Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Շաբաթ, 15 Հունիս 2013 00:49

Իրանահայ թեմերի առաջնորդներն ընդգծել են թե պաշտպանում են Դիմադրության ճակատը

Իրանահայ թեմերի առաջնորդներն ընդգծել են թե պաշտպանում են Դիմադրության ճակատը

 

 

 

Իրանահայ երեք թեմերի առաջնորդները և իրանահայ 18 ազգայիններ ներկայանալով Բեյրութում գտնվող Թեհրանի դեսպանատանը մասնակցել են ԻԻՀ նախագահական ընտրություններին:

Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդներ Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը, Տեր. Բաբգեն Եպիսկ. Չարյանը և Հայր Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթչյանը և նրանց ընկերակցող իրանահայ երեք թեմերի պատվիրակությունները, որոնք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային Ընդհանուր ժողովին մասնակցելու նպատակով Լիբանան են այցելել, ԻԻՀ նախագահական ընտրություններին մասնակցելուց հետո հանդիպել են Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Ռոքնաբադուն:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Սեպուհ Արք. Սարգսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծելով Իրանի ժողովրդի հետ իրանահայության միասնականությունն ասել է. «Ընտրությունների արդյունքը ինչ էլ որ լինի Իրանի ժողովուրդը պահպանելու է միատարրությունն ու միասնականությունը»:

Սրբազան հայրը Իրանում ժողովրդավարություն չլինելու մասին թշնամիների հավակնությունների կսպակցությամբ նշել է. «Նրանք ովքեր նման արտահայտություններ են կատարում պիտի պարզաբանեն, թե ժողովրդավարությունը իրենց երկրում ինչ պայմաններում է գտնվում, քանզի Իրանում ժողովրդավարություն գոյություն ունի և ես այդ մասին գոհունակությամբ եմ արտահայտվում»:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը Իրանի դեմ արևմտյան երկրների սպառնալիքների կապակցությամբ Իրանի քրիստոնյաների դիրքորոշման մասին ասել է. «Իրանը հզոր երկիր է և իրանահայությունը իր մուսուլման եղբայրների կողքին դիմադրելու է ցանկացած սպառնալիքի և պաշտպանում է տարածաշրջանում գոյություն ունեցող Դիմադրության ճակատը»:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել