Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 22 Մարտ 2016 20:09

Տնտեսական հանդես

Տնտեսական հանդես

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Իրանական նոր տարվա կապակցությամբ «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարում քննարկելու ենք անցած տարվա ընթացքում Իրանի տնտեսական խոշոր քաղաքականոըթյունները: Մնացեք մեզ հետ:

------------------

Անցած տարին ջանադրությամբ ու դիմադրողական տնտեսությամբ զուգակցված տարի էր Իրանի տնտեսության համար: Հեղափոխոթյան մեծահարգ առաջնորդն իրանական 1393 թվականի նովռուզյան ուղերձում նկատի առնելով անհրաժեշտություններն ու առջևում եղած խոշոր նպատակներն անցած տարին անվանեց «Տնտեսություն և մշակույթ՝ ազգային վճռակամությամբ ու ջահադական տնօրինությամբ» տարի:

Այս անվանակոչությունը տարբեր, այդ թվում տնտեսական անվտանգության ռազմավարության իրագործման, որպես փափուկ ուժի հիմք գիտության վրա հիմնված տնտեսության նշանակության, ինչպես նաև Իրանի տնտեսության մեջ նավթի դիրքը կրկին մեկնաբանելու տեսակետից ուներ մեծ նշանակություն:

Ինչպես գիտենք Իրանը մեծ պոտենցիալներ և տնտեսական արժեքավոր հարստություններ ունի, որոնք միայն նավթի ու գազի պաշարներով չեն սահմանափակվում, այլև Իրանի տնտեսության շատ բաժիններում գոյություն ունեն պոտենցիալ տարողություններ, որոնք կենսական նշանակություն ունեն կենսունակ ու դիմադրող մի տնտեսության համար:

Անցած տարում Իրանի տնտեսությունը նավթային ու տնտեսական շրջափակումներով հանդերձ ձերբազատվեց սանձարձակ ինֆլացիա կոչվող բարդությունից և հակառակ Իրանի դեմ շրջափակումները նախագծողների պատկերացման, Իրանի տնտեսությունը վերջ տալով բացասական աճին բռնեց դրական աճի ուղին: Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն Իրանը կարողացել է սանձելով ինֆլացիան տնտեսական աճը մինուս 5.8 տոկոսից մոտեցնել դրական աճի:

ԱՄՀ-ն Իրանի տնտեսության մասին զեկույցում հաստատեց, որ Իրանն անցած տարում մարդագլուխ եկամտի, ինչպես նաև կյանքի ստանդարդների բարձրացման ուղղությամբ արձանագրել է ուշագրավ հառաջընթաց:

ԱՄՀ-ի զեկույցում ակնարկ կատարվելով Իրանի տնտեսական վիճակին ընդգծվել է, որ 2013 թվականի կեսերից երևան են եկել Իրանի տնտեսության մեջ կայունության նշաններ:

Դոլարի դիմաց Իրանի ազգային արժույթի՝ ռիալի փոխարժեքի բարելավումը, ինչպես նաև 12-ամսյա ինֆլացիան մինչև հունվար ամսիը 29 տոկոսի իջնելն, այն պարագաներից են, որ Իրանի մասին ԱՄՀ-ի զեկույցում հիշատակվել են, որպես դրական կետեր:

-------------------------------

Անցած տարի Իրանի տնտեսության մեջ վերցված գլխավոր քայլը տնտեսությունը տիրող ինֆլացիոն լճացումից ձերբազատելն էր:

Աճի կորագիծը բացասականից դեպի դրական շրջվելն ապացուցեց, որ Իրանի տնտեսությունը չանայած դիմագրաված խոչընդոտներին, կարող է իր ներքին պոտենցիալներից օգտվելով աճի ուղղությամբ տեղաշարժ կատարել:

Իրանի տնտեսությունը իրեն պարտադրված բարդություններով հանդերձ և հակառակ Եվրոպայի տնտեսության անցած տարվա փորձին, տնտեսական ճգնության ուղղությամբ քայլ չվերցրեց և շեշտը դրեց դիմադրողական տնտեսության վրա:

Իրանի ժողովուրդը չնայած ինֆլացիայի ճնշումներին և նավթային եկամուտների համեմատական կրճատման, կարողացավ իմաստավորել դիմադրողական տնտեսությունն, այնպես որ այլ տնտեսությունների հետ հարաբերություններում օգտվելով իր ներքին պոտենցիալներից ու դիրքից, առավելագույն օգուտը քաղեց: Իհարկե պարզ է, որ դիմադրողական տնտեսության հիման վրա երկարատևում խոշոր նպատակների իրագործումը ժամանակ խլող աշխատանք է և պահանջում է արտադրությունը պաշտպանող, ինչպես նաև ներքին արտադրության սպառման մշակույթի ստեղծման ուղղությամբ կառավարության ծրագրերի մանրակրկիտ գործադրումը:

Այս կապակցությամբ 11-րդ կառավարության մեջ Իրանի տնտեսությունը մշակողների ուշադրության կենտրոնում են եղել երկու հիմնական քայլեր: Առաջինը՝ տնտեսական պոտենցիալների ստեղծման համար հող պատրաստելը, որը համարվում է դիմադրողական տնտեսության սկզբունքներից մեկը և կարևոր ազդեցություն ունի խոշոր մասշտաբով տնտեսական նպատակների իրագործման ուղղությամբ:

Անցած տարի Իմամ Ալու ծննդյան տոնին Իրանի Իլամ նահանգի հազարավոր բնակիչների հավաքում իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը դիմադրողական տնտեսության քաղաքականությունների գործադրումը և ներքին ընդունակությունների ու պոտենցիալների վրա հիմնվելը համարեց տնտեսական խնդիրների կարգավորման ճիշտ լուծումը և ասաց. «Որտեղ հիմք ընդունվեց երիտասարդների ընդունակություններն ու հնարամտությունը, բացվեց զարգացման ուղին, որոնց բացահայտ օրինակներից են միջուկային, ինչպես նաև դեղորայքի, ցողունային բջիջների, նանոտեխնոլոգիայի և պաշտպանական արդյունաբերության հետ կապված ծրագրերը»:

11-րդ կառավարությունը, որն իր վրա է վերցրել դիմադրողական տնտեսության ձևաչափի գործադրման պատասխանատվությունը, հեղափոխության մեծահարգ առաջնորդի կողմից փոխանցված դրա սկզբունքների գործադրման ուղղությամբ փորձ է կատարել օրենքների բարեփոխմամբ ու դյուրություններ ստեղծելով ծաղկման հող պատրաստել տնտեսական ներքին պոտենցիալների համար և դրան զուգահեռ նաև քայլ առ քայլ հետապնդել երկրի դիմագրաված խնդիրների հաղթահարումը: Այս կապակցությամբ ինֆլացիայի սանձումը և նպատակուղղված սուբսիդավորման օրենքի գործադրումը եղել են իրանական 1393 թվականի բյուջեի օրենքի, ինչպես նաև միամյա ծրագրի գլխավոր կետերը, որոնք հաջողությամբ իրագործվել են:

Իսկ երկրորդ և կարևոր քայլը, որ այս ուղղությամբ վերցրել է 11-րդ կառավաությունը, շրջակա տարածքների հետ տնտեսական ու առևտրական կապերի ընդլայնումը և համաշխարհային շուկաներն Իրանի արտադրությունների դիմաց բացելն է: Այս կապակցությամբ անցած տարվա ընթացքում Իրանը մասնագիտական մի քանի ցուցահանդեսներ կազմակերպեց տարածաշրջանի երկրներում, այդ թվում Օմանում, Իրաքում, Աֆղանստանում ու Թուրքմենստանում և հաջողությամբ գումարվեցին հարևան, ինչպես նաև այլ երկրների հետ տնտեսական համատեղ հանձնաժողովների նիստերը: Անցած տարի Թեհրանը հարևան երկրների, այդ թվում Թուրքիայի, Պակիստանի, Իրաքի, ու Հնդկաստանի, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի պես եվրոպական երկրների և դրանց զուգահեռ նաև լատինամերիկյան ու աֆրիկյան երկրների  առևտրական ու տնտեսական պատվիրակությունների այցերի ականտես էր:

Շրջափակումները շարունակվելով հանդերձ տնտեսական այս կենսունակությունը հարմար հող է պատրաստել Իրանի առևտրականների ու կապիտալի տերերի գործունեության, ինչպես նաև արտասահմանյան կապիտալի ներգրավման համար, ինչը համարվում է դիմադրողական տնտեսության հիմքերի ամրապնդման ապացույցներից:

ԻԻՀ-ի արտաքին առևտրի վկայականն արձանագրում է, որ վերջին մեկ տարում ներառյալ գազային կոնդենսատը և ի բացառյալ նավթը, գազն ու ճամպրուկային առևտուրը ընդհանուր հաշվով Իրանից արտահանվել է 41 միլիարդ 628 միլիոն դոլար ապրանք:

---------------------------------------

Անցած տարի Թեհրանում՝ Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Թայվանի ու Ավստրիայի ընկերությունների մասնակցությամբ կայացավ ապրանքի, ծառայությունների և շղթայական հանրախանութների միջազգային 8-րդ ցուցահանդեսը:

Նաև տնային ապրանքների միջազգային 14-րդ ցուցահանդեսին ուշագրավ մասնակցություն բերեցին ներքին ու արտասհամյան ավելի քան 270 ընկերություններ, որոնք ներկայացնում էին Իտալիան, Գերմանիան, Թուրքիան, Չինաստանը, Կորեան, Ֆրանսիան ու Էմիրությունները: Այս ցուցահանդեսը նախորդ տարվա համեմատությամբ 75 տոկոս աճ էր արձանագրել:

Միևնույն ժամանակ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարության պաշտոնատարների, Իտալիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և Իրանում Իտալիայի դեսպանի ներկայությամբ բացումը կատարվեց Իտալիայի մասնավոր առաջին ցուցահանդեսի, որը նաև համարվեց Իրանում եվրոպական մի երկրի առաջին մասնավոր ցուցահանդեսը:

Այս ցուցահանդեսում իտալական ավելի քան 50 ընկերություններ ներկայացրեցին շինարարության, ինտերիորի, քաղաքաշինության, շենքերի ֆասադների և դեկորացիայի բնագավառում իրենց ծառայությունները:

Հայացք նետելով կառավարության տնտեսական գործունեության վկայականին պարզվում է, որ 11-րդ կառավարությունն իր աշխատանքը սկսեց յուրահատուկ պայմաններում, որի խոշոր պարագան ինֆլացիոն լճացումն էր և երկրի տնտեսության դիմագրաված մարտահրավերներն այնքան խորացան, որ Իրանը երկու իրարահաջորդ տարի տնտեսական բացասական աճ արձանագրեց և երկրում ինֆլացիան գերազանցեց 40 տոկոսի սահմանագիծը: Արժույթի շուկայի տեսակետից էլ արտարժույթի վիճակը գտնվում էր անկայուն պայմաններում, ինչը բարդացնում էր ապագայի կանխատեսումը:

Սակայն 11-րդ կառավարությունը նպատակաուղղված քայլով կենտրոնացել է տնտեսության երկու կենսական հոսանքների վրա և օգտվելով փորձագիտական տեսակետներից փորձել է սանձել երկու գլխավոր խնդիրներ, որոնք են ինֆլացիայի և գործազրկության աճը և ուշագրավ չափերով իրագործել իր առաջին նպատակը, որ եղել է ինֆլացիայի աճի սանձումը:

ԱՄՀ-ի վերջին զեկույցը հաստատում է այս հարցը: Հիշյալ հիմնադրամն իր զեկույցում ուրվագծելով 2015 թվականի համար Իրանի տնտեսության հեռանկարը տեղեկացրել է այդ տարում Իրանի տնտեսության բարելավման մասին:

Համաձայն ԱՄՀ-ի զեկույցի 2014 թվականին Իրանի տնտեսական աճը եղել է 1.46 տոկոս, ինչը 2015 թվականին աճելու է 2.2 տոկոսի:

  

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել