Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 16 Հունիս 2013 18:56

Զարղամի.«ԻԻՀ հզորությունը բխում է ժողովրդի կամքից»

Զարղամի.«ԻԻՀ հզորությունը բխում է ժողովրդի կամքից»

 

 

 

Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահ՝ Հասան Ռոհանիին հղած իր շնորհավորական ուղերձում , Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության տնօրեն՝ Էզաթոլլահ Զարղամին հայտարարել է,որ Իրանի ժողովրդի լայն մասնակցությունը երկրի 11-րդ նախագահական ընտրություններին ցույց տվեց ,որ ԻԻՀ համակարգում հզորությունը հիմնված է ժողովրդի կամքի վրա:

Ուղերձում Իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության տնօրենն ընդգծել է,որ 2013 թ.-ի հունիսի 14-ին Իրանում ժողովրդի կերտած սխրանքը իրական ժողովրդավարությունը ցույց տվեց աշխարհին և ապացուցեց ,որ կրոնական ժողովրդավարությունը լավագույն օրինակն է բոլոր երկրների համար:

Իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության տնօրենի ուղերձում ասված է.-«Ազատախոհության պահպանման գծով Իսլամական հեղափոխության Մեծահարգ Առաջնորդի հատուկ հայեցողությունն ու շրջահայացությունը և  ընտրապայքարի շրջանակներում իրականացված քարոզչական ծրագրերում  արդարությունը հարգելու գծով  Ռադիոհեռուստատեսությանն ուղղված Առաջնորդի խորհուրդը , Իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության պաշտոնյաների կարևորագույն խրախուսանքն են  եղել այս ուղընթացում:

Ուղերձում Զարղամին պանծալի է գնահատել Իսլամական հեղափոխության տարբեր ասպարեզներում Հասան Ռոհանիի անցյալը և Իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել տարբեր բնագավառներում Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահի հետ համագործակցելու համար :  

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել