Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 16 Հունիս 2013 19:52

ՀՀ նախագահը շնորհավորել է ԻԻՀ նորընտիր Նախագահին

ՀՀ նախագահը  շնորհավորել է ԻԻՀ  նորընտիր  Նախագահին

   ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը ՝   2013թ. հունիսի 14-ին   Իրանում  կայացած նախագահական  ընտրություններում հաղթանակի կապակցությամբ  շնորհավորական ուղերձ է հղել  ԻԻՀ  նորընտիր  նախագահ Հասան Ռոհանիին:

ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

 «Հավատացած եմ, որ ՀՀ  և ԻԻՀ  ավանդական բարեկամությունը և բարձր քաղաքական երկխոսությունը կշարունակեն իրենց զարգացման վերընթաց ուղին՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների բարեկեցության:
Հարգարժան գործընկեր,   համոզված եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական միջպետական հարաբերությունները կբարձրացնենք որակապես նոր մակարդակի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր նվաճումներ Իրանի Իսլամական Հանրապետության կայուն առաջընթացի ապահովման և Իրանի բարեկամ ժողովրդի իղձերի իրականացման գործում»:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել