Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 16 Հունիս 2013 18:21

Վաղը կկայանա Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահի առաջին մամլո ասուլիսը

Վաղը կկայանա Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահի առաջին մամլո ասուլիսը

 

 

 

Վաղը հունիսի 17-ին կայանալիք առաջին մամլո  ասուլիսի ժամանակ Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահը կլուսաբանի  ներքին, տարածաշրջանային ու միջազգային ասպարեզներում իր գալիք կառավարության ծրագրերը:

Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահ՝ Հասան Ռոհանիի առաջին մամլո ասուլիսը կկայանա Թեհրանում Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի ռազմավարական հետազոտությունների կենտրոնում:

2013 թ.-ի հունիսի 14-ին  Իրանի 11-րդ նախագահական ընտրությունների  թեկնածու՝ Հասան Ռոհանին շահելով 18 միլիոն 613 հազար 329 ձայն և ձայների   բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց,որպես Իրանի նոր նախագահ:

Հասան Ռոհանին 2013 թ.-ի օգոստոսի 3-ին , Իսլամական Հեղափոխության Մեծահարգ Առաջնորդի կողմից իր նախագահության հրամանագիրը  ուժի մեջ մտնելուց հետո, որպես ԻԻՀ նախագահ պաշտոնապես կսկսի իր գործունեությունը:

Հասան Ռոհանին ԻԻՀ 7-րդ նախագահն է:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել