Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 16 Հունիս 2013 18:06

Բանիմացների ժողովի նախագահը շնորհավորել է Հասան Ռոհանիին

Բանիմացների ժողովի նախագահը շնորհավորել է Հասան Ռոհանիին

 

 

 

Կիրակի օրը, շնորհավորելով նորընտիր նախագահ՝ Հասան Ռոհանիին, Բանիմացների ժողովի նախագահ՝ Այաթոլլահ Մահդավի Քյանին նրան հաջողություն է մաղթել նախագահի կարևոր պարտականությունների իրագործման ճամբին:

Ուղերձում նշելով, որ Հասան Ռոհանին միշտ քայլ է վերցրել հոգելույս Իմամ Խոմեյնու իդեալների իրագործման ուղղությամբ և իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի ցուցմունքներին անսալով, Այաթոլլահ Մահդավի Քյանին հույս է հայտնել, որ մինչև իր պարտականությունների իրագործման վերջին օրը, նորընտիր նախագահի առաջնահերթ ծրագրերից կլինի սխրանք կերտող Իրանի ժողովրդի խնդիրների կարգավորումը:

Բանիմացների ժողովի նախագահի ուղերձում ասված է.«Նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի լայն մասնակցությունը և իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդի ցուցմունքներին անսալով, քաղաքական սխրանքի կերտումը մեկ այլ հաղթանակ բերեց Իրանի իսլամական հանրապետության համակարգին»:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել