Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Ուրբաթ, 14 Հունիս 2013 17:56

Նախագահական ընտրությունները խաղաղ ու ապահով միջավայրում են անցկացվում

Նախագահական ընտրությունները խաղաղ ու ապահով միջավայրում են անցկացվում

 

 

 

ԻԻՀ իրավապահ ուժերի հրամանատարը  Իրանի 11-րդ նախագահական և գյուղերի ու քաղխորհուրդների 4-րդ ընտրությունների անցկացման օրը , Իրանի անվտանգության միջավայրը չափազանց խաղաղ է գնահատել :

Դերզորավար Էսմայիլ Ահմեդի Մողադդամը ուրբաթ օրը ՄԵՀՐ գործակալությաը տված զրույցում , ընտրատեղամասերի անվտանգության վիճակի մասին ասել է .-Մինչ այս պահին անվտանգության ոչ մի խնդրի մասին չի զեկուցվել և ժողովուրդը խուռներամ շարքերով մասնակցել է ընտրություններին :

ԻԻՀ իրավապահ ուժերի հրամանատարն ավելացրել է .-Ստացված տեղեկությունների համաձայն , քվեարկության առաջին ժամերից , ամեն ինչ ընթացել է խաղաղ ու անվտանգ միջավայրում և դեռևս մտահոգիչ նորություն չի զեկուցվել :  Դերզորավար Էսմայիլ Ահմեդի Մողադդամը հույս է հայտնել , որ մինչև քվեարկության ավարտը , իրավիճակը կայուն անվտանգ է մնալու և ընտրություններն անկախ արդյունքներից , որպես մեծ սխրագործություն , արձանագրվելու է Իրանի ժողովրդի պատմության մեջ :  

Սահմաններում անվտանգության քայլերի խստացման և անվտանգության մասին ԻԻՀ իրավապահ ուժերի հրամանատարն ասել է .-ԻԻՀ զինյալ ուժերը մեկ շաբաթ առաջվանից սահմանագծերում խստացրել են անվտանգության միջոցառումները :

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել