Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 16 Հունիս 2013 14:23

Իտալիան, Գերմանիան և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Իրանում անցկացված ընտրությունների արդյունքները

Իտալիան, Գերմանիան և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Իրանում անցկացված ընտրությունների արդյունքները

Շաբաթ երեկոյան, մի հաղորդագրությամբ, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար` Քեթրին Աշթոնը հայտարարել է, որ Եվրամիությունը հաջողություն մաղթելով Իրանի ժողովրդի ընտրյալ նախագահ` Հասան Ռոհանիին, վճռակամ է նորընտիր նախագահի հետ համագործակցել միջուկային ծրագրի համար դիվանագիտական արագ լուծում գտնելու հարցով:

Իրանի հետ միջուկային բանակցություններում, Աշթոնը Վեցնյակի խմբի ներկայացուցիչն է:

Շնորհավորելով Իրանի նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիի հաղթանակը, Իտալիայի արտգործնախարար`Էմմա Բոնինոն հայտարարել է.«Նախագահական ընտրություններում ժողովրդի տարբեր խավերի, հատկապես երիտասարդների լայն մասնակցությունը վկայում է նորընտիր նախագահի անվիճելի լեգիտիմության մասին և մենք ի սրտե շնորհավորում ենք նրան և շահերի ապահովման ուղղությամբ լավագույնն ենք մաղթում Իրանի ժողովրդին և ցանկանում ենք Իրանը կառուցողական դերակատարություն ունենա տարածաշրջանում:

Գերմանիայի կառավարությունը ևս մի հաղորդագրությամբ ողջունելով Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման ցանկություն է հայտնել:

Մի հաղորդագրություն հրապարակելով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` Պան Գի Մունը ևս շնորհավորելով Իրանի նորընտիր նախագահ` Հասան Ռոհանիին, տարածաշրջանային ու միջազգային հարցերի կարգավորման ուղղությամբ Իրանի հետ ՄԱԿ-ի համագործակցությունների շարունակվելն է ցանկացել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել Իրանի նախագահական ընտրություններում ժողովրդի 72.7 տոկոսանոց մասնակցության կապակցությամբ:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել