Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 15 Մարտ 2016 09:59

Մարդու իրավունքների խախտումը Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն

Մարդու իրավունքների խախտումը Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն

 

Սիրելի ունկնդիրներ, այսօր ևս ներկայացնելու ենք մարդու իրավունքների խախտումը Արևմուտքում հաղորդաշարի հերթական համարը: Նախ նշենք, որ մի քանի օր առաջ, Վիքի Լիքս կայքը ներկայացրեց նոր փաստաթղթեր` Միացյալ Նահանգների հետախուզական գործակալության աշխատանքի կապակցությամբ: Փաստաթղթերը վկայում են,  որ այս գործակալությունը գաղտնալսել է ՄԱԿ-ի գլխավորր քարատուղար Բան Կի Մունի հեռախոսազրույցները, մի շարք երկրների ղեկավարների հետ: 2016թ փետրվարի 23-ին հրապարակված Վիքի Լիքսի տվյալների համաձայն, գաղտնալսումների թեմաները վերաբերվել են կլիմայական փոփոխություններին, համաշխարհային տնտեսությանը և նույնիսկ Բարաք Օբամայի նկատմամբ վերաբերմունքին: Այդ փաստաթղթերից մեկի համաձայն, ԱՄՆ  Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է նաև Բան Կի Մունի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դռնփակ նիսռտը: Գործակալությունը գաղտնալսումները պատճառաբանել է ԱՄՆ-ի նավթային շահերի պաշտպանությամբ: Վիքի Լիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժն այս կապակցությամբ ասել է, որ հավանաբար ՄԱԿ-ը հակազդեցություն կցուցաբերի այս քայլին: Նա նշել է, որ ԱՄՆ նախկին ԱԳ նախարար և առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատների առաջատար թեկնածու Հիլարի Քլինթոնը հրամայել է, որ ամերիկացի դիպլոմատները   գողանան ՄԱԿ-ի ԴՆԹ-ն: Վիքի Լիքիս փաստերի համաձայն, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է  նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա իտալացի գործընկեր Սիլվիո Բեռլուսկոնիի 2010թ. կայացած  հանդիպումը: Հանդիպման ժամանակ  Նեթանյահուն Բեռլուսկոնիին խնդրում է աջակցել իրեն Օբամայի դեմ գործողությունների ժամանակ: ԱՄՆ Ազգային անվտանգութան գործակալությունը գաղտնալսել է նաև ԵՄ առևտրի նախարարների և Ճապոնիայի միջև հանդիպումը: Գաղտնալսվել է նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և Սիլվիո Բեռլուսկոնիի հանդիպումը:  Հանդիպման ժամանակ Սարկոզին հայտարարել է, որ Իտալիայի բանկային համակարգը շուտով փլուզվելու է: Պարզվում է , որ ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնաժողովը նույնպես գաղտնալսվում է ԱՄՆ Ազգային անվտագության գործակալության կողմից: Գործակալությունը գաղտնալսել է հանձնաժողովի ղեկավար Բեռնարդ Դոյլի հեռախոսազրույցները: Վիքի Լիքսը ներկայացրել է նաև մի փաստաթուղթ, որի համաձայն, գործակալությունը գաղտնալսել է նաև Համաշխարհային Առևտրի կազմակերպության օրենքների բաժնի տնօրեն Յոհան  Յումինի հեռախոսազրույցները: Միացյալ Նահանգները համաշխարհային պատերազմից հետո փորձել է իր նպատակներն իրականացնել միջազգային սկզբունքների և նորմերի ոտնահարմամբ: Այս քաղաքականությունը առավել նկատելի դարձավ սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, երբ այս երկիրը սկսեց նման գործողություններ իրականացնել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ: Այս պատրվակով, Միացյալ Նահանգները միջամտելէ տարբեր երկրների ներքին հարցերին, խաթարելով նրանց տարածքային ամբողջականությունը: Նման երկրներից էին Իրաքը, Աֆղանստանը, Պակիստանը: Գուանտանամոյի և Աբու Ղալիբի բանտերում ԱՄՆ-ն խոշտանգում էր բանտարկյալներին ու գերիներին: Իսկ Պակիստանում, Եմենում և Պաղեստինում ոտնահարում էր քաղաքացիների իրավունքները: Այս բոլոր քայլերը դեմ են միջազգային նորմեին: Էդվարդ Սնոուդենի կողմից ներկայացված փաստաթղթերը ևս մեկ անգամ ապացուցեվցին, որ Միացյալ Նահանգները տարբեր ձևերով ոտնահարում է  մարդու իրավունքները: Պարզից էլ պարզ է, որ գաղտնալսումը համարվում է մարդու իրավունքների ոտնահարում, ինչը դեմ է նաև մարդու իրավունքների համաշխարհային կոնվենցիային: Քանի որ այդպիսով ոտնահարվում է մարդու ազատ շփվելու իրավունքը: Մարդը  ունի անձնական ազատության, անկախության իրավունք: Բոլոր երկրների օրենքներով այդ իրավունքները խախտող անձինք ենթակվում են պատասխանատվության: Միջազգային օրենքներում նույնպես այս կապակցությամբ բազմաթիվ փաստեր կան: 1948թ ընդունված  Մարդու իրավունքների կոնվենցիայի 12-րդ կետն ուղղակիորեն վերաբերում է  այս հարցին: Այդ կետի համաձայն, արգելվում է  միջամտել մարդու անձնական կամ ընտանեկան կյանքին, նրա շփումներին կամ վիրավորել նրա արժանապատվությունը: Հակառակ դեպքում, օրենքը պետք է պաշտպանի նման իրավիճակում հայտնված մարդկանց:  Լրտեսությունը հատկապես Համաշխարհային պատերազմի և այնուհետև սառը պատերազմի ընթացքում, գործիք է դարձել շատ երկրների համար: Լրտեսությունը գործողություն է, որի ժամանակ անվտանգության վերաբերյալ ինֆորմացիան, առանց դրա տիրոջ իմացության, կորզվում է  քաղաքական,  անձնական, ռազմական կամ տնտեսական նպատակներով: Իհարկե, ժամանակի ընթացքում լրտեսության ձևերը փոփոխության են ենթարկվել: Գաղտնալսումներն ապացուցոմ են, որ տեխնոլոգիաների զագացմանը զուգահեռ, լրտեսության տեսակները փոփոխություն են կրել: Սակայն պետք է ասել, որ գաղտնալսումները , հատկապես եվրոպական երկրների ղեկավարների նկատմամբ, նորություն չեն ԱՄՆ քաղաքականության մեջ: Միջազգային համակեցության ամենակարևոր սկզբունքնեից մեկը այլ երկրների հարցերին չմիջամտելու սկզբունքն է, որի համաձայն, պետք է հարգել յորաքանչյուր երկրի տարածքայն ամբողջականությունը և ինքիշխանությունը: Այս օրենքը իհարկե վերաբերում է  նաև միջազգային կազմակերպություններին:  Ոչ մի եկիր իրավունք չունի լրտեսել իր տարածքում տեղակայված միջազգային կազմակերպության աշխատանքը: Ամեն դեպքում դա համարվում է  ոնտձգություն, ինչն անընդունելի է իրավաբանկան առումով: Իհարկե Միացյալ Նահանգները փորձում է արդարացնել իր գործողությունները ահաբեկչության դեմ պայքարի և համաշխարհային ավտագությունն ապահովելու պատրվակով: Սակայն պետք է ասել, որ նման գործողությունը որևէ արդարացում չունեն: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ը և ԱՄՆ-ն ստորագրել են մի համաձայնագիր, որի համաձայն, Միացյալ Նահանգները իրավունք չոնի որևէ գործողություն իրականացնել ՄԱԿ-ի դեմ, կամ միջամտել կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցերին ու գաղտնալսել նրան: Հետաքրքիր է, թե ինչպիսին է լինելու ՄԱԿ-ի հակազդեցությունը` Բան Կի Մունի հեռախոսազրույցների գաղտնալսման կապակցությամբ: Որովհետև եթե առանց որևէ պատասխանատվության կարելի է գաղտնալսել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հեռախոսազրույցները, ուրեմն կարելի է ասել, որ բոլոր երկրների ղեկավարներից մինչև շարքային քաղաքացիները ենթարկվում են նման վտանգի:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել