Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Հինգշաբթի, 26 Փետրվար 2015 21:14

Զավեն Ղուկասյան

Զավեն Ղուկասյան

Ծնվել է 1950-ին Նոր Ջուղայում, Սպահան: Ավարտել է Սպահանի համալսարանի քիմիայի բաժինը: 1971-ին համահիմնադրել է Սպահանի «Ազատ կինո» կազմակերպությունը` ղեկավարելով մինչև 1978-ը: Միաժամանակ զբաղվել է ռեժիսուրայով, նկարահանել «Արշալույսին» (1972), «Հին տիկնիկը» (1973), «Մեկ այլ եղանակ» (1976) կարճամետրաժ ժապավենները: 1970-ից քննադատական հոդվածներով հանդես է գալիս կինոյի և թատրոնի ամսագրերում: Հեղինակ է իրանական կինոյի վետերան ռեժիսորների (Մասուդ Քիմիայի, Բահրամ Բայզաի, Աբբաս Քիառոստամի) և նրանց ֆիլմերի մասին պարսկերեն գրքերի: 1980-ականներից ակտիվորեն աշխատում է նաև հեռուստատեսությունում, նկարահանել է «Իմ բոլոր զավակները», «Ես Ռըզա Նուրկիան եմ», «Լուսանկարիչը», «Վանքի երկնքի տակ», «Թռիչք», «Մարդ, ձի, ձուկ», ինչպես նաև հայկական թեմաներով մի շարք հեռուստաֆիլմեր: Արժանացել է Իրանի կառավարության «Ոսկե ֆիլմ» մրցանակին:

Իրանահայ արվեստագետ, կինոգործիչ, գրող և կինոքննադատ Զավեն Ղուկասյանը կյանքին հրաժեշտ է տվել էսֆանդի 1-ին (փետրվարի 20-ին) իր բնակարանում։

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել