Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 15 Հունիս 2013 21:50

Հասան Ռոհանին Իրանի նոր նախագահն է

Հասան Ռոհանին Իրանի նոր նախագահն է

 

 

 

 

 

 

Իրանի ներքին գործոց նախարարը Հասան Ռոհանիին է 11-րդ նախագահական ընտրությունների հաղթողը հայտարարել:

Շաբաթ երեկոյան լրագրողների հավաքում, Իրանի ներքին գործոց նախարար Մոստաֆա Մոհամմեդ Նաջջարը հայտարարել է.«ԻԻՀ-ի 11-րդ նախագահական ընտրությունների թեկնածու Հասան Ռոհանին շահելով 18 միլիոն 613 հազար 329 ձայն և ձայների բացարձակ մեծամասնությամբ, Իրանի նոր նախագահ ընտրվեց»:

Իրանի ներքին գործոց նախարարն ավելացրել է. «Իրանի ընտրությունների շտաբի կենտրոնական գործադիր խմբի տվյալներով, ընտրությունների քվեների ամբողջական թիվը 36 միլիոն 704 հազար 156-ն է եղել»:

Մոհամմեդ Նաջջարն ասել է, որ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 72 տոկոսը մասնակցել է ընտրություններին: Իրանի ներքին գործոց նախարարը նշել է. «Իրանի ժողովուրդը բառիս բուն իմաստով քաղաքական սխրանք գործեց»: 

 

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել