Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 16 Հունիս 2013 06:52

Հեղափոխության մեծահարգ առաջնորդի շնորհավորական ուղերձը

Հեղափոխության մեծահարգ առաջնորդի շնորհավորական ուղերձը

Իրանի 11-րդ նախագահական և գյուղերի ու քաղխորհուրդների 4-րդ ընտրություններում ժողովրդի պատմական ու սխրալի հաղթանակի առիթով, Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը, շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին:

Իր ուղերձում գերապատիվ առաջնորդն ընտրությունների քաղաքական բեմում Իրանցիների մեծ ներկայությունը՝ Իրանի ժողովրդի քաղաքական զարգացման վկայությունն է գնահատել և շեշտել է. «Ընտրությունների իրական հաղթողը Իրանի մեծ ժողովուրդն է, որը Աստուծո հաճությամբ կարողաավ մեծ քայլ անել և ի ցույց դնել իր հավատքով ու հույսով լի հոգին, վճռակամ ու խանդավառ դեմքը և անթափանց էությունը»:

Մեծահարգ Այաթոլլահ Խամենեին շնորհավորելով Իրանի ժողովրդին և ընտրյալ նախագահ Դկտ. Հասան Ռոհանիին հավաստիացրել է. «Ընտրված նախագահը բոլոր ժողովրդի նախագահն է: Այդ իսկ պատճառով բոլորը պետք է սերտ համագործակցեն նախագահի և կառավարությունում նրա գործընկերների հետ՝ իրագործելու համար այն վեհ իդեալները, որոնց համար պատասխանատու են նրանք»: 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել