Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 15 Հունիս 2013 01:14

Ավարտվել է ԻԻՀ նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ավարտվել է ԻԻՀ նախագահական ընտրությունների քվեարկությունը

 

Իրանի ՆԳ նախարարության ընտրությունների շտաբը երեկ գիշեր մի հաղորդագրությամբ հայտարարելով նախագահական ընտրությունների քվեարկության ժամկետը ավարտվելու մասին, շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդի խուռներամ ու ծավալուն մասնակցության համար:

Իրանի ընտրությունների շտաբի հայտարարության համաձայն քվեարկությունն ավարտվելուց հետո սկսվել է ձայների հաշվարկումը:

Ըւտ նախնական հաշվարկումների  արդյունքները հետևյալ պատկերն ունեն՝

Հասան Ռոհանի   1459998  

Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆ  487549

Սաիդ Ջալիլի   383820 

Մոսեն Ռեզաի  383489 

Ալի Աքբար Վելայաթի  174494

Մոհամմեդ Ղարազի  38197

ԻԻՀ նախագահական 11-րդ և գյուղական ու քաղաքային խորհուրդների 4-րդ շրջանի ընտրությունները սկսվեցին ուրբաթ առավոտյան ժամը 8-ին: Ժամը 18-ին նախատեսված քվեարկության պաշտոնական ժամկետի ավարտին, նկատի ունենալով քվեակենտրոններում Իրանի ժողովրդի մեծաքանակ ներկայությունը քվեարկության տևողությունը 5 ժամով երկարաձգվեց:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել