Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 17 Հունիս 2013 02:33

Իրանի ժողովրդին ուղղված համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահի հաղորդագրությունը

Իրանի ժողովրդին ուղղված համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահի հաղորդագրությունը

Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահ՝ Այաթոլլաh Հաշեմի Ռաֆսանջանին նախագահական ընտրություններին Իրանի ժողովրդի կերտած քաղաքական սխրանքի առիթով կիրակի հունիսի 16-ին, մի հաղորդագրություն հրապարակելով, շնորհավորել է ընտրություններում Հասան Ռոհանիի տարած հաղթանակի կապակցությամբ, նշելով, որ Իրանի ժողովրդի լայն մասնակցությունը ընտրություններին, իրականություն դարձրեց Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդի նկատի առած քաղաքական սխրանքը:

Հաղորդագրության մեջ համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահը հույս է հայնտել, որ Ռոհանին կատարելով իր տված խոստումները իր կառավարության գործունեությամբ հասարակության մեջ կվերականգնի հույսի լույսը և վերջ դնելով մրցակցություններին ու հիմք դնելով ընկերակությանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացած  տնտեսական սխրանքին հասնելու ճանապարհին կօգտագործի փորձագիտական ու կառավարման պոտենցիալները:

Համակարգի նպատակահարմանությունը բնորոշող ժողովի նախագահը հաղորդագրության մեջ հստակեցրել է, որ Իրանի նախագահական ընտրությունները ոչ միայն քաղաքական այլև մշակութային իրադարձություն էին, տնտեսական մի նախազգուշացում ու սոցիակալան մի համընթացություն՝ ատելություն հայտնելու օրինազանցությանն ու ծայրահեղությանը և վերադառանլու՝ դեպի տրամաբանություն ու չափավորություն:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել