Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 16 Մարտ 2016 04:26

Տնտեսական հանդես

Տնտեսական հանդես

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարում տնտեսության հետաքրքրվող մեր բարեկամները կարող են ծանոթանալ Իրանի անցած շաբաթվա տնտեսական մի քանի լուրերին: Ընկերակցեք մեզ:

----------------------

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս շաբաթ ուղևորվելով ասիական մի քանի երկրներ, այդ թվում Ինդոնեզիա, Սինգապուր, Բրունեի և Թաիլանդ երկկողմ համագործակցությունների ընդլայնման շուրջ բանակցեց նրանց պաշտոնատարների հետ:

ԻԻՀ ԱԳ նախարարն Ինդոնեզիայի նախագահ Ջոքո Ուիդոդոյի հետ հանդիպման ժամանակ նրան հանձնեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու գրավոր ուղերձը:

Իրանի արտաքին դիվանագիտության ղեկավարն ու Ինդոնեզիայի նախագահն այ հանդիպման ժամանակ խորհրդակցեցին երկկողմ աճող հարաբերությունների, ինչպես նաև կողմերին հետաքրքրող տարածաշրջանային հարցերի շուրջ:

ԻԻՀ ԱԳ նախարարն Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռենթո Մարսուդիի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց հատկապես քաղաքական ու տնտեսական բնագավառներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնումը:

ԻԻՀ ԱԳ նախարարն իր ուղևորության շարունակության մեջ Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վիլինգթոնում հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի վարչապետ Ջոն Քեյի հետ:

Հանդիպման ժամանակ Զարիֆն անդրադառնալով Նոր Զելանդիայի ԱԳ և առևտրի նախարարների, ինչպես նաև Միջին Արևելքի առևտրի խորհրդի անդամների հետ իր հանդիպումներին ակնարկեց երկու երկրի միջև տնտեսական ու առևտրական հարաբերությունների ընդլայնման բնագավառներին և ընդգծել համագործակցությունների զարգացման նշանակությունը:

Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը նույնպես այս հանդիպման ժամանակ ասաց, որ հովանավորում է Իրանի ու Նոր Զելանդիայի միջև հարաբերությունների ընդլայնումը և երկու երկրի առևտրական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման ճամբին առկա արգելքների վերացման համար անհրաժեշտ հրահանգներ է արձակելու:

ԻԻՀ ԱԳ նախարարը Հարավ-արևելյան Ասիայի և Օվկիանիայի վեց երկրներ կատարած իր ուղևորության վերջին փուլում քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով Ավստրալիայի մայրաքաղաք՝ Քանբերա ուղևորվեց:

----------------------------

Այս շաբաթ Թեհրանը հյուրընկալեց ասիական մի երկրի նախագահի: Վիետնամի նախագահն անցած կիրակի գիշեր քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով Թեհրան ժամանեց:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում Վիետնամի նախագահ Թրուանգ Թան Սանգի և նրան ընկերակցող պատվիրակության հետ բանակցություններում մտքերի փոխանակում կատարեց հետշրջափակումային շրջանում երկկողմ ու միջազգային հարաբերությունների ընդլայնման շուրջ, որպեսզի հող պատրաստվի հատկապես նավթի ու գազի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունների ընդլայնման համար:

Մինչև 2013 թվականն Իրանի ու Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը շուրջ 300 միլիոն դոլար է եղել և երկու երկրի իշխանություններն այժմ նպատակադրել են ընդլայնել տնտեսական հարաբերությունները:

Իրանի ու Վիետնամի միջև քաղաքական հարաբերությունների հաստատումից անցնում է հինգ տասնամյակ, իսկ Ասիայի արևելյան ու հարավ-արևելյան երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Վիետնամի նախագահ Թրուանգ Թան Սանգի հետ մամլո համատեղ ասուլիսում ընդգծելով երկու երկրի համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունն ասաց. «Հնգամյա մի ժամանակաշրջանում Իրանի ու Վիետնամի միջև առևտրշրջանառությունը բարձրանալու է երկու միլիարդ դոլարի»:

Իրանի ու Վիետնամի բարձրաստիճան պատվիրակությունների նիստում որոշվեց Իրանի ու Վիետնամի կենտրոնական բանկերը համաձայնագիր ստորագրեն, ինչը կարող է առաջին քայլը համարվել տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ:

Կողմերը նաև մանրամասն զրույց ունեցան և համաձայնության հանգեցին էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ներդրման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

----------------------------------

Իրանն ու Ռուսաստանը կարող են լավ համագործակցություն ունենալ նավթի ու գազի առևտրի և սուափի բաժիններում:

Այդ թեմային է անդրադառնում մեր հաղորդման հաջորդ զրույցը:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ու Իրանի նավթի նախարարն այս շաբաթ հանդիպեցին Թեհրանում: Հանդիպման ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարար և Իրանի ու Ռուսաստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակն ու Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն քննարկեցին նավթի ու էներգետիկայի ոլորներում երկկողմ համագործակցությունների ընդլայնումը:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այս հանդիպման ժամանակ ակնարկելով տնտեսական ու քաղաքական տարբեր բնագավառներում երկու երկրի լավ համագործակցություններին ասաց. «Իրանն ու Ռուսաստանը կարող են էներգետիկայի բնագավառում ազդեցիկ գործընկերներ լինել և այս ձևաչափը կարող է վերածվել ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների միջև համագործակցության:

Իրանն ու Ռուսաստանը որպես նավթի երկու խոշոր արտադրողներ կարող են համագործակցել էներգետիկայի համաշխարհային շուկաներում, հատկապես որ հետշրջափակումային շրջանում իրանական ու ռուսական ընկերությունների միջև համագործակցության հարմար առիթներ են ստեղծվել:

Ռուսաստանի էներգետիկայի նախարար և Իրանի ու Ռուսաստանի տնտեսական միջպետական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Նովակն Իրան էր ուղևորվել ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար և միջպետական հանձնաժողովի իրանցի նախագահ Մահմուդ Վաեզու հրավերով:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարի հետ հանդիպումից հետո Վաեզին ասաց, որ կայացած հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրի միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստում, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի Թեհրան կատարած ուղևորության ընթացքում համաձայնեցված կետերն ու նաև համատեղ համաձայնագրերի գործադրման ուղղությամբ արձանագրված հառաջընթացի չափերը:

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զբոսաշրջության թեման համարեց Ռուսաստանի էներգետիկայի նախարարի հետ համաձայնեցված պարագաներից մեկը:

Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունների ծավալը ներկայումս տարեկան ավելի քան 1.5 միլիարդ դոլար է, որը փոխադարձ ներդրման հովանավորման համաձայնագրերի գործադրմամբ հասնելու է շուրջ երեք միլիարդ դոլարի:

-----------------------------

Արաբիայի ամենահզոր զենքը ուղղվել է իր կողմը:

«Նյու Յորք Թայմզ» պարբերաթերթն իր վերջին համարում այս խորագրի ներքո վերլուծական հոդվածում անդրադարձել է Արաբիայի նավթային քաղաքականություններին:

Մեր այս շաբաթվա հաղորդումը կավարտենք ձեզ ներկայացնելով հոդվածի ամփոփ բովանդակությունը:

Անցած կես դարում աշխարհի տնտեսությունը պատանդ է եղել մի երկրի, այսինքն Սաուդյան Արաբիայի ձեռքում: Նավթային մեծ պաշարները և այդ երկրի նավթի արտադրության պոտենցիալները թույլատրեցին, որպեսզի այդ երկիրը արտադրության ոլորտում գլխավոր դերակատարություն ունենա:

«Նյու Յորք Թայմզ»-ի ընդգծմամբ այսօր նավթային ճգնաժամ ծագելու հարցում տարածաշրջանային սխալ քաղաքականությունները շատ ավելի խոշոր դերակատարություն են ունեցել նավթի լողացող գներից և 21-րդ դարում նավթային պատերազմ է գնում: Վերջին տարիներին Արաբիան հստակ ասել է, որ նավթային շուկաները մրցակիցների հանդեպ Արաբիայի սուննի թագավորների դիմակայման ճակատային գիծն է համարում:

Արաբիայի տեղեկատվության կազմակերպության նախկին պետ արքայազն Թարաքի Ալ-Ֆեյսալը 2011 թվականին ՆԱՏՕ-ի պաշտոնատարներին ասել է, որ Իրանում ներքին անհանդարտություններ առաջացնելու համար Ռիադը պատրաստ է մեծացնել իր արտադրության ծավալները:

Սաուդացի պաշտոնատարները 2014 թվականի աշնանը հույս ունեին, որ նավթի գներն իջեցնելով կկարողանան թուլացնել ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արդյունաբերությունը, ինչը շուկայում մարտահրավեր է նետել Արաբիայի գերազանցությանը: Այդուհանդերձ նրանց գլխավոր նպատակն էր բարդություններ առաջացնել Իրանի համար:

Փաստերը վկայում են այն մասին, որ սաուդացի պաշտոնատարները չէին պատկերացնում, որ նավթի գինը կարող է իջնել յուրաքանչյուր բարելի համար 60 դոլարից: Նրանք չէին ենթադրում, որ որպես արտադրող ՕՊԵԿ-ում կորցնելու են իրեն ներազդեցությունը: Չնայած սաուդացի նախարարների հուսադրող հաղորդագրություններին նավթի առաջարկը սահմանափակելու և գները բարձրացնելու ուղղությամբ Ռուսաստանի, Վենեզուելայի ու Կատարի հետ համաձայնության ուղղությամբ Արաբիայի վերջին ամիսների ջանքերը ձախողել են և համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի ազդարարության եթե պետական ծախսերը չվերահսկվեն Արաբիան մինչև 2020 թվականը սնանկանալու: Դա ի տես այն բանի, որ միջուկային համաձայնությամբ Իրանը ձերբազատվել է տնտեսական շրջափակումների ճնշումներից: Հիմա կարելի է նկատել, թե Արաբիայի զենքն ինչպե՞ս է վնասել հենց իրեն:  

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել