Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 17 Մարտ 2016 20:35

Մարդու իրավունքների խախտումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(6)

Մարդու իրավունքների  խախտումն  Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(6)

 

 

 

Վերջին տվյալների համաձայն, Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում սպանվել է ավելի քան 8000 մարդ և ևս 16 հազարը վիրավորվել են: Միջազգաին Ներում կազմակերպությունը 2016թ փետրվարի 26-ին հայտարարեց, որ մինչ այժմ Եմենում սպանվել է 35 000 մարդ: Կազմակերպության հատարարության համաձայն, Սաուդյան Արաբիան ոչնչացրել է որոշ բնակելի շրջաններ և Եմենի ենթակառույցները, իսկ ավելի քան մեկ տարվա ընթացքում սպանել է 35000  մարդու և ևս 2.5 միլիոնի տարագրության պատճառ է դարձել: Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Եմենի հիվանդանոցները: Եվ նույնիսկ ՄԱԿ-ի ենթակայության գործող հիվանդանոցները, օգտագործել է ոչ սովորական զենքեր, արգելել մարդասիրական օգնությունների առաքումը եմենցիներին: 

Ներկայացնենք Սաուդյան Արաբիայի հանցագործություններից մի քանիսը: Արաբիայի զորքերը Եմենում ոչնչացրել են 14 օդակայարան, 10 նավահանգիստ, 512 կամուրջ և ճանապարհ, 125 էլէկտրակայան, 164 ջրամբար և  ոռոգման համակարգ, 970 պետական շենք, 546 սննդի պահեստ, 353 շուկա և առևտրի կենտրոն, 409 բեռնափոխադրող մեքենա, 238 բենզալցակայան, 190 գործարան, 42 սպորտդահլիճ, 7 ցորենի պահեստ, ավելի քան 325 հազար  բնակարան, 238 սպասարկման կենտրոն, մոտավորապես 570 դպրոց, 40 ուսումնական կենտրոն, 16 լրատվական ծառայության կենտրոն, 615 մզկիթ, 59 պատմական կոթող, 119 զբոսաշրջային կենտրոն: Բոլոր այս հանցագործությունների պատճառով, Միջազգային Ներում կազմակերպությունը պահանջել է  անմիջապես դադարեցնել զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային:  Տարբեր երկրների մարդու իրավունքների հարցերով ակտիվիտսները իրենց կառավարություններից պահանջել են մասնակցել   փետրվարի 29-ին Ժնևում տեղի ունենալիք բանակցությանը, որ նվիրված է Զենքի առևտրի միջազգային պայմանագրին: Նրանք իրենց կառավարություններից պահանջել են թույլ չտալ, որպեսզի Սաուդյան Արաբիան ձեռք բերի զենք և այն տեղափոխի Եմեն: ATT պայմանագրի համաձայն, աշխարհում հաստատվել են որոշակի օրենքներ, որպեսզի հնարավոր լինի կանխել զենքի վաճառքը հատկապես այն երկրներին, որոնք  խախտում են միջազգային օրենքերը և ռազմական հանցագործություն են իրականացնում: ATT պայմանագրի համաձայն, զենքի վաճառքը պետք է իրականացվի շատ ճշգրտորեն և ոչ մի ձևով այն չպետք է օգտագործվի ահաբեկչական նպատակներով: Ըստ այդ համաձայնագրի, եթե փորձագետները նկատեն, որ զենքը օգտագործվում է միջազգային հանցագործությունների, ահաբեկչության և մարդու իրավունքների ոտնահարման համար, դրա վաճառքը պետք է արգելվի:  Միջազգային Ներում կազմակերպության զեկույցի համաձայն, մի շարք երկրներ, այդ թվում` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Իսպանիան, Շվեդիան, Թուրքիան, Շվեյցարիան, Բրիտանիան  և ԱՄՆ-ն զենք են վաճառել Սաուդյան Արաբիային: 2015թ. այդ երկրները ընդհանուր առմամբ Սաուդյան Արաբիային վաճառել են 25 միլիարդ դոլարի զենք, այդ թվում անօդաչու սարքեր, ռակետներ, հրթիռներ: Իսկ այդ զենքը Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցներն օգտագործում են  Եմենի ժողովրդի դեմ:  Զեկույցի համաձայն, 2015թ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը, Բրիտանիան 132 արտոնագիր է հաստատել` Սաուդյան Արաբիային զենք վաճառելու կապակցությամբ: Իսկ այդ զենքի վաճառքից ստացված շահույթը կազմել է   ավելի քան 4 միլիարդ դոլար: Հետաքրական է որ միայն 7 տեսակի զենքի վաճառքի շահույթը կազմել է 1 միլիարդ դոլար: 2015թ հունվարից մինչև հունիս, Իսպանիան հաստատել է 8 արտոնագիր` Սաուդյան Արաբիա ինքնաթիռ, ռումբեր և հրթիռներ առաքելու համար, որի արժեքը կազմել է  մոտ 29 միլիոն դոլար: Նույն թվականի հունվարից մինչև նոյեմբեր, Իտալիան Սաուդյան Արաբիային վաճառել է ավելի քան 39 միլիոն դոլարի զենք: Միջազգային Ներում կազմակերպության ներկայացուցիչ Բրայան Վուդն այս կապակցությամբ ասել է, որ զեկույցների համաձայն, այն զենքի միջոցով, որ Բրիտանիայի ու նրա դաշնակիցների կողմից վաճառվել է Սաուդյան Արաբիային` Եմենում պատերազմի համար, լրջորեն ոտնահարվել են եմենցիների իրավունքները, քանի որ դրանց միջոցով իրականացվել են ռազմական հանցագործություններ: Այդուհանդերձ, Եվրախորհրդարանը 2016թ փետրվարի 5-ին հաստատել է Եմենում Սաուդյան Արաբիայի վայրենաբարո հարձակումների դեմ ուղղված օրենք, որով Երամիությանն արգելվել է Սաուդյան Արաբիային զենք  վաճառել: Բանաձևում Երամիությանը կոչ է արվել նախքան Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված մեղադրանքների քննարկումը, խուսափել այդ երկրին զենք վաճառելուց: Եվրոպայում կանաչների արտաքին կապերի խոսնակ Ալեն Սմիթը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի այս քայլը նշանակում է, որ այդ  երկիրն իրոք զայրացրել է բոլոր երկրներին: Նրա խոսքերով, Սաուդյան Արաբիան Բրիտանիայի և Ֆրանսիայի սպառազինության հաճախորդներից է, և առկա են որոշ փոտթաղթեր, որոնց համաձայն, այդ երկրներից գնված զնեքը օգտագործվում է պատերազմում: Նշելով, որ առկա են լուրջ փաստեր այն մասին, որ Եվրամիությունը զենք է վաճառում Սաուդյան Արաբիային, Եվրամիության արտաքին հարցերի պատասխանատու  Ֆեդերիկա Մոգերինին պահանջել է, որպեսզի այս կապակցությամբ իրականացվի լուրջ հետազոտություն և պատժամիջոցներ կիրառվեն Արաբիային զենք մատակարարող երկրների դեմ: Եվրախորհրդարանի այս քայլը դեռևս չի իրագործվում, քանի որ փետրվարի 26-ից հետո, Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատեց Սաուդյան Արաբիային զենքի  առտևրի փաստը և ողջունեց այդ երկրին "Թայֆուն" տեսակի կործանիչների  վաճառքի փաստը: Բրիտանիայի վարչապետը նույնիսկ հայտարարեց, որ այդ երկիրն ավելին է անելու Սաուդյան Արաբիայի համար: Միջազգային Ներում կազմակերպությունը խստորեն դատապարտեց այս հայտարարությունը, նշելով, որ Բրիտանիան նման քայլով կորցնում է  աշխարհում իր հեղինակությունը: Բրիտանիայի սպառազինության կառավարման պատասխանատու Օլիվեր Ստրագոն, որը Միջազգային Ներում կազմակերպութունում ներկայացնում է  այդ երկիրը, անդրադառնալով Քեմերոնի հայտարարությանն ասել է. "Քեմերոնը խոսում է  այն սպառազինության մասին, որը վաճառվում է  Սաուդյան Արաբիային, որն ունի սարսափելի անցյալ": Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ու Բրիտանիան փորձոմ են պահովել իրենց տնտեսական շահերը, ինչի պատճառով էլ շարունակում են զենք վաճառել Սաուդյան Աաբիային: Եվ դա այն դեպքում, երբ Եմենի հազարավոր քաղաքացիներ սպանվել են այդ կոալիցիայի հարձակումների պատճառով: Իսկ դա վկայում է  Սաուդյան Արաբիային ավելի շատ զենք վաճառելու մասին: Միջազգային Ներում կազմակերպությունն իր զեկույցում, խոսելով Եմենի ժողովրդի ծանր տառապանքների մասին, հայտարարել է. "Եվրոպական երկրների կառավարութունները շարունակում են զենքի առևտուրը, չնայած դրա փոխարեն պետք է կանխեին այն գործողությունները, որոնց հետևանքով խախտվում են մարդկանց իրավունքները": Կազմակերպության հայտարարության մեջ ասված է, որ արևմտյան երկրների գործողություններն ապացուցում են, որ վերջիններս բացահայտ կերպով խախտում են զենքի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը: Հատկանշական է, որ որոշ եմենցի ակտիվիստներ կազմակերպել են ստորագրահավաք, որում պահանջել են Սաուդյան Արաբիայի իշխանություններին միջազգային ատյաններում ճանաչել որպես հանցագործ: Նրանք Հաագայի դատարանին կոչ են արել լուրջ քայլերի դիմել այս կապակցությամբ: Եթե ստորագրահավաքին միանան աշխարհի այլ եկրների բնակիչներ, այս պահանջը իրականություն կդառնա և իրավաբաններին հնարավորության կտա Սաուդյան Արաբիայի հանցագործությունների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնել Հաագայի դատարան և հիմքեր ստեղծել այդ երկրին պատասխանատվության կանչելու համար:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել