Ուրբաթ առավոտյան ժամը 8:00-ից ընտրությունների վերահսկիչ խմբի կենտրոնական շտաբում տեղակայված վեց թեկնածուների ներկայացուցիչները , Իրանի ռադիո-հեռուստատեսության լրագրողներին տված զրույցներում , լավ են գնահատել ընտրությունների անցկացման վերահսկիչ խմբի աշխատանքը և հայտարարել են .-Ընտրությունների անցկացման գործընթացը խանգարող ոչ մի դեպք չի զեկուցվել :
Հասան Ռոհանիի վստահված անձ Մոհամմեդ Ռեզա Սադեղն ասել է .- Պահապան խորհրդի կողմից ընտրությունների համար նախատեսված քայլերն ընդունելի են եղել :
Սաիդ Ջալիլիի վստահված անձ Ալի Ասղար Զարեին ասել է .-Տարբեր նահանգներից ու քաղաքներից ստացված տեղեկությունների համաձայն , ժողովուրդը լավ մասնակցություն է ցուցաբերել :
Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի վստահված անձ Նավիդի խոսքերով , Պահապան խորհուրդը նպաստավոր պայմաններ է ստեղծել ընտրական շտաբների հետ գործակցության համար , ինչը մեծապես օգնել է ընտրությունների գործընթացին :