Տպել այս էջը
Երկուշաբթի, 28 Մարտ 2016 08:59

Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում՝ երևակայությունից մինչև իրականություն (8)

Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում՝ երևակայությունից մինչև իրականություն (8)

 

 

 

Աշխարհում բնակչության աճին և տարբեր տեսակի արդյունաբերության զարգացմանը զուգահեռ ըմպելի ջրի ապականությունը վերածվել աշխարհի գլխավոր բարդություններից մեկին: Ըմպելի ջրի ապահովման հարցը ոչ այնքան հեռու ապագայում դառնալու է աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկը: Հետազոտությունների արդյունքները պարզում են, որ այսօր ստորգետնյա ջրային ռեսուրսները, հատկապես աշխարհի մեծ ու բազմաբնակիչ քաղաքներում մեծ բարդություններ են դիմագրավում, որի գլխավոր պատճառը արդյունաբերական կոյուղիների ներթափանցումը, մարդկային կոյողին արտաթորող հորերի գոյությունը, քիմիական լվացող ու մաքրող նյութերի աննախընթաց սպառումը և քիմիական ու կենդանական պարարտանյութերի գետնի խորքը ներթափանցելն է: Գետերի, հորերի, ու լճերի և նույնիսկ սառույցների ու ձյունների հալոցի առաջացող ջուրը պարունակում են արդյունաբերական բազմաթիվ ապականիչներ, որոնք ստեղծվել են հենց մեր՝ մարդկանց միջոցով:

---------------------

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունն անառողջ ջուրը համարել է յուրաքանչյուր 10-րդ հիվանդության, ինչպես նաև աշխարհում մահերի 6 տոկոսի պատճառը: Որովայնային տիֆը և բրուցելոզը մանրեներով ապականված ջրի սպառման հետևանքով առաջացող գլխավոր հիվանդություններից են, որոնց հետևանքով վնասվում են ուղեղը, նյարդային համակարգն ու աչքը:

Ջրի ճգնաժամն առավել քան որևէ պատերազմ խլում է մարդկային կյանքեր ու եթե ներկա պայմանները նույնությամբ շարունակվեն հառաջիկա 9 տարվա ընթացքում 500 միլիոն մարդ զրկվելու է առողջապահական հնարավորություններից ու մինչև 2025 թվականը աշխարհի բնակչության 800 միլիոնը սպառելու է անառողջ ջուր:

Թեև թվում է, որ անառողջ  ըմպելի ջրի ճգնաժամը վերաբերում է չքավոր և զարգացած երկրներին սակայն ԱՄՆ-ի նման զարգացած երկրներն էլ դիմագրավում են այս բարդությունը: ԱՄՆ-ում ըմպելի ջրի պարագային կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ ու զեկույցներ պարզում են, որ ԱՄՆ-ի որոշ նահանգներում քաղաքային ջուրը լի է դեղային ապականիչներով, անտիբիոտիկներով, հանգստացուցիչ դեղերով և կամ սեռային դեղերով: Այս ապականող նյութերը հիվանդանոցների կոյուղիների և դեղային աղբերի միջոցով մուտք են գործում ստորգետնյա ջրային ռեսուրսներ և ջրի մեջ լուծված լինելու պատճառով զտարաններում իրականացվող աշխատանքների միջոցով չեն զտվում:

Մի սոցհարցման արդյունքների համաձայն ԱՄՆ-ի ժողովրդի միայն 50 տոկոսը վստահություն ունի իր ըմպելի ջրի առողջությանը: Մարտի 6-ին «Ասոշիետդպրես»-ի միջոցով իրականացված մի սոցհարցման արդյունքների համաձայն ԱՄՆ-ի բնակչության միայն 47 տոկոսը հավատացած է, որ ծորակներից հոսող ջուրն առողջ է: 33 տոկոսն ասել է, որ նվազ վստահություն ունի, իսկ 18 տոկոսն էլ ընդգծել է, որ բոլորվին վստահություն չունի իր սպառած ըմպելի ջրի հանդեպ: Նաև քիչ եկամուտ ունեցող ընտանիքներն ավելի շատ կասկած ունեն ըմպելի ջրի առողջության հանդեպ: Սոցհարցմանը մասնակցած աֆրիկացի ամերիկացիների՝ 40, լատին ամերիկացիների՝ 28 ու նաև սպիտակամորթների 58 տոկոսը մեծ վստահություն չի ունեցել ԱՄՆ-ի ըմպելի ջրի առողջությանը: Նաև 50 հազար դոլարից ավելի քիչ եկամուտ ունեցող բնակչության առավելագույնը 40 տոկոսը չափազանց վստահություն է ունեցել իր սպառած ջրի առողջության հանդեպ:

Ֆելինթ քաղաքի բնակիչները ըմպելի ջրի ճգնաժամը նմանեցրել են կոշմարի և դրա պատճառը համարել են 2014 թվականի տեղական պատասխանատուների ֆինանսական խնայողությունը: Ֆելինթ քաղաքի ճգնաժամային պայմանների մասին հայտարարվեց հոկտեմբեր ամսին ու նրանից հետո երբ քննությունների արդյունքները պարզեցին քաղաքի երեխաների մարմնում մեծ քանակությամբ արճճի գոյության մասին: Միշիգանի հանրապետական նահանգապետ Էռիք Սնայդերը Ֆելինթ քաղաքում արտակարգ իրավիճակի պայմաններ հայտարարելով այդ տարածքում ըմպելի ջրի վիճակը աղետալի համարեց:

Վիրջինիայի նահանգային համալսարանում ջրի հարցերի փորձագետ Մարք Էդվարդզը, որ գլխավոր դերակատարություն է ունեցել Միշիգան նահանգի Ֆելինթ քաղաքում ջրի ճգնաժամի արձանագրման հարցում, ասել է. «Ֆելինթ քաղաքի ջրում գոյություն ունեցող խնդիրներն, այդ թվում Լեժոնա բակտերիան ու արճիճը ավելի շատ ազդել է հասարակության թույլ խավերի վրա»:

Ամերիկացիների կեսից ավելին հավատացած է, որ Միշիգան նահանգի Ֆելինթում արճիճով ապականված ջուրը ԱՄՆ-ում տարածված բարդություններից մեկի ապացույցն է: Վիրջինիայի Քրիստինզբուրգի բնակիչ 28-ամյա Էլսեբեթ Ջեյնն ասում է. «Հնարավոր չէ, որ երկրի ջրի ու կոյուղու բոլոր համակարգերի մեջ Ֆելինթը միակ ապականված վայրը լինի»:

Նյու Յորքի Բրուքլինի բնակիչ 46-ամյա Ջոզեֆ Ջանսոնն էլ ասել է, որ միայն հանքային ջուր է սպառում: Նա ասում է, որ միշտ գուշակել է,թե այս ջուրը չի կարող մաքուր լինել: Ֆելինթ վիճակն առավել բացահայտում է այս ճգնաժամի ծավալները:

Շուրջ 100 հազար հոգի բնակչությամբ Ֆելինթ քաղաքի պատասխանատուներ ծախսերում խնայողություն կատարելու նպատակով 18 ամիս շարունակ և մինչև Հիուրան լճից նոր խողովակաշարի կառուցման ավարտվելը, քաղաքին անհրաժեշտ ջուրն ապահովել են Ֆելինթ գետից: Այդուհանդերձ արճճով ապականված ու նեխած ջուրը հոսել է քաղաքի հին խողովակներից ու պատասխանատուները չեն կարողացել որևէ լուծում գտնել դրա համար:

---------------------------

Բժշկական ու առողջապահական տարրական իրավունքներից է առողջ ըմպելի ջրին հասանելիությունն, այսինքն այն որ մարդիկ շարունակական կերպով անձնական ու տնային սպառման համար բավարար հասանելիություն ունենան ըմպելի առողջ ջրին և այդ հասանելիությունը ֆիզիկական ու տնտեսական տեսակետից գոյություն ունենա, խտրականություն չլինի և առողջ ջրի մասին տեղեկությունը հասանելի լինի բոլորին:

Համաձայն Տնտեսական, հասարակական ու մշակութային իրավունքների ուխտի 1-ին և 12-րդ կետերի ըմպելի առողջ ջուրը մարդկային արժանապատվության, կյանքի ու առողջության  համար բավարար պիտի լինի: Նաև Հասարակական զարգացման համաժողովի հռչակագրի վեցերորդ հանձնառության համաձայն պետությունները պարտավորություն են ստանձնել առանց ցեղային, ազգային ու սեռային պատկանելիությունը, տարիքը և կամ հաշմանդամությունը նկատի առնելու առողջապահական ու տարրական խնամքին հավասար հասանելիություն հնարավորություն ստեղծեն բոլորի համար: Նաև պետությունները պարտավորություն են ստանձնել նոր ծրագրեր մշակելու և կամ դրանք օրվա կարիքներին համապատասխանեցնելու միջոցով «Տարրական առողջապահական խնամքի մասին» հռչակագրի ուղղությամբ և հասարակական արդարության ու հավասարության հիման վրա «Առողջապահություն բոլորի համար» ազգային ռազմավարության իրագործման ուղղությամբ ջանք գործադրել:  

Համաձայն 2010 թվականի օգոստոսին «Ջրի և կոյուղու հեռացման առողջապահական համակարգի իրավունք» կոչվող 64/292 բանաձևի, առողջ ջրին և կոյուղու հեռացման համակարգին հասանելիությունը համարվել է մարդկանց տարրական իրավունքներից մեկը: Համաձայն այս բանաձևի առողջ ջրին և կոյուղու հեռացման համակարգին հասանելիությունը մարդու իրավունքներից է, որն անհրաժեշտ է կյանքի իրավունքի իրագործման համար: Այս բանաձև, որպես մարդու իրավունքների իրագործման գլխավոր ազդակ ընդգծում է առողջ ու մաքուր ըմպելի ջրին և կոյուղու հեռացման համակարգին հասանելիության նշանակությունը և հաստատում է մարդու իրավունքների հովանավորման և դրանց մակարդակի բարձրացման ուղղությամբ պետությունների կրած պատասխանատվությունը և բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ է անում միջազգային օժանդակությունների և համագործակցության միջոցով հատկապես զարգացող երկրներում պոտենցիալների ստեղծման, տեխնոլոգիաների փոխադրման ու ֆինանսական աղբյուրների ապահովման հող պատրաստեն, որպեսզի ըմպելի առողջ ջուրն ու կոյուղու հեռացման համակարգը հասանելի դառնա բոլորի համար:

------------------------

Ջրի կապակցությամբ մարդու իրավունքը բոլորին բավարար, ընդունելի չափով առողջ, ֆիզիկապես հասանելի և ծախերի տեսակետից հանդուրժելի ջրից օգտվելու իրավունք է վերապահում: Բավարար չափով առողջ ջուրն անհրաժեշտ է մարմնի սակավաջրության հետևանքով մահի կանխման, ինչպես նաև ջրի հետ կապված հիվանդությունների վտանգի կրճատման և անձնական սպառման, եփութուխի և առողջապահական օգտագործման ուղղությամբ:

Ջրի համաշխարհային օրվա սեմին կարևորվում է առողջապահական հարցերի ու քաղաքականությունների հանդեպ պետությունների ուշադրությունը: ԱՄՆ-ի կառավարությունն էլ նկատի առնելով միջազգային մակարդակով և մարդու իրավունքների կապակցությամբ ստանձնած իր պարտավորությունները պիտի ինչքան շուտ քայլեր ձեռնարկի այս բարդության վերացման ուղղությամբ: Քանզի ըմպելի անառողջ ջուրը անփոխարինելի վտանգի դիմաց է կանգնեցնում ամերիկացի քաղաքացիների առողջության իրավունքը:

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել