նշանակում»-ասել է մեծարգո Առաջնորդը:

Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի  պոտենցիալներին, ռեսուրսներին և  ռազմավարական դիրքին,Իրանի իսլամական  հեղափոխության Մեծարգո Առաջնորդն ասել է․-«Նախքան Իսլամական հեղափոխության հաղթանակը, Իրանը այս բոլոր յուրահատկություններով հանդերձ ԱՄՆ-ի շահերին էր ծառայում և  ԱՄՆ-ն էլ այս երկրում կատարում էր այն ամենն ինչ մի գաղութարար ու կայսերապաշտ երկիր կարող է կատարել  մի թույլ երկրում։  Բայց Իսլամական հեղափոխությունը այս երկիրը դուրս բերեց նրանց ճիրաններից։ Ուստի հեղափոխության ոխը մնացել է ԱՄՆ քաղաքկանության սրտում ու դուրս չի գալիս։ Այն դեպքում նրանց թշնամանքը վերջ կգտնի ,երբ նրանք կառողանան նույն տիրակալությունը վերականգնել այս երկրում ,նրանց նպատակը դա է և նրանք դրան են ձգտում;

Անդրադառնալով Մեծ կամ Նոր Միջին Արելք կազմելու ամերիկացիների ջանքերին, Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին ասել է․-«Նրանց նպատակն այն էր ,որ Իսլամական երկրների կենտրոնում Սիոնիստական ռեժիմի կեղծ կառավարությանը վերապահել  այս տարածաշրջանի բոլոր քաղաքա-տնտեսական ու մշակութային հարցերի վերահսկողությունը,բայց ներկայումս նրանք ովքեր Մեծ Միջին Արևելքի կարգախոսն էին վանկարկում, Սիրիայի, Եմենի ,Իրաքի ու Պաղեստինի հարցում ձախողել են և դրա պատճառն Իսլամական հանրապետությանն  են համարում։ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է,որ Իրանի հետ ԱՄՆ-ի թշնամությունը հիմնական հարց է և նրանք ջանքեր են գործադրում վերականգնելու իրենց տիրակալությունն Իրանում։

Ակնարկելով Իրանում փահլավի իշխանության  դրածո լինելու փաստին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդն ասել է․-«Փահլավի վարչակարգն  իմպերիալիզմի, այսինքն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի առաջին խրամատն էր Իրանում և այդպիսով երկիրն առաջնորդում  էր իր շահերի ուղղությամբ։ Նա թագավորական իշխանության տապալումը և ժողովրդական կառավարության իշխանության գալը Իսլամական հեղափոխության արգասիքն համարեց ,որը կարողացավ Իրանում փշրել Իմպերիալիզմի առաջին խրամատը ։ Այաթոլլահ Խամենիի խոսքերով՝ գերտերություններից վախենալը Իրանում իմպերիալիզմի երկրորդ խրամատն էր նախքան իսլամական հեղափոխությունը; Գերապատիվ Առաջնորդն ընդգծել է․-«Իսլամական հեղափոխությունը և Սրբազան պաշտպանությունը փշրեց ժողովրդի սրտում եղած վախը և այս հաղթանակներից հետո, ժողովուրդը սրտից հանեց ԱՄՆ-ից և Բրիտանիայից ունեցած վախը»։ Մեծարգո Առաջնորդը Իրանում իմպերիալիզմի մյուս խրամատն է համարել ՝ իր ուժերին չվստահելն ու չհավատալն ասելով՝ Իսլամական հեղափոխությունը ինքնավստահություն պարգևեց ժողովրդին ,ինչի արդյունքն է ՝ իրանցի երիտասարդների գիտական նվաճումները։

Իրանի իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդը քաղաքականությունից կրոնի առանձնացումը համարել է նախքան հեղափոխությունն Իրանում համաշխարհային կայսերապաշտության խրամատներից։ Նա ասել է․-«Այս հավատամքը նույնիսկ արմատներ է ձգել մի շարք կրոնագետների ու հավատացյալների մտքում և նրանց հրաժարեցրել է քաղաքական ու հասարակական համակարգում միջնորդական դեր ունենալուց։ Նշելով ,որ Իսլամի ծնունդը ուղեկցվել է քաղաքական կողմնորոշմամբ և Մեդինայում մարգարեի առաջին գործը  իշխանության ձևավորումն էր Գերապատիվ Առաջնորդն ասաց․-«Իսլամական հեղափոխությունը վերջ տվեց քաղաքականությունից կրոնի առանձին լինելու  գաղափարին։ Ներկայումս նույնիսկ համալսարաններում իրանցի երիտասարդները իսլամական ու Ղուրանական հայեցողությամբ են ուսումնասիրում երկրի հարցերն ու կարծիք հայտնում»։ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդն ընդգծելով Իրանի հետ ԱՄՆ-ի թշնամության շարունակումը, Իրանի նկատմամբ սպառնալիքների ու շռջափակումներ պահպանումը համարել է այդ թշնամության վկայությունը։ «Սպիտակ Տանը «Հաֆթ Սին» սփռոց փռելը և նովրուզյան ուղերձ հղելն ուղղակի մանկական խաբեություն է և Իրանի ժողովուրդը քաջ գիտակցում է դա ու երբեք չի խաբվի նման քայլերով։

«Այսօր Իսլամական հանրապետությունը ազդեցիկ ուժ է ներկայացնում տարածաշրջանի մասշտաբով և որոշ դեպքերում աշխարհի մասշտաբով ,ուստի պետք է բարձր գնահատել այս իրողությունը»,-ասել է Մեծարգո Առաջնորդը։ Նրա խոսքերով՝ Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄն-ի դիվանագետների թշնամության միջոցները սահմանափակ են,որոնցից կարևորագույններն են՝ քարոզչությունը, իրանաֆոբիան, ներթափանցումը և շրջափակումը։

«Թշնամին նպատակ ունի մեզ կանգնեցնել կեղծ երկընտրանքի առջև ,կամ՝ հանդուրժել շրջափակումների ճնշումները կամ ենթարկվել ԱՄՆ-ին։Բայց կա երկու իրական ընտրանք,որոնք են՝ կամ հանդուրժել շրջափակումների ճնշումը կամ ապավինելով դիմադրողական տնտեսության դիմակայենք շրջափակումներին։

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդը իրանական նոր տարին անվանել է Դիմադրողական տնտեսության  գործնական քայլերի տարի և 10 մեխանիզմ է ներակացրել դրանց իրագործման համար,որոնք են՝ տնտեսության գործունեության վրա կենտրոնանալը, ներքին արտադրության վերակենդանացումը, ներմուծումների հետևանքով ներքին արտադրության չթուլանալուն ուշադրությունդարձնելը, ֆինանսական ռեսուրսների կառավարումը ,որը հավանաբար միջուկային բանակցությունների արդյունքում կազատականացվի, տնտեսական կարևոր բաժինների ներառյալ նավթի ու գազի բաժինների գիտահեն դառնալը տեխնոլոգիայի փոխադրման պայմանով արտաքին գործարքների իրականացումը , կոռուպցիայի դեմ պայքարը, էներգետիկ արդյունավետությանը բարձրացումը և աշխատատեղեր ստեղծելու նպատակով փոքր ու միջին արդյունաբերության ամրապնդումը։

Այաթոլլահ Խամենեին իր ելույթի վերջին հատվածում անդրադառնալով մշակութային հարցերի նշանակությանը, հավատացյալ երիտասարդներին ու ժողովրդական ինքնաբուխ համալիրներին կոչ արեց ընդլայնել իրենց մշակութային գործունեությունը և պետական մարմիններից պահանջեց իրենց գիրկը բացել հավատացյալ ու հեղափոխական երիտասարդների առջև։ Նա խոսքն ուղղելով հավատացյալ ու բարեպաշտ երիտասարդներին ասաց․-«Սիրելի երիտասարդներ, երկիրը ձերն է, վաղվա օրը ձերն է, այս օրն էլ ձերն է, լավ իմացեք եթե դուք լինեք հրապարակում , եթե դուք Աստծուն հավատալով ու Աստծուն ապավինելով քայլեք, եթե դուք հավատաք ինքներդ Ձեզ, ԱՄՆ-ն և ԱՄՆ-ից ավելը մեծերը ոչինչ չեն կարող անել»։

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել