Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 16 Հունիս 2013 06:54

Արեֆը շնորհավորել է նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի սխրագործության կապակցությամբ

Արեֆը շնորհավորել է նախագահական ընտրություններում Իրանի ժողովրդի սխրագործության կապակցությամբ

ԻԻՀ 11-րդ նախագահական ընտրությունների թեկնածու Մոհամմեդ Ռեզա Արեֆն, ով Հասան Ռոհանու օգտին ինքնաբացարկ էր ներկայացրել, շաբաթ երեկոյան իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդին ու Իրանի ժողովրդին իր շնորհավորական ուղերձում, շեշտել է. «Ընտրություններին Իրանի ժողովրդի մասնակցությունը, սրտակցության, բարեփոխման, հավասարակշռության ու խոհեմության շնորհիվ բարոյականության նոր էջ է բացելու»:

Իր ուղերձում Արեֆը նշել է. «Նախագահական ընտրություններն ապացուցեցին, Իրանի ժողովուրդը շարունակում է երկրի իրական տերը մնալ»: Նա հույս է հայտնել, որ գալիք կառավարությունը կկարողանա ձեռք բերված հնարավարություններից օգտվելով, ավելի լավ ապագա կերտել սիրելի Իրանի համար:

Իրանի նախագահական ընտրությունների ինքնաբացարկ հայտարարած թեկնածուն շնորհակալություն հայտնելով ընտրությունների անցկացմանը մասնակից պաշտոնյաներին, հավաստիացրել է. «Այսօր ցանկացած կրոնի ու խմբից բոլոր Իրանցիները մասնակից են քաղաքական այս սխրագործությանը»:  

Նախագահական ընտրությունների մյուս թեկնածուները նաև  ուղերձներ հղելով շնորհավորել են Իրանի նախագահի պաշտոնում Դկտ. Հասան Ռոհանիի ընտրությունը:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել