Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 14 Մարտ 2016 13:19

Մարդու իրավունքների խախտումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(4)

Մարդու իրավունքների խախտումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(4)

 

2016թ. հունվարի 7-ին, ժամը 11:30-ին, 40 ոստիկաններ հարձակվեցին Միրիամ Նայի տան վրա: Միրիամ Նայը 25 ամյա ֆրանսուհի է, ազգությամբ ալժիրցի: Նա ապրում է Միլան քաղաքի Լանգդոգ շրջանոմ: Նա ասում է, որ այդ օրը հագել էր տնային ազատ հագուստ և երեխաների հետ միասին գտնվում էր տանը: Երբ դիմակավոր ոստիկանները ներխուժեցին տուն, չնայած երեխաների լացին ու իր խնդրանքին, որ թույլ տան գլխաշոր կապել, իրեն գետին տապալեցին, և սկսեցին խուզարկել տունը` զենք գտնելու նպատակով:  Ֆրանսիացի պաշտոնյաները հունվարի  12 -ին Միրիամից խլել են 5 ամյա աղջկան և 8 ամյա տղային   և ուղակել մանկատուն, ասելով, որ նրանց ապրելու պամանները հարմար չեն եղել: Միրիամի խոսքերով, ամուսնալուծվելուց հետո ինքը ցանկանում էր վերադառնալ Մարոկկո և այդ պատճառով բնակարանը համարյա դատարկ էր: Հունվարի 26-ին երեխաները ուղարկվում են մեկ ուրիշ կենտրոն և  փոխում  դպրոցը: Միրիամը չի կարողանում հետ վերցնել իր երեխաներին: Նրան  միայն թույլատրում են շաբաթը մեկ անգամ հանդիլպել երեխաներ հետ: Նրա խոսքերով, երեխաները հոգեբանական մեծ ճնշումների են ենթարկվել և նրանց վիճակը գնալով խորանում է: Միրիամը նշում է, որ մինչ օրս չէր հասկացել , թե ինչ է ռասիզմը, սակայն այսօր այն զգում է  իր մաշկի վրա և ցավալին այն է, որ հենց կառավարության կողմից: 2015թ նոյեմբերի 19-ի առավոտյան, Ֆրանսիայի Նից քաղաքում ոստիկանը վնասեց մի վեցամյա քնած երեխայի: Դեպքը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ոստիկանը փորձում էր հարվածելով դռանը, մուտք գոծել բնակարան: Հարվածների հետևանքով դռնից պոկված փայտի կտորը ընկնում է վեցամյա երեխայի վրա: Ոստիկանոթյունը խուզարկման արդյունքոմ ոչինչ չհայտնաբերելով հայտարարում է, որ սխալ տուն էր մտել: Ընտանիքի հայրը, որը ունի ևս 5 երեխա, ասում է. "Քնից արթնացանք ուժեղ հարվածներից: Ես վազեցի երեխաների սենյակը, և նկատեցի որ երեխաներիցս մեկի վզից արյունէ  հոսում: Սկզբում մտածեցի, որ երեխաս մահացել է: Սակայն բարեբախտաբար, փայտը նրան միայն վնասել էր": "Չնայած վերքը շատ խորը չէր, սակայն մեծ վնաս է  հասել երեխայի հոգեկան աշխարհին: Նա դռան յուրաքանչյուր թակոցից վախենում է , մտածելով, որ հիմա ոստիկանները կներժուխեն տուն: Նա ամեն գիշեր արթնանում է  քնից և լաց լինում: Մենք այցելում ենք հոգեբանի, որն ասում է, որ մեզ առայժմ հանգիստ է պետք". ասում է նա: Նշված դեպքերը միայն երկուսն են այն ամենից, ինչ իրականացրել է Ֆրանսիայի ոստիկանությունը: Փարիզի ահաբեկչական դեպքերից հետո, այդ երկրի կառավաությունը հաստատել է օրենք, համաձայն որի, ոստիկանները կարող  են ներխուժել ցանկացած քաղաքացու տուն և ձերբակալել նրանց: Այս օրենքը վատ հետևանքներ է ունեցել հատկապես այդ երկրում բնակվող մուսուլման ընտանիքների համար: 2016թ հունվարին, Մարդու իրավունքների դիտորդը խոսել է նման ճնշումների ենթարկված 18 անձնաց հետ և մարդու իրավունքների ատիվիստների հետ: Վերջիններս ասել են, որ Ֆրանսիայի ոսիկանությունը հարձակվում է տների, ռեստորանների , մզկիթների վրա, կոտրում ապրանքները և վախ առջացնում երեխաներ մոտ: Այդ ամենի հետևանքով մարդիկ տուժել են և ֆիզիկապես և  ֆինանսապես: Իզադ Լեխթասը փորձագետ է: Նա աշխատում է  մարդու իրավունքների մոնիտորինգի կազմակերպությունում: Նրա  խոսքերով, Ֆրանսիայի կառավարությունը պատասխանատու է երկրի անվտանգութան պահպանման համար, սակայն չարաշահում է  այդ իրավունքը և խտրականություն կիրառում այլ երկրներից եկած ապաստանյալների նկատմամբ: Իսկ դա վնասում է  ընտանիքների հասարակական դիրքին ու անդորրին: Նա նշում է , որ ապաստանյալների նկատմամբ վերաբերվում են որպես երկրորդ սորտի քաղաքացիների: Երբ Ֆրանսիայի ոստիկանությունը հարձակվեց մի տան վրա, հաշմանդամ տղամարդու չորս ատամները կոտրելուց հետո ոստիկանները հասկացան, որ թյուրիմացությոն է  եղել: Շատերը որ ենթարկվել են նման ճնշումների, ասում են, որ վախենում են ոստիկաններից, իսկ հարևանները չեն շփվում իրենց հետ: Ֆրանսիայի ՆԳ նախարար` Բեռնարդ Քեզնոյը հայտարարել է, որ եթե ոստիկանության հնավարությունները մեծացել են, դա միայն վերաբերում է հրատապ պայմաննեին և նրանք իրավունք չունեն անտեսել օրենքները: 2015թ նոմյեմբերի 25-ին նա հայտարարեց, որ պաշտոնյաները իրավունք չունեն չարաշահել իրենց դիրքը: Սակայն Միջազգային ներում կազմակերպությունն այս կապակցությամբ տարածել է մի հայտարարություն, որում ասվում է, որ 2015թ, նոյեմբերի 13-ին Փարիզի արվարձաների վրա  իրականացված  ունեցած հարձակումների հետևանքով սպանվել է 130 մարդ, հայուրավոր ուրիշները վիրավորվել են: Ֆրանսիայի ոստիկանությունն այդ դեպքից հետո իրականացրել է  3200 գործողություն, որի արդյունքում 300-400 մարդ ենթարկվել  է տնային կալանքի: Սակայն դատարանում ահաբեկչության վերաբեյալ քննվել է միան 5 գործ: Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ նպատակ ունի  արտակարգ վիճակը երկրում ավելացնել ևս  երեք ամսով, որի համար պետք է խորհրդակցություն իրականացնի խորհրդանի հետ: Մարդու իրավունքների մոնիտորինգի կազմակերպությունը հայտարարել է, որ այդ օրենքը չպետք է ընդունվի: Կազմակերպության հայտարարության մեջ ասված է , որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է երաշխավորի, որ եթե այդ ընթացքում որևէ քաղաքացու վնաս հասցվի, կփոխհատուցի տուժողների կրած վնասները: Ֆրանսիայում գործող իսլամաֆոբիայի դեմ ուղղված կազմակերպությունը, որն աջակցում է  մարդու իրավունքների դիտորդներին, հայտարարել է, որ մինչ այժմ գրանցվել է 80 դեպք, երբ ոստիկանները չարաշահել են իրենց դիրքը, հատկապես հարձակվելով մուսուլման քաղաքացիների բնակարանների վրա: Ներկա դրությամբ տնային կալանքի տակ գտնվողները կամ մուսուլման են կամ Հյուսիսային Աֆրիկայից: Մարդու իրավունքների դտորդնեը հայտարարել են, որ բոլոր հարձակումները եղել  են մուսուլմանական կազմակերպությունների կամ ռեստորանների դեմ: Այդ քաղաքացիներից շատերը հայտարարել են, որ հարցաքննվել են միայն իրենց կրոնի համար: Մարդու  իրավունքների հացերով Եվրախորհրդի հանձնակատար Նիրս Մոյեզինգեզը հունվարի 12-ին մտահոգություն հայտնեց այս կապակցությամբ: Նրա ասելով, մուսուլմանների նկատմամբ խտրական վերաբերմունքն անօրինական է: Նա  համոզված է, որ չի կարելի ֆրանսիացի մուսուլմաններին օտարական համարել, քանի որ դրա հետևանքով կնվազի նրանց ինտեգրումը հասարակության մեջ և ավելի կտարածվի ծայրահեղ իսլամը: Հունվարի 19-ին, ՄԱԿ-ի հինգ զեկուցողներ, ընդգծելով ահաբեկչութան դեմ պայքարի կարևորությունը, Ֆրանսիայի կառավարութանը կոչ արեցին փետրվարի 26-ից հետո չշարունակել պարեկային վիճակը:  Նրանց համոզմամբ, այդ վիճակը թերևս կարող է որոշակիորեն օգնել ահաբեկչության դեմ պայքարին, սակայն պաշտոնյաները պետք է պարեկային իրավիճակն օգտագործեն միայն հատուկ դեպքերում և դա չպետք է պատճառ դառնա, որ նրանք օրենքով գերակայություններ ստանան: Սակայն պետք է ասել, որ այս օրենքի արդյունքը ոչ թե ահաբեկչության դեմ պայքարն է, այլ հասարակության մեջ հատկապես մուսուլմանների նկատմաբ խտրականության տարածումը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել