Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 16 Մարտ 2016 04:28

Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում՝ երևակայությունից մինչև իրականություն (7)

Մարդու իրավունքների ոտնահարումն արևմուտքում՝ երևակայությունից մինչև իրականություն (7)

 

 

 

Պարագաներից մեկը, որ արևմուտքում մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում է համարվում արևմտյան հասարակության մեջ կանանց իրավունքի ոտնահարումն է: Ամեն տարի Կանանց միջազգային օրվա հետ միաժամանակ արևմտյան երկրների կանայք փողոց դուրս գալով քայլարշավ են կատարում հանուն տղամարդկանց հետ հավասար իրավունքների: Այդ քայլերն մինչ այսօր արդյունք չեն ունեցել և այդ երկրների պետայրերի կողմից ընդունված որոշումները հանգեցրել են կանանց դեմ առավել խտրականության գործադրման: Այս տարի էլ այն պայմաններում թիկունքում թողեցինք Կանանց միջազգային օր՝ մարտի 8-ը, երբ դեռ ականատես ենք, որ արևմտյան հասարակություններում կանայք իրենց իրավունքների պարագային բռնությունների ու խտրության են ենթարկվում: Ընդհանուր առմամբ այդ հասարակություններում ապրող կանայք աշխատանքի ընդունվելիս ու աշխատավարձում խտրականության, ինչպես նաև աշխատավայրում անվայել վերաբերմունքի և սեռային ու այլ բնույթի բռնությունների են ենթարկվում:

Անկասկած կանանց դեմ սեռային ու այլ բնույթի բռնությունները, որպես հասարակական շեղումներ նաև հասարակություններում մշակութային ու հասարակական անվտանգությունն ու կարգն խանգարող կարևոր գործոններ են համարվում և այդ պատճառով էլ իրավական տարբեր համակարգեր դրա վերահսկման, դրա հանդեպ կոշտ վերաբերմունքի ցուցաբերման ու դրան արմատախիլ հանելու ուղղությամբ մասնավոր քայլեր են ձեռնարկել:

------------------------  

Կանանց դեմ բռնությունը մի համաշխարհային մի տեսակ համատարած հիվանդությունն է, որ լռության պայմաններում տարածվում է ու բոլոր ժողովուրդները քիչ թե շատ տառապում են դրանից: Դրանից չեն բացառվում նաև արևմտյան հասարակությունների կանայք: Օրինակ «Յուգավ» հաստատության ուսումնասիրության արդյունքները պարզում են, որ բրիտանացի 18-ից 24 տարեկան կանանց 85 տոկոսը բռնությունների է ենթարկվում: Նույն տարիքի բրիտանացի կանանց 45 տոկոսն էլ սեռային անցանկալի բռնությունների զոհ է գնում:

«Վերջ կանանց դեմ բռնությունների կոալիցիա»-ն նույնպես իր ուսումնասիրությունների արդյունքում պարզեց, որ բրիտանացի կանանց 64 տոկոսը բոլոր տարիքներում բռնությունների են ենթարկվում և ներառելով տարիքային բոլոր խմբերը կարեի է ասել, որ բրիտանացի կանանց 35 տոկոսը սեռային բռնությունների ենթարկվելու փորձ ունի: Համաձայն այս հետազոտության արդյունքների Բրիտանիայի հանրային վայրերում սեռային բռնությունների ենթարկված կանանց մեկ չորրորդը այդ փորձ ունեցել է մինչև 16 տարեկան հասակը: Այդ կանանցից շատերը պարտավորվել են փոխել իրենց երթևեկության ուղղությունը: Այս հետազոտությանը մասնակցած որոշ կանայք ասել են, թե գրեթե ամեն օր հանրային վայրերում սեռային բնույթի բռնությունների ականատես են լինում: Նաև տղամարդկանց հետ նույն վայրում աշխատող որոշ կանայք ասել են, թե շարունակ տղամարդկանց կողմից բանավոր ու ֆիզիկական բռնությունների են ենթարկվում: «Վերջ կանանց դեմ բռնությունների կոալիցիա»-ի տնօրենն այս կապակցությամբ ասում է. «Սեռային բռնությունն այնպիսի մի փորձ է, որ ցանկացած կին կամ աղջիկ սովորում է այն հանդուրժել, սակայն ժամանակ հասել է մարտահրավեր նետելու դրան»:

Քորնել համալսարանի և Փողոցում կանանց բռնությունների դեմ հասարակական շարժման միջոցով աշխարհի 16 հազար կանանց մասնակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները հրապարակային բռնությունների կապակցությամբ վիճակագրական ցնցիչ տվյալներ են երևան հանել: Այս հետազոտության մասնակցած կանանց միջին բրիտանացի կանանց 90 տոկոսը հայտարարել է, որ 11-ից 17 տարեկան հասակում հրապարակային բռնությունների զոհ է գնացել:

Կանանց դեմ սեռային ու տարբեր բնույթի բռնությունները նկատելի են նաև Բրիտանիայի դպրոցներում: Բրիտանական բարեգործական մի հաստատության ուսումնասիրության արդյունքների համաձայն բրիտանացի կանանց առնվազն մեկ հինգերորդը դպրոցական շրջանում սեռային անցանկալի կապի փորձ է ունեցել և նրանցից կես դեպքում այս բռնությունները շարունակական բնույթ են կրել:

 «Փլան» մանուկների իրավունքների միջազգայն բարեգործական կազմակերպության բրիտանական մասնաճյուղ «Փլան Յու Քեյ» հաստատությունը Բրիտանիայում ավելի քան 20 հազար կանանց մասնակցությամբ հետազոտության արդյունքում հայտարարել է, որ այդ խմբի անդամների 22 տոկոսը դպրոցական շրջանում սեռային անցանկալի կապից սկսած մինչև բռնաբարություն սեռային բնույթի բռնությունների է ենթարկվել: Համաձայն այս հետազոտության արդյունքների սեռային բռնությունների ենթարկվածների շուրջ 60 տոկոսն այդ մասին չի զեկուցել պատասխանատու մարմիններին:

«Փլան Յու Քեյ» հաստատության տնօրեն Լուսի Ռասելն ասում է. «Դպրոցը պիտի լիարժեք ապահով միջավայր լինի: Երբ դպրոցում սեռային բռնություն է տեղի ունենում, բոլոր առիթներից օգտվելու աղջիկների ընդունակությունները զգալի չափերով նվազում են: Քանզի դա սաստիկ ազդեցություն է գործում նրանց ինքնավստահության վրա: Հետևաբար դա կապված բռնության տեսակին կարող է ֆիզիկական լուրջ վնասվածքների պատճառ դառնալ, ինչն այն իմաստով է, որ աղջիկները կարող է նույնիսկ դպրոցից հեռանան: Այս երևույթը կարող է երկարատև ավերիչ հետևանք ունենալ աղջիկների ուսման պարագային»:

Այս հետազոտության համաձայն 18-ից 24 տարեկան յուրաքանչյուր երրորդ բրիտանացի կինը դպրոցական շրջանում սեռային անցանկալի կապի փորձ է ունեցել: Դա ի տես այն բանի, որ 65-ից վեր տարիք ունեցող յուրաքանչյուր տասներորդ բրիտանացի կինը նման փորձ ունի: Ռասելի ընդգծմամբ առավել տարեց կանանց մասնակցությամբ կազմակերպված ուսումնասիրությունը պարզում է, որ Բրիտանիայում դպրոցական աղջիկների պարագային սեռային բռնությունը նոր երևույթ չէ:

Նա նշել է. «Աղջիկներին ասվել է, որ պիտի նման վերաբերմունքի ակնկալիք ունենան: Նրանց ասվել է, որ պիտի այդ երևույթը հանդուրժել: Դա նշանակում է, որ մենք ունենք մայրերն ու մեծ մայրեր, որոնք չեն զեկուցել իրենց հետ պատահածը: Հետևաբար դուք դեմ հանդիման էք կանգնած սեռային բնույթի հսկա ծավալներով թաքուն բռնությունների, որոնք չեն զեկուցվում»:

Դպրոցներում աղջիկների սեռային չարաշահման ենթարկվելն աշխարհում 66 միլիոն աղջիկների դպրոց չհաճախելու պատճառներից մեկն է: Համաձայն ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի աշխարհում շուրջ 150 միլիոն աղջիկներ սեռային բռնությունների են ենթարկվել:

-----------------------------

Բրիտանացի հասարակագետ Անտոնի Գիդենզը արևմուտքում տարածված երևույթ է համարում աշխատավայրում կանանց սեռային բռնությունների ենթարկվելը: Նա ասում է, որ սեռային բռնությունն ուղղակի կերպով ազդեցություն է գործել աշխատավարձ ստացող կանանց խոշոր բաժնի վրա: Միևնույն ժամանակ բոլոր կանայք ինչ-որ տեսակետից բռնաբարության զոհ են համարվում, քանզի շարունակ պարտավոր են որոշ զգուշացնող քայլեր ձեռնարկել և շարունակ ապրել սեռային բռնաբարության ենթարկվելու սարսափով:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության զեկույցների համաձայն ԱՄՆ-ում հատկապես անօրինական էմիգրանտ համարվող աշխատավոր շատ կանայք աճող կերպով տարբեր այդ թվում նաև սեռային տարբեր տեսակի բռնությունների են ենթարկվում: Շատ կանայք իրենց աշխատանքը և կամ բնակության իրավունքը կորցնելու մտավախությունից իրենց դեմ գործադրված բռնությունների պատճառով ոստիկանության հետ չեն կապվում: Կալիֆորնիա նահանգը էմիգրանտ կանանց ու աղջիկների աշխատավորական գլխավոր կենտրոնն է համարվում և բռնությունների խոշոր մասն էլ իրագործվում է այս տարածքում:

Աշխատավոր կանանց մասնակցությամբ քննարկումները պարզում են, որ նրանք բոլորն էլ առնվազն մեկ անգամ, իրենց գործատուների կողմից բռնաբարության և կամ սաստիկ կտտանքների փորձ են ունեցել: Նրանք այդ պայմանները համարում են գործարաններում ու ագարակներում աշխատելու բաղադրիչ տարրը: ԱՄՆ-ի հողագործական տարածքներում աշխատում են ավելի քան երեք միլիոն աշխատավոր կանայք, որոնց շուրջ 63 հազարը էմիգրանտներ ու անօրինական աշխատավորներ են:

Էմիգրանտ կանանց պատժելու, բռնաբարության ենթարկվելու և կամ անարգվելու դեպքերը նրանց միջոցով օրինական կառույցներին չեն փոխանցվում, քանզի նրանք սաստիկ չքավորության պատճառով այդ եկամտին ու աշխատանքին կարիք ունեն և դրանք պահպանելու համար պատրաստ են ցանկացած տեսակի բռնություն հանդուրժել: Նաև կառավարության շատ ներկայացուցիչներ չնայած նրան, որ տեղյակ են այս ցավալի վիճակի մասին, որոշակի չափով գումար կամ ոսկի ստանալու դիմաց հրաժարվում են այդ մասին իրենց տնօրեններին զեկուցելուց, որի արդյունքում այս մեթոդը տարիներ է ինչ շարունակվում է արտադրական ու արդյունաբերական միավորներում: Հետազոտության արդյունքները պարզում են, որ ամերիկացի աշխատավոր կանանց 80 տոկոսն իր տնօրենների կամ գործատուների կողմից բռնաբարվել է: Էմիգրանտների պարագային օրինական բացերը, ինչպես նաև գործարանների ու ագարակների պարագային վերահսկողության բացակայությունն այդ պայմանների գլխավոր պատճառներից են:

-----------------------

Կանանց դեմ բռնությունը համատարած երևույթ, որը կարելի է նկատել աշխարհի տարբեր տարածքների մշակութային, կրոնական ու ազգային արմատներում: Այս բարդ ու կարևոր հարցի կարգավորման համար միջազգային համագործակցության կարիք է զգացվում: 1979 թվականին ՄԱԿ-ում ստորագրվեց կանանց դեմ խտրականության տարբեր տեսակների, այդ թվում նաև բռնությունների վերացման մասին կոնվենցիան: Թեև արևմտյան երկրները միացել են այս կոնվենցիային, սակայն Եվրոպայում դեռ կանանց դեմ բռնությունների ու հարձակումների մասին լուրեր են հրապարակվում: Այդուհանդերձ մինչև այնքան ժամանակ, երբ կանայք անհրաժեշտ հովանավորությունը չեն վայելում աշխարհի շատ կանանց համար բռնությունը շարունակելու է մնալ մի իրականություն: Հետևաբար արևմտյան պետություններում, որոնք առավել քան որևէ այլ երկիր կանանց համար հավասար իրավունքների ու ազատությունների ապահովման համար հող պատրաստելու հավակնություն ունեն, նկատի առնելով սեռային բռնությունների տարածվելը, օրենսդիր, իրավապահական ու դատական կառույցներ որոշակի քայլեր պիտի ձեռնարկեն և համադրված քաղաքականություններ որդեգրելով, ազդեցիկ քայլեր վերցնելով և գիտական ուսումնասիրություններ կատարելով ձգտե դրան սանձմանն ու կանխեն դրա տարածվելը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել