Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 14 Մարտ 2016 12:15

Մարդու իրավունքների խախտումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(2)

Մարդու իրավունքների  խախտումն Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն(2)

Արտագաղթը դարձել է 21-րդ դարի  խնդիրներից մեկը: ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում  59 միլիոն մարդ փախստական է: Պատճառը պատերազմներն են, երաշտը, աղքատությունը կամ  քաղաքական ճնշումները: Եվրոպա մայրցամաքը էմիգրանտների հիմնական նպատակակետն է վերջին երկու տարիների ընթացքում: Այս մայրցամաքից գաղթը նույնպես ուժգնացել է: Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես օրինակ Դանիան, սահմաններին խիստ օրենքներ է սահմանել նեգաղթյալների համար: Վերջերս այդ երկրի խորհրդարանը հաստատեց մի օրինագիծ, որի համաձայն, փախստականների ունեցածքը պետք է բռնագրավվի: Այդ հարցը մտահոգել է մարդասիրական կազմակերպություններին: 2015թ. մոտավորապես 21 հազար փախստական գրանցվել է Դանիայում: Դա այն դեպքում, երբ հարևան Շվեդիայում գրանցվել է 163 հազար փախստական: Դանիան վերջին ամիսների ընթացքում փորձում է   խիստ օրենքներ գործադրել փախստականների նկատմամբ: Իսկ վեջերս լիբանանյան թերթերում հրատարակվեց արաբալեզու մի հոդված, որտեղ փախստականներին կոչ էր արվում չթողնել իրենց երկիրը և չգնալ Դանիա: Դանիայի կառավարությունն ասում է, որ կանի ամեն ինչ, որպեսզի ապացուցի, որ այդ երկիրը չի կարող գրավիչ լինել փախստականների համար: Այդ   հայտարարությունը խստորեն քնադատվելէ միջազգային շրջանակնեի կողմից: 2016թ. հունվաի 26-ին, Դանիայում ընդունվեց օրենք, որը պաշտոնյաներին թույլ է տալիս բռնագրավել փախստականների մոտ եղած արժեքավոր իրերը և գումարը: Օրենքը վավերացվեց 81 կողմ և 21 դեմ ձայներով: Օրենքը Դանիայի աջ լիբերալ կառավարության նախագծերից  է, որի նպատակն է   ճնշում գործադրել փախստականների նկատմամբ և վերջ դնել այդ երկիր էմիգրանտների հոսքին: Ներոնշյալ օրենքի համաձայն, Դանիայի տարածք մուտք գործելիս, փախստականները ենթարկվում են զննման: Նրանց մոտ 1340 եվրոյի կամ 10000 դանիական կրոնի առկայության դեպքում, գումարն առգրավվում է: Գումարը տրամադրվում է էմիգրանտների հացերով զբաղվող կազմակերպությանը: Դրանից բացի, ապաստանյանլները պետք է սպասեն 3 տարի, իրենց ընտանիքներին միանալու  համար: Դանիայի խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությոնների ներկայացուցիչները, ինչպես նաև այդ երկրի ու արտասահմանում գործող մարդու իրավունքների կազմակերպությունները հայտարարել են, որ այդպիսով ոտնահարվում են փախստականների իրավունքները: Նրանք հայտարարել են, որ այդ քայլը հակամարդկային է և հավասար է նացիստների գործողություններին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը զգուշացրել է, որ այդպիսով երկրում կտարածվի օտարաֆոբիա: փորձագետները կարծում են, որ այս քալը լի է բացասական հետևանքներով: Հատկանշական է, որ Դանիայի կառավարությունը, պաշտպանելով օրինագիծը, հայտարարել է, որ այդպիսով նպատակ ունի ապահովել փախստականների ծախսերը: Վարչապետ Լարս Ռասմուսենրը հայտարարել է, որ օրինագիծը բազմաթիվ թյուրիմացոթյունների տեղիք է տվել: Դանիայի կառավարությունում մինչ այս օրինագծի ընդունվելը, Վաշինգտոն Փոսթ թերթին ասել են, որ որենքով չի նախատեսվում ժամացույցի, զարդերի կամ հուշանվերների առգրավումը, եթե իհարկե դրանք իրենցից մեծ արժեք չեն ներկայացնում: Դա այն դեպքում, երբ փախստականները մյուս մարդկանց նման ունեն իրավունքներ: Մարդու իրավունքների համաշխարհային կոնվենցիաի 17-րդ կետի համաձայն, յուրաքանչյուր անձ իրավունք ունի պահպանել իր ունեցվածքը և ոչ ոք չի կարող նրան դրանից զրկել: 1951թ հունիսի 28-ին ընդունված փախստականների վերաբերյալ կոնվենցիան նույնպես հաստատում է  այս կետը: ՄԱԿ-ի փախստականների գործակալության տարածաշրջանային հարցերով  խոսնակ Զուրան Սևանովիչն այս կապացությամբ ասել է. "Չնայած Դանիան մշտապես եղել է մարդու իրավունքների պաշտպանութան ջատագովներից, սակայն այսօր խիստ օրենքներ է կիրառում փախստականների նկատմամբ: Դա ցավալի է: Ցավալի է նաև այն կետը, որով փախստականները միայն այն ժամանակ կարող են դիմել իրենց ընտանիքներին միանալու համար, երբ երեք տարի անցկացրած լինեն ճամբարում": Աֆղանցի 21 տարեկան Զոհրեն, Գարդիան օրաթերթի հաղորդման համաձայն, ասում է. "Այն փախստականներին, ովքեր ցանկանում են ներգաղթյաել Դանիա, պետք է ասեմ, որ ոչ մի դեպքում նման քայլի չդիմեն, քանի որ այս երկրում փախստականներին ճնշում են: Նրանք մոռանում են, որ փախստականներն ունեն բազում դժվարություններ: Ես Դանիան չեմ ընտրել գեղեցկության կամ հարստության համար: Ես եկել եմ այստեղ, ապահով կյանքի հույսով: Իսկ ապահով կյանքի համար ես ունեմ այն գումարի կարիքը, որն ինձանից խլել են": Կոնգոյից Դանիա տեղափոխված 48 ամյա անգլերենի ուսուցիչ Ժան Կլոդ Մանգոբան, նաև նախկին սպա է: Նա ասում է. "Մարդիկ փախնում են պատերազմից: Փախստակնն իր հետ վերցնում է   միայն ահրաժեշտ իրերը: Եթե փախստականներն իրենց հետ գումար են բերում, դա միայն  կարող է օգնել Դանիայի կառավարությանը, ք անի որ նրանք այդ գումաը կվերածնե կրոնի և կծախսեն: Ես իսկապես զարմանում եմ, որ Դանիայի կառավարությունը կարող է իրեն թույլ տալ առգրավել փախստակնների մոտ եղած գումարը և գույքը: Ես օրինակ, նախապես չէի որոշել, որ գալու եմ Դանիա: Ես իմ երկրից փախել եմ վտանգի պատճառով և չգիտեի, որ ամեն ինչ այսքան  կլինի": "Ես շատ բախտավոր եմ, որ կենդանի եմ մնացել: Ես արդեն երկար ժամանակ չեմ տեսել իմ կնոջն ու երեխաներին, իսկ նոր օրենքի համաձայն, պարտավոր եմ ճամբարում անցկացնել 3 տարի, որպեսի հնարավորություն ունենամ հանդիպել նրանց: Ես կորցրել եմ հույսս: Իսկ օրենքները, որ կիրառվում են այս երկրոմ, դանդաղ սպանելու են բոլոր փախստականներին". ասում է նա: Այսօր աշխարհում կա 59 միլիոն փախստական: Եվ Եվրոպայի բաժինն այստեղ շատ չնչին է: Որպես օրինակ, Սիրիայի ճգնաժամի ընթացքում, հարևան երկրները երկու տարում ընդունեցին 4 միլիոն փախստականների: Լիբանանը, Հորդանանն ու Թուրիքան նույնպես կրում են այս ծանր բեռը: Այդ երկրները ընդունել են մեկական միլիոն փախստական, որը կազմում է  նրանց բնակչության մեկ հինգերորդ մասը: Սակայն Եվրոպայում բարդությունն սկսվում է  այն ժամանակ, երբ քայլեր են արվում ոչ թե որպեսզի օտարաֆոբիան վերանա, այլ փորձում են այդ խնդիրը օգտագործել քաղաքական նպատակներով: Օրինակ, աջ ծայրահեղական խմբերը ամբոխավարության միջոցով փորձում են վախ  առաջացնել փախստականների նկատմամբ: Նրանք փորձում են այդպիսով ավելի շատ ձայն հավաքել` իշխանության գալու համար: Սլովակիայի նման մի երկիր, որն ունի հարուստ տնտեսություն, երկարատև ճնշումներից հետո ընդունել է միայն  200 փասխստականների, այն էլ քրիստոնյա: Եվ սա ցույց է տալիս խնդրի բուն էությունը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել