Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 17 Հունիս 2013 02:01

Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահը հանդիպել է Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդի հետ

Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահը հանդիպել է Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդի հետ

Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահ՝ Հասան Ռոհանին կիրակի հունիսի 16-ին, Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի հետ հանդիպման ժամանակ երկխոսություն է ունեցել տարբեր հարցերի շուրջ:

Իրանի 11-րդ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքը հայտարարվելուց հետո, տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Իսլամական հեղափոխության Գերապատիվ Առաջնորդը հաջողություն  մաղթելով Հասան Ռոհանիին, անհրաժեշտ ցուցմունքներ է ներկայացրել նրան:

Իրանի 11-րդ նախագահական ընտրությունների թեկնածու՝ Դկտ. Հասան Ռոհանին շահելով 18 միլիոն 613 հազար 329 քվեներ, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց որպես Իրանի նոր նախագահ:

Իրանի 11-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2013 թ.-ի հունիսի 14-ին: Իրանի ժողովուրդը բազմամիլիոնանոց մասնակցություն է բերել ընտրություններին:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել