Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 14 Մարտ 2016 18:49

Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (22) Երկրների դերը ջերմոցային գազերի առաջացման հարցում

Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը (22) Երկրների դերը ջերմոցային գազերի առաջացման հարցում

 

 

 

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք և պահպանենք շրջակա միջավայրը» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ զրույցում խոսեցինք ջերմոցային գազերի մասին: Այսօր կանդրադառնանք այն հարցին, թե երկրները որքանով են դերակատար այդ գազերի առաջացման հարցում: Ընկերակցեք մեզ:

***********

Արդյունաբերական հեղափոխությունից հետո, երբ մեծ թափ ստացավ հանածո վառելանյութի օգտագործումը, ջերմոցային գազերի տարածմամբ, մարդn առանցքային դեր ունեցավ կլիմայական փոփոխությունների և օդի տաքանալու գործընթացում:

Մեր օրերին, գրեթե այն ամենն ինչ արտադրում, սպառում կամ դեն ենք նետում ջերմոցային գազերի տարածման իմաստով է: «Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտ»-ի և «Կլիմայի փոփոխությունների միջկառավարական հանձնաժողով»-ի կողմից ներկայացված տվյալների համաձայն, էլեկտրակայանները 25 տոկոսով դերակատար են ջերմոցային գազերի տարածման հարցում: Էլեկտրակայանների մեծ մասն աշխատում են հանածո վառելանյութով, այդ թվում բնական գազ, քարածուխ, նավթ և այդպիսով առավել քան որևէ այլ մարդկային գործունեություն, ջերմոցային գազերի տարածման պատճառ են դառնում:

Ջերմոցային գազերի տարածման երկրորդ գլխավոր գործոնն է հանդիսանում անտառների վերացումը, որը 20 տոկոսով է դերակատար այդ հարցում: Անտառների վերացմամբ ոչ միայն պակասում է ածխածնի երկօքսիդի կլանումը, այլև արտանետվում է ծառերում առկա խոշոր քանակությամբ ածխածինն ու մեթանը: 

Ջերմոցային գազերի տարածման հարցում 13 տոկոսով դերակատար է ճանապարհային տրանսպորտը: Ուղևորատար ավտոմեքենաները ինքնաթիռների համեմատությամբ ընդամենը 5 տոկոսով ավելի քիչ, իսկ գնացքների համեմատությամբ 3 անգամ ավելին են ջերմոցային գազեր արտադրում:

Մեթանի և ածխաթթուի տարածմամբ, նավթի ու գազի արտադրումը ևս ավելի քան 6 տոկոսով դերակատար է ջերմոցային գազերի տարածման հարցում: Նավթի ու գազի արդյունահանումն ու վերամշակումը հսկայական էներգիա է պահանջում և այդ ընթացքում մեթան գազ է տարածվում մթնոլորտում: Ածխաթթուի համեմատությամբ 20 տոկոսով ավելի շատ է մեթանի տաքացնող պոտենցիալ ազդեցությունը: 

Գյուղատնտեսական աշխատանքները նույնպես ազդեցիկ են ջերմոցային գազերի առաջացման գործընթացում: Պարարտանյութերն ազոտային օքսիդի արտադրմամբ, 6 տոկոսով դերակատար են ջերմոցային գազերի տարածման հարցում: Ժամանակակից գյուղատնտեսությունը խիստ կախված է պարարտանյութերից ու պեստիցիդներից, որոնք արտադրվում են բնական գազից ու անմշակ նավթից: Այդ նյութերի օգտագործման պատճառով ազոտի օքսիդ է առաջանում, որը գլոբալ տաքացման է հանգեցնում: Ազոտի օքսիդի տաքացնող ազդեցությունը 300 անգամ ավելի մեծ է ածխածնի երկօքսիդի համեմատությամբ:

Աշխարհում տարածվող մեթանի մոտավորապես կեսն արտադրվում է անասնապահության ընթացքում և այս գործողությունն ավելի քան 5 տոկոսով դերակատար է ջերմոցային գազերի տարածման հարցում: Ցեմենտի, ավիացիայի, պողպատի և թափոնների թաղման ու վերամշակման արդյունաբերությունը ևս զգալիորեն դերակատար են ջերմոցային գազերի տարածման հարցում: Իսկ որ երկրներն են հիմնականում այդ գազերի տարածման պատճառ դառնում:

************

2007 թվականին, ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցով փորձագիտական պատվիրակությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջին տեղում է կանգնած ջերմոցային գազերի արտադրման առումով: Սակայն վերջերս հրապարակված զեկույցում այդ տեղը զիջել է Չինաստանին, որը տնտեսական արագ զարգացման պատճառով արտադրում է աշխարհում ջերմոցային գազերի մեկ չորրորդը: Իհարկե այդ հարցում ուշագրավ կետ գոյություն ունի: ՄԱԿ-ի փորձագիտական պատվիրակության զեկույցի համաձայն, Չինաստանում հսկայական ծավալով պողպատ է արտադրվում, որն արտահանվում է ԱՄՆ: Դա նշանակում է, որ այդ արտադրանքներից Չինաստանին բաժին է հասնում միայն օդի աղտոտվածությունը և դրանք սպառվում են ԱՄՆ-ում: Իհարկե ջերմոցային գազերի տարածման հարցում արտադրանքի սպառման վայրը նկատի առնելով անգամ, Չինաստանը գլխավորում է աղյուսակը, սակայն ԱՄՆ-ից չնչին տարածությամբ: Այդպիսով ջերմոցային գազերի տարածման հարցում Չինաստանը 21.9, իսկ ԱՄՆ-ը 18.1 տոկոսով են դերակատար:

«Associated Press» լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  Չինաստանից և ԱՄՆ-ից հետո, ջերմոցային գազեր տարածելով օդն աղտոտող երկրներն են՝ Հնդկաստանը 6.6, Ռուսաստանը 5.1 և Ճապոնիան 3.7 տոկոսով:

Շրջակա միջավայրի փորձագետների զգուշացումներով, 1997 թվականի դեկտեմբերին մշակվեց Կիոտոյի արձանագրությունը, որի համաձայն 160 երկրներ պարտավորվում են դադարեցնել գլոբալ տաքացման ընթացքը: Կիոտոյի արձանագրության հիմամբ, 36 արդյունաբերական երկրներ պարտավորվեցին մինչև 2012 թվականը 1990 թվականի համեմատությամբ, միջին հաշվով 5 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արադրումը: Սակայն չիրականացավ այդ նպատակը, որովհետև ԱՄՆ-ը միակ արդյունաբերական երկիրն էր, որ երկար տարիներ չընդունեց Կիոտոյի արձանագրությունը: ԱՄՆ-ի պետայրերը համոզված էին, որ այդ արձանագրության շրջանակում ջերմոցային գազերի նվազեցմամբ, կնվազի այդ երկրի տնտեսական զարգացումը և կկորցնի իր դիրքը մյուս երկրների հետ մրցակցությունում: Այդ ուղղությամբ, ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Ջորջ Բուշը Կիոտոյի արձանագրությանն իր երկրի չմիանալը պատճառաբանում էր նրանով, որ այդ արձանագրությանը հետևելը 40 միլիարդ դոլար վնաս կպատճառի ԱՄՆ-ի տնտեսությանը և շուրջ 5 միլիոն հոգու գործազրկության կհանգեցնի:

*************

Կիոտոյի արձանագրությունը չստորագրելու պատճառով մեծ թվով միջազգային կազմակերպությունների կողմից քննադատության ենթարկվեց ԱՄՆ-ը և մեկուսացվեց «Մեծ ութնյակ»-ի բնապահպանական հարցերով բանակցություններում: Չնայած 2006 թվականի հունվարին, Չինաստանի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Հնդկաստանի մասնակցությամբ, «Մաքուր օդ ու ջրի տարածման մասին Ասիա-Խաղաղօվկիանոսյան գործընկերություն» անվմաբ նստաշրջան անցկացնելով, ԱՄՆ-ը փորձեց դուրս գալ այդ մեկուսացումից, սակայն շրջակա միջավայրի փորձագետների  քննադատության արժանացավ այդ դաշինքը, որը ոչ մի պարտավորություն չէր առաջացնում անդամակցող երկրների համար:

Այդ կապակցությամբ, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ, Կլիմայի պաշտպանության կոալիցիայի նախագահ՝ Ալ Գորն ասել է.«Կիոտոյի արձանագրությունն այնքան չսիրված է ԱՄՆ-ում, որ անհավանական եմ գտնում դրա վավերացումը»:

ԱՄՆ-ում անցկացված սոցհարցումները վկայում են այն մասին, որ ժողովրդի մեծամասնությունն այն համոզման է, որ կլիմայական փոփոխությունների ճգնաժամն այնքան սուր չէ, որքան զգուշացնում են միջազգային կազմակերպությունները: Վերջին տարիների ընթացքում նման քաղաքականության պատճառով, ԱՄՆ-ում ոչ միայն չի նվազել ջերմոցային գազերի արտադրումը, այլև «Կլիմայի փոփոխությունների միջկառավարական հանձնաժողով»-ի (IPCC) կողմից հրապարակված զեկույցների համաձայն, նախորդ տարիների համեմատությամբ այդ երկրում ավելացել է այդ գազերի արտադրումը: Այս բոլորն այն դեպքում, երբ մեծ թվով գիտնականներ բավարար չեն համարել Կիոտոյի արձանագրության նպատակը համարվող ջերմոցային գազերի արտադրման 5 տոկոսով նվազեցումը, այլև կլիմայական ընդունելի պայմաններ ունենալու համար պահանջում են 60 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտադրումը:

***********

Կլիմայական պայմանները ճգնաժամային լինելով, 2007 թվականին, Ինդոնեզիայի Բալի քաղաքում, շուրջ 10 հազար ներկայացուցչական պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կլիմայական փոփոխությունների միջազգային համագումարը միջազգային դաշինք ստեղծելու նպատակով: Դաշինք, որն ընդունելի լիներ բոլոր երկրների, այդ թվում ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից, որոնք չէին ընդունել Կիոտոյի արձանագրությունը:

Այդ նստաշրջանի կարևորագույն մարտահրավերներից էր հանածո վառելանյութի օգտագործման հետևանքով ջերմոցային գազերի արտադրման արդարացի տարածումը Չինաստանի ու Հնդկաստանի գլխավորությամբ հարուստ ու աղքատ երկրների միջև: Բալիի նստաշրջանում ամերիկացիների վերաբերմունքը շատ զարմանալի էր: Նրանք սկզբում հայտարարեցին, որ ոչ մի դեպքում չեն ստորագրելու Կիոտոյի արձանագրությունը, սակայն հետագային հայտարարեցին, որ ընդունում են այն: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն այդ արձանագրությունն ընդունեց այն ժամանակ, երբ Եվրամիությունը ևս հովանավորեց այդ առաջարկությունը և ԱՄՆ-ն միայնակ մնաց ընդդիմանալու հարցում: Եվրոպական երկրները պահանջում էին 25-40 տոկոսով նվազեցնել ջերմոցային գազերի արտադրումը, սակայն Բալիի համագումարում ամերիկյան պատվիրակությունն ընդդիմացավ գլոբալ տաքացմանը հանգեցնող ջերմոցային գազերի նվազեցման համար որևէ պարտավորության և հստակ նպատակի ճշտմանը և ի վերջո եվրոպական երկրները հաշտվեցին այդ պահանջի հետ: Շրջակա միջավայրի պաշտպան խմբավորումները խիստ ընդդիմացան այդ որոշմանը, որը կայացել էր ԱՄՆ-ի պահանջով:

Իհարկե ժամանակն անցնելով և ջերմոցային գազերի ու կլիմայական փոփոխությունների հետևանքներն ԱՄՆ-ի ժողովրդի կյանքում երևան գալով, Բարաք Օբամայի կառավարությունը օրակարգի մեջ դրեց մաքուր էներգիային հասանելիության և շրջակա միջավայրն աղտոտող գործոնների նվազեցման քաղաքականությունը: ԱՄՆ-ի Դեմոկրատականներն եկան այն եզրակացության, որ գալիք տասնամյակներում շրջակա միջավայրի աղտոտման հետևանքները վերացնելու ծախսն ավելի մեծ է լինելու քան ներկայիս տնտեսական շահերը: Մյուս կողմից, կլիմայական միջազգային համաձայնագրերի ընդունման համար Վաշինգտոնի նկատմամբ միջազգային հանրության ճնշումն այնքան է մեծացել, որ ԱՄՆ-ի կառավարությունն անկարող է դիմադրել այդ պահանջին:

Այդ իսկ պատճառով, որոշ ժամանակ առաջ, Վաշինգտոնը համաձայնեց նվազեցնել ջերմոցային գազերի արտադրումը և ընդունել դրա հետ առնչվող կոնվենցիաները:

Համենայնդեպս, մեծ տարածություն կա ԱՄՆ-ի կառավարության համաձայնության և միջազգային խիստ հանձնառությունների իրագործման միջև:

ԱՄՆ-ում առևտուրն ու արդյունաբերությունը մասնավոր բաժնի ձեռքում լինելով, անհնար է թվում, որ կապիտալի տերերն այդպես հեշտ ենթարկվեն պետության կողմից պարտադրված բնապահպանական ծանր ծախսերին:

ԱՄՆ-ում մեծ ներազդեցություն ունեն նավթի և ավտոարտադրող ընկերությունները, որոնք կարող են դիմակայել պետության որոշումներին:

Այդ բոլոր գործոնների պատճառով լուրջ կասկածներ են առաջացել այն մասին, որ ԱՄՆ-ի կառավարությունը կկարողանա նվազեցնել ջերմոցային գազերի արտադրումը և դիմադրել կլիմայական փոփոխություններին, թե ոչ:

**************

Բարեկամներ սպառվեց այս հաղորդմանը հատկացված եթերաժամը: Հաջորդ զրույցում կանդրադառնանք օդի աղտոտման մյուս գործոններին: Մինչ նոր հանդիպում եթերում մաղթում ենք Ձեզ լավագույնը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել