Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 17 Հունիս 2013 02:02

Իրանի բանակը շնորհավորել է ժողովրդին և ընտրյալ նախագահին

Իրանի բանակը շնորհավորել է ժողովրդին և ընտրյալ նախագահին

Հունիսի 16-ին, ԻԻՀ բանակը մի հաղորդագրությամբ դրվատելով Իրանի նախագահական ընտրություններին ժողովրդի սխրալի մասնակցությունը և կերտած քաղաքական սխրանքը, շնորհավորել է Հասան Ռոհանիին ՝նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Իրանի բանակի հաղորդագրության մեջ ասված է.-«Վերջապես արդյունավորվեց Իսլամական Իրանի հեղափոխական ու պանծալի ժողովրդի խանդավառությունն ու ոգևորվածությունը և իրականություն դարձավ Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդի նկատի առած քաղաքական սխրանքը և ասպարեզում միշտ ներկա ժողովուրդը, կրկին անգամ աշխարհի ժողովուրդների ուշադրությունը գրավեց Իրանի ու իրանցու կողմը»:

«Իսլամական հեղափոխության թշանմիները ինչպես անցյալում հարկադրված եղան գլուխ խոնարհել Իրանի պանծալի ժողովրդի հզորության ու վեհության առջև, ժողովուրդ, որը ներկայանալով ընտրատեղամասերում, կրոնական ժողովրդավարության իմաստը ցույց տվեց բոլորին»-ասված է Իրանի իսլամական հանրապետության բանակի հաղորդագրության մեջ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել