Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երեքշաբթի, 11 Հունիս 2013 19:34

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, նախագահի թեկնածուներ՝ Ռոհանիի և Ղարազիի ելույթները

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում, նախագահի թեկնածուներ՝ Ռոհանիի և Ղարազիի ելույթները

 

 

 

Երեքշաբթի օրը, Իրանի հարավ-արևելյան Զահեդան քաղաքում, ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, Իրանի 11-րդ շրջանի նախաագահական ընտրությունների թեկնածու՝ Հասան Ռոհանին հայտնել է, թե Իրանի զարգացումը բոլոր խավերի ու խմբավորումների միասնականությունն ու միաբանությունն է պահանջում և չպետք է Իրանի ժողովրդի ոսկյա ժամանակը վատնել տարաձայնությունների վրա:

Ռոհանին նշել է, որ Իրանի կառավարումը միասնականությամբ ու միաբանությամբ է հնարավոր, որովհետև ի վերջո հաղթելու է հավասարակշռությունն ու խոհեմությունը:

Նշելով, որ իր հավանական կառավարության մեջ օգտվելու է տեղացի արժանի տնօրեններից, Ռոհանին հայտնել է, թե «Ձեռներեցության ու հույսի» կառավարության մեջ կանայք ու տղամարդիկ հավասարապես օգտվելու են առիթներից ու հնարավորություններից:

Ռոհանին նշել է, որ Իրանը բոլոր իրանցիներին է պատկանում և Իրանում շիաներն ու սուննիները հավասար իրավունքներ ունեն:

Թեհրանում ներքին ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայությամբ կայացած մամլո ասուլիսում, նախագահական ընտրությունների մյուս թեկնածու՝ Սեյեդ Մոհամմեդ Ղարազին Արևմուտքի կողմից Իրանի դեմ կիրառված կամայական շրջափակումների մասին ասել է.«Կարելի է արտադրածավալը մեծացնելով և եկամուտ վաստակելով, ի չիք դարձնել այդ շրջափակումները»:

Անդրադառնալով տարածաշրջանային ու միջազգային հավասարություններում Իրանի իսլամական հանրապետության դերակատարությանը, Ղարազին նշել է, որ իսլամական հանրապետությունը քաղաքատնտեսական հարաբերություններ ունի մեծ թվով երկրների հետ:

Նշելով, որ ատոմային ռումբը օգտակար չէ ոչ մի երկրի համար, Ղարազին ասել է.«Եթե ատոմային ռումբը օգտակար լիներ, պետք է փրկեր նախկին խորհրդային միությանը, ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին:

Իրանի միջուկային խաղաղ գործունեության մասին Ղարազին հայտնել է, թե մինչ օրս իսլամական հանրապետության կողմից ձեռնարկված քայլերը, կատարելապես համապատասխանել են միջազգային կազմակերպությունների օրենքներին և մինչև այդ հարցի կարգավորումը Թեհրանը շարունակելու է բանակցությունները:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել