Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 17 Մարտ 2016 13:24

Մարդու իրավունքների խախտումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն (3)

Մարդու իրավունքների խախտումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն (3)

 

 

 

Վերջերս բոլորին զարմանք են պատճառում ԱՄՆ-ում հանցագործությունների իրական թվերը և սխալմամբ  անմեղ մարդկանց դատապարտման դեպքերը  : Այս թվերը վկայում են ԱՄՆ-ի դատական մարմինների կողմից անօրինական դատապարտումների մասին : Վերջերս մի զեկույց էր հրապարակվել ԱՄՆ-ում անմեղ ճանաչված դատապարտյալների մասին : Այն հրապարակվել էր 2016 թվականի փետրվարի 3-ին ՝ Վիճակագրության ազգային կենտրոնի կողմից : Զեկույցը  Միչիգանի իրավաբանական համալսարանում գիտական աշխատության մաս էր կազմում : Պարզվեց , որ 2015 թվականին հանցագործության մեղադրանքով դատապարտված 149 հոգի  անմեղ են ճանաչվել  , քանի որ նրանց դեմ ներկայացված մեղադրանքն անհիմն ու սխալ է եղել :

Միչիգանի համալսարանի իրավագիտության դասախոս ՝ Սամուել Գրոսն ասել է .-«Պատմական առումով , աննախադեպ է անմեղ ճանաչված դատապարտյալների նման դեպքերի գրանցումը : Նման դեպքեր ամեն օր չեն պատահում» :

Անցյալ տարի անմեղ ճանաչված կանայք ու տղամարդիկ միջին հաշվով 14.5 տարի ազատազրկված են եղել : Նրանց մի մասի համար նույնիսկ մահվապատիժ էր որոշվել : Մեղադրյալների մի այլ խմբում են անչափահասներ կամ մտավոր խանգարումներ ունեցող անձինք : Այս բոլոր դատապարտյալներն անց են կացրել իրենց անմեղությունն ապացուցելու օրինական գործընթացը , սակայն նրանց չի հաջողվել դատական մարմիններին ապացուցել իրենց անմեղությունը : Զեկույցում նշված է , որ դատապարտյալների անմեղության բարձր թվերը ցույց են տալիս , որ ԱՄՆ դատական համակարգը լուրջ թերություններ ունի : Նման սխալ դատավարությունների մեծ թվեր հարիր չեն դատական արդարացի համակարգին : Սամուել Գրոսի խոստովանությամբ , այս մեծ թվերը վկայում են դատական համակարգում կայուն ու հիմնական սխալների մասին , քանզի մշտապես նման սխալներ են տեղի ունենում :

2015 թ.-ին անմեղ ճանաչված դատապարտյալների 20 տոկոսն իրականացվել է սխալ խոստովանությունների հիմունքով : Դրանք վերաբերում են սպանության գործերին և նույնիսկ անչափահաս ու մտավոր խանգարումներով դատապարտյալներին : Մտավոր խանգարումներով պատանի՝ 16-ամյա Բաբի Ջանսոնը , առանց ծնողների կամ խնամակալի ներկայության , երկու դետեկտիվների ներկայությամբ , խոստովանում է , որ սպանել է 70-ամյա Հերբերթ Ֆիլդին : 2007 թվականին Ջանսոնը դատապարտվում է 38 տարվա ազատազրկման , սակայն 2015 թվականին նրա դատապաշտպանը հայտարարում է  , որ երկու դետեկտիվները Ջանսոնին պարտադրել են խոստովանել : Դետեկտիվները ստել են և ասել  , որ փաստեր ունեն , որ սպանությունը Ջանսոնին է  վերագրվում : Նրա դատապաշտպանը նաև եզրակացրել է , որ հիշյալ երկու դետեկտիվներն անտեսել են գործի հետ կապված երկու այլ անձանց վերագրվող սպանության փաստերը : Դատավճիռն արձակվելուց 9 տարի անց , դատարանն անմեղ  հայտարարեց Ջանսոնին :

Սխալ դատավարությունների բարեփոխման ոլորտում ոչ-շահադիտական «Անմեղության նախագիծ» կոչվող կառույցի իրականացրած առանձին վերլուծությամբ , պարզվել է , որ 1989 թվականին արձակված հարյուրավոր դատավճիռների 31 տոկոսը սխալ են եղել ՝ անարդարացի հանգամանքներում խոստովանություններ կորզելու պատճառով : Անտրամաբանական է թվում անմեղ մարդու սխալի խոստովանությունը , սակայն Անմեղսունակների ազգային ռեգիստրը խոստովանել է , որ վերջին տարիներին մեծացել են սխալ խոստովանությունների դեպքերը : 2015 թվականի անմեղ ճանաչվածներից ավելի քան 40 տոկոսի դատապարտման հիմքը եղել է սխալ խոստովանությունը : Դեպքերի  մեծ մասն առնչվում են թմրանյութերի և սպանությունների հետ կապված հանցագործություններին : Վճռաբեկ դատարանի 9-րդ վարչության դատավոր ՝ Ալեքս Կոզինսկին անցյալ տարի քննադատելով քրեական արդարադատությունը գրել է  .-«ԱՄՆ դատարաններում տարածված այս երևույթն ազդում է մեղադրյլաների դատավճռի վերանայման հայտերի քննարկման վրա» :

Դատավճռի վերանայման եղանակն ազդեցիկ միջոց է դատական գործերի խնդիրները լուծելու համար : Սակայն ԱՄՆ դատական մարմինների գործունեության մասին մարդու իրավունքների իրավապաշտպանների հետազոտությունները պարզել են , որ դատական համակարգը սովորաբար այնպիսի պայմաններ է ստեղծում ՝ մեղադրյալների մոտ ֆեդերալ դատախազին որպես զորեղ դեմք ներկայացնելու համար : Իսկ մեղադրյալը ծանր դատավճիռներից վախի պատճառով , նախընտրում է ընդունել արձակած վճիռը , նույնիսկ եթե ինքն անեմղ է և սուտ խոստովանություններ է արել :  Արևելյան Նյու Յորքի դատավոր ՝ Ջոհն Գլիսոնը պարզել է , որ մեղադրյալները սխալ խոստովանություններով ՝ նախընտրում են կարճատև դատապարտումը ՝ ցմահ ազատազրկումից խուսյ տալով :

Վճռաբեկ դատարանի բարդ գործերից մեկն է Շաուն Վիրլի գործը : Նա 1991 թ.-ին դատապարտվում է թաքսու վարորդ ՝ Բիլի Վիլիամզին սպանելու մեղադրանքով : Ինքնապաշտպանության ժամանակ , Վերլն ասում է , որ դեպքի օրը հետապնդվել է մի մարդու կողմից , ով թաքնվել է Վիլիամզի թաքսու հետևում : Նրա փաստաբանների խոսքերով , ավելի ուշ նույն մարդը սպանել է Վիլիամզին ՝ Վերլին փրկելու համար վրեժ առնելու նպատակով : Վերլը խոստովանում է ՝ ասելով , որ սուտ խոստովանություն է տվել Չիկագոյի ոստիկանության կողմից խոշտանգվելու պատճառով : Երբ դատախազը հայտարարում է նրա մահվան դատավճռի մասին , Վերլն իրեն փրկելու համար խոստովանում է , որ զինյալ հարձակում է կատարել և մարդ սպանել : 60 տարի ազատազրկման դատապարտվելուց հետո , նա դատալսումների ժամանակ ասում է , որ անմեղ է : Անմեղություն , որն ապացուցվեց այն ժամանակ , երբ Խոշտանգումների Իլինոյզի հանձնաժողովը հայտարարեց , որ Շաունը կտտանքների է ենթարկվել Ջոն Բուրգ անունով Չիկագոյի նախկին ոստիկանի կողմից : Նա խոշտանգման դաժանագույն մեթոդներ էր կիրառել ավելի քան հարյուր սևամորթների դեմ : Հոկտեմբերի 13-ին Վերլն անմեղ ճանաչվեց : Անցյալ տարվա ընթացքում ընդունված դատավճիռների համար հիմք են հանդեսացել դատաբժշկական սխալ կամ անվավեր փաստերը : «Անմեղության նախագիծ» կառույցի իրականացրած հետաքննությունների համաձայն , դատաբժշկական սխալ դատողություններն են եղել անօրինական դատապարտումների ու դատավճիռների հիմքը : Զեկույցում նշված է  , որ շատ դեպքերում երկար ու հանգամանալի ուսումնասիրություններ պահանջող քրգործերի եզրակացությունները կատարվում են ենթադրությունների հիմունքով : Ընդորում , դատաբժշկական որոշ տեխնիկաները գիտական առումով չեն հաստատվում , սակայն այնուամենայնիվ , երդվյալ ատենապետների համար անվիճելի փաստեր են համարվում դատաբժշկական տվյալներն , որոնք էլ իրենց հերթին համարվում են արձակված դատավճռի հիմքը :

ԱՄՆ-ում անօրինական դատավարություններ են տեղի ունենում նաև ականատեսների սխալ հայտարարությունների պատճառով : Դատապարտյալների մի մասն ազատազրկման է դատապարտվել ՝ վկաների ու ականատեսների զեկուցած սխալ հայտարարությունների պատճառով : «Անմեղության նախագիծ» կառույցի զեկույցի հավաստմամբ , սխալ վկայությունների հիմունքով անարդար դատավճիռ է արձակվել դատական գործերի 70 տոկոսի դեպքում : ԴՆԹ անալիզներն են պարզել իրողությունը : Փորձը ցույց է տալիս , որ ականատեսների վկայությունները շատ դեպքերում սխալ են լինում , քանզի մարդկային հիշողությունը նման հարցերով ոչ-հարյուր տոկոսով է վստահելի  ու հավաստի : Վերոնշյալ բոլոր թվերն ու տվյալները վերաբերում են ԱՄՆ-ի միայն 14 նահանգներին :

ԱՄՆ-ում սխալ դատապարտված մեղադրյաների մասին հստակ թվեր չկան , սակայն «Անմեղության նախագիծ» կառույցի զեկույցը պարզել է , որ մեծ հավանականությամբ ,  բանտարկյալների երկուսից հինգ տոկոսն անմեղ է : ԱՄՆ-ն աշխարհում ամենամեծ թվով բանտարկյալներ ունեցող երկիրն է  համարվում : Երկրում շուրջ երկու միլիոն հոգի իր կյանքն անց է կացնում ճաղերի հետևում : Այլ խոսքով , ԱՄՆ-ի շուրջ 40 հազար կալանավորներ բանտարկվել են երբեք չկատարած հանցագործությունների համար :

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել