Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 16:04

Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդի հայեցակետը

Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդի հայեցակետը

 

 

 

Գերապատիվ Առաջնորդի Նովրուզյան ուղերձը՝ Դիմադրողական տնտեսությանն ուղղված գործնական քայլերի նշանաբանը

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Հեղափոխության Մեծարգո առաջնորդի նովրուզյան ուղերձի կարևորագույն առանցքները։Ընկերակցեք մեզ։

---  

Նովրուզյան տոնի բոլոր գեղեցկությունների մեջ տարեմուտի պահը իրանցիների համար քաղցր և հիշարժան պահ է։ Այն պահ,երբ երկիրը նոր պտույտ է սկսում արեգակի շուրջ և իրանցիներն այդ պահը համարում են կյանքում նոր  սկիզբ դնելու առիթ։ Տարեմուտի պահին, երբ ընտանիքի բոլոր անդամները նստած են «Հաֆթ սին» սփռոցի շուրջը մարդկանց հոգիներում ծլարձակում է վերափոխվելու  կամքը։

Յուրաքանչյուր մարդ ելնելով իր կյանքի պայմաններից ու առաջնահերթություններից նոր որոշումներ ու նպատակներ է դնում իր առջև և Աստծո աջակցությունն է հայցում։ Այս քաղցր պահերին հղած ուղերձում , Իրանի իսլամական հեղափոխության Մեծարգո առաջնորդը  ժողովրդի համար բացատրում է նոր տարվա առաջնահերթությունները,որպեսզի համընդհանուր կամք գոյանա դրանց իրագործման համար և երկիրը քայլեր կատարի  դեպի վեհություն ու հզորություն ։

Իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին երկրի գերակայություններին  համաձայն  է ընտրել նախորդ տարիների կարգախոսները։ Իսլամական համախմբվածությունն  ու ազգային միասնությունը, սպառման ձևաչափի բարեփոխումը, ազգային արտադրությունն ու տնտեսական աշխատանքի հովանավորությունը և  նորարարությունն ու ծաղկումն այն գերակայություններն են,որ Մեծարգո առաջնորդն ընտրել է վերջին տարիների համար: Նա հաշվի առնելով Իրանի պահանջներն ու կարիքները, 1395 թվականը  անվանել է «Դիմադրողական տնտեսության և գործնական քայլեր»-ի տարի։Վերջին տարիներին Այաթոլահ Խամենեին ընդգծելով Դիմադրողական տնտեսության անհրաժեշտությունը, այն ներկայացրել է ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներին դիմակայելու և դժվարությունները հաղթահարելու միակ ուղին։

Նորին Վսեմություն Առաջնոռդ՝ Այաթոլլահ Խամենեին իր նովրուզյան ուղերձն սկսել է Մոհամմեդ մարգարեի հարգարժան դստեր՝ Հազրաթ Ֆաթիմային և Հազրաթ Մահդիին ուղղված ողջույնով։Իրանական 1395 թվականի մեկնարկը և ավարտը համընկնում է Իսլամի մեծ մարգարեի դստեր ծննդյան թվականին և Գերապատիվ Առաջնորդը հույս է հայտնել ,որ այս զուգադիպությունը բարիք պարգևի Իրանի ժողովրդին և առիթ հանդիսանա կյանքից ու նրա բարոյական արժանիքներից դասեր քաղելու համար։

Մեծարգո Առաջնորդը Նովրուզյան տոնի կապակցությամբ շնորհավորել է իրանցիներին ,հատկապես նահատակների ընտանիքներին ու անձնուրացներին։ Նա ասել է․-«Ավարտվեց տարին, ավարտվեց 1394 թվականը։ Ինչպես բոլոր տարիները 1394-ն էլ լի էր քաղցրություններով ու դառնություններով  և վայրիվերումներով։Կյանքի բնույթն   այդպիսին է։Անցած տարվա իրադեպերն են եղել՝ Մինայի դառնաղետ դեպքը, բահմանի 22-ի շքեղ քայլարշավը , փետրվարի 26-ի ընտրությունները , Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի փորձը։ Եվ բոլոր տարիներն էլ ուղեկցվում են դառնություններով ու քաղցրություններով։

Իսլամական հեղափոխության մեծահարգ Առաջնորդն ընդգծել է․-«Մարդու կյանքի տարիներն ու օրերը լի են առիթներով ու սպառնալիքներով։ Մենք պետք է կարողանանք օգտագործել այդ առիթները և սպառնալիքները վերածել առիթի»։ Նա հույս է հայտնել ,որ Նոր տարում կկարողանանք այս տարվա առիթներն օգտագործել բառիս բուն իմաստով և այս երկրում այս տարվա ընթացքում զգալի փոփոխություններ տեղի ունենան»։

Անդրադառնալով 1395 թ.-ին Իրանի ժողովրդի համար առկա հույսերին Մեծարգո Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այս հույսերի իրականացումը պահանջում է մեծ ջանքեր»:«Իրանի ժողովուրդը  պետք է կարողանա դիմակայել  թշնամիների սպառնալիքներին ու սադրանքներին»,ասել է նա:

Գերապատիվ Առաջնորդն ընդգծել է.«Տնտեսությունն Իրանի գերակայությունն է ,ուստի եթե ժողովուրդը և կառավարությունը կարողանան ազդեցիկ քայլեր վերցնել ,ապա  հասարակական , հոգևոր և մշակութային այլ հարցերում ևս լավ արդյունքներ կարող են ակնկալել»:

Այաթոլլահ Խամենեին երկրի տնտեսական խնդիրների կարգավորման լուծման ելքը համարել է Դիմադրողական  տնտեսությունը և ներքին արտադրությանն ուշադրություն դարձնելը։Նա ընդգծել է․-«Նախնական քայլեր են արվել Դիմադրողական տնտեսության համար,բայց այժմ գործնական քայլերի ժամանակն է»։ «Այս տարվա կարգախոսն է՝ Դիմադրողական տնտեսություն , գործնական քայլեր»-ը: Սա ուղիղ և պարզ ճանապարհ է,որը մեզ կտանի այն ինչի ուղղությամբ ,որի կարիքն ունենք մենք։ Իհարկե չենք ակնկալում,որ այս գործնական քայլերը մեկ տարվա ընթացքում լուծեն բոլոր խնդիրները ,բայց մենք համոզված ենք,որ եթե ծրագրավորված կերպով տեղի ունենան քայլերը մենք տարեվերջին դրանց ազդեցությունների ականատեսը կլինենք: Ես շնորհակալություն եմ հայտնում ,բոլոր նրանց,ովքեր ջանքեր են գործադրել ու շարունակում են ջանալ այս ճանապարհին:

«Դիմադրողական տնտեսություն» բառակապակցությունն արևմուտքի կողմից  Իրանի դեմ դաժան շրջափակումների սահմանվելուց հետո մուտք գործեց այս երկրի տնտեսական գրականություն։ Դիմադրողական տնտեսությունը հիմնական տարբերություններ ունի տնտեսական ճգնության հետ։ Տնտեսագետների կողմից բացատրվել են:Դիմադրողական տնտեսության բաղադրիչները։ Տնտեսության այս ձևաչափն նախկինում կիրառվել է  ճնշման տակ գտնվող որոշ երկրներում  և լավ արդյունք է ունեցել։ Այս ձևաչափի կարևորագույն բաղադրիչներից է տնտեսության ներածին լինելը, այսինքն ներքին պոտենցիալներին հիմնվելը և մարդիկ այս ձևաչափում հատուկ տեղ ունեն։ Այս ձևաչափում տնտեսությունը պետական չէ այլև այն իրականանում է ժողովրդի կամքով, կապիտալով ու ներկայությամբ։ Դիմադրողական տնտեսությունը ներածին է և հզոր կապ ունի աշխարհի տնտեսությունների հետ։ Իրանի իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդն ընդգծել է,որ Դիմադրողական տնտեսությունը չի նշանակում բաժանել աղքատությունը այլև  նշանակում է բնական  ու մարդկային ներքին ռեսուրսներով ազգային հարստություն արտադրել։ Ահավասիկ Իրանի իսլամական հեղափոխության Մեծարգո Առաջնորդն Դիմադրողական տնտեսության ոլորտում նախաձեռնությունն ու գործնական քայլերը  ներկայացրել է,որպես Իսլամական Իրանի այս տարվա կարևորագույն գերակայությունը։ Տա Աստված իրանցի պատասխանատուները Դիմադրողական տնտեսության իրագործմամբ նոր էջ բացեն Իսլամական Իրանի զարգացման համար։

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել