Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 06 Հոկտեմբեր 2014 01:35

Իրանի ժամանակակից կինոն ( 70 – մաս վերջին )

Իրանի ժամանակակից կինոն ( 70 – մաս վերջին )

 

 

 

Պատմությունը պիտի կարդալ և հիշել ու չանտեսել դրա քննարկումն ու վերլուծումը: Բայց նաև չպիտի մոռանալ, որ պատմությունը լուսավորում է ապագայի ուղին և սատարում է ապագայի կանխորոշման գործին:

Գտնվում ենք Իրանի իսլամական հեղափոխության գոյության չորրորդ տասնայակում և ավելի քան երեք տասնամյակ անցնում է Իրանի ժամանակակից կինոյի վերածննդից: Վերջին երեք տասնամյակներում իրանական ֆիլմերի որակային ու քանակային աճը հետզհետե Իրանին դասել է աշխարհի պատկերային ու կինոյի ոլորտում ասելիք ունեցող երկրների շարքը և իրանցի կինոգործիչներ ներկայացնելով Իրանի մտավորականությանը, իրենց ուսերի վրա են կրում Իրանի ժողովրդի և առավել լայն մասշտաբով իսլամ և ինչուչէ նաև աշխարհի բոլոր ժողովուրդների Ուտոպիայի ուրվագծման առաքելությունը:

Իրանի հեղափոխական կինոն այսօր ընդունակ է անդրադառնալու բոլոր այն թեմաներին ու գաղափարներին, որոնք կարող են զբաղեցնել ժամանակակից մարդու միտքը: Իրանցի կինոգործիչը ջանադրությամբ իր ստեղծագործությանը այնպիսի յուրահատուկ ոճ ու տեխնիկա է փոխանցել, որի մեջ տեղավորվում են մարդկային զուտ թեմաներ և հիացմունք են պատճառում աշխարհի ցանկացած կետում գտնվող մաքրակենցաղ մարդուն:

------------------------------

Իրանի ժամանակակից կինոն իրականության մեջ ջանք է ուղղված գրավիչ ու համաշխարհային այս մեդիայի միջոցով ժամանակակից Իրանի համաշխարհային դիմագծի ուսոմնասիրմանը: Մենք մեր հաղորդաշարում փորձեցինք վերլուծական հայացք նետել Իրանի կինոյի պատմությանը և անդրադաձանք թե՛ այդ կինոյի բովանդակությանը, թե՛ ֆորմերին և թե՛ ժանրերին: Քանզի Իրանի ժամանակակից կինոն ու ֆիլմը համարվում է Իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիների Իրանի պատմական զարգացումների փաստաթուղթը, որի վրա կարելի է հիմնվել:

«Իրանի ժամանակակից կինոն» հաղորդաշարում փորձեցինք ներկայացնել Իրանի կինոյի ականավոր մի քանի կինոբեմադրիչների և այս հոյակապ կառույցի ճարտարապետների և նրանց հետ համաքայլ քննարկեցինք վերջին 30 տարիների ընթացքում կինոյի զարգացման ընթացքը: Անկասկած Իրանի կինոյի զարգացման ընթացքը վերաբերում է Իսլամական հեղափոխությանը հաջորդած շրջանին, հետևաբար հիշեցինք այնպիսի ֆիլմերի մասին, որոնք այդ տարիներին գրավել են Իրանի և աշխարհի այլ երկրների կինոթատրոնների էկրանները և դարձել են ժամանակակից աշխարհում իսլամական ու իրանական արվեստի ու քաղաքակրթության խորհրդանիշը:

Եթե վիճակագրական տվյալների տեսակետից նայելիս լինենք Իրանի կինոյին ակնառու է կոմեդիայի ժանրի կողքին հասարակական ժանրի հաջողությունը և եթե նայեք վարձույթում հաջողած ֆիլմերին կնկատենք կոմդեիայի ժանրի հետ հասարակական կինոյի ժանրի մրցակցությունը: Դա պատճառ է դարձել, որպեսզի երեք տասնամյակների ընթացքում այդ երկու ժանրերը շարունակաբար երաշխավորեն Իրանում այդ կինոյի տնտեսական գոյատևումը:

Իրանի հասարակական կինոն լավագույնս օգտվելով հասարակության բնականոն կյանքից և իր կերպարների հարաբերությունները ձևավորելով հասարակական իրական ձևաչափերի վրա մեծ հաջողություն է արձնագրել հասարակական կարծիքն ու քննադատների դրական տեսակը շահելու ուղղությամբ, ինչպես նաև վարձույթում և հետևաբար քննադատների տեսակետների վրա հիմնվելիս հասարակական կինոն միշտ էլ ավելի բարձր արժեք է ներկայացրել: Այդ ուղղությամբ կարելի է հիշել «Մայրը», «Համունը», «Մեկ անգամ ընդմիշտ», «Շոքարան», «Քաղաքի մաշկի տակ», «Երկու կին», «Հարսը», «Լուսնի լույսի ներքո», «Շատ հեռու, շատ մոտիկ», «Չահարշանբե Սուրի», «Էլիի մասին», «Սանթուրին», «Նադերի բաժանումը Սիմինից» ֆիլմերի անունները, որոնք բացի նոր ուղղություն բացելուց և հասարակական զարգացումների վրա ազդելուց նաև որակային ու տեխնիկային առումով բարձրացրել են Իրանի կինոյի մակարդակը:

---------------------------

Չպիտի մոռանալ նաև Իրանի դեմ Սադդամի պարտադրած պատերազմն ու կինոարտադրության ոլորտում դրա ազդեցությունները: Բաասական թշնամու և նրա հովանավորների դեմ ժողովրդի պայքարի միջոցների, ինչպես նաև ժողովրդային դիմադրության ցուցադրումը դժվարին պայմաններում հասարակության վարքագծի վրա կրոնի և կրոնական ինքնության ազդեցության կապակցությամբ մեծ դասեր է պարունակում: Այդ տեսակետից հասարակագիտական ու կրոնական ցուցանիշերը միաձուլվել են գեղարվեստական հայացքին և այդ ժանրում ծնունդ են տվել փայլուն կինոստեղծագործությունների: Այդ ոլորտում արտադրված ֆիլմերը տեղավորվում են «Սրբազան պաշտպանություն» կոչվող ժանրում, որը յուրահատուկ է Իրանի կինոյին և փաստագրական հզոր հենարան ունի:

Բացի ներքին խնդիրներից, ժամանակակից մարդու դիմագրաված մարտահրավերները և այն իրավիճակները, որոնց մեջ հայտնվում է նա, ուշագրավ տեղ են գրավում Իրանի ժամանակակից կինոյում: Մարդկանց ժամանակակից կապերի ու հրաբերությունների տեսակը, երիտասարդ սերնդի վարքագծային ու խոսակցական իրականությունները, մարդկային հասարակության մեջ բարոյականության բարձր դիրքը վերջին տարիներում Իրանի կինոյում ներկայացված կարևոր թեմաներից են:

Իրանի կինոն նման թեմաների անդրադառնալով ոչ միայն Իրանում ճշիտ ու ամուր հիմքերի վրա ձևավորված կապ է հաստատել հանդիատեսի հետ, այլև արտասահմանում նույնպես տարբեր խավերի պատկանող իր բազմաթիվ սիրահարներն ունի:

Այս կապակցությամբ կարելի է ակնարկել Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի ու Աֆրիկայի կինոթատրոններում իրանական ֆիլմերի հանդեպ հասարակ հանդիսատեսի ցուցաբերած ընդառաջմանը: Դրան զուգահեռ աշխարհի հայտնի կինոքննադատների ու հայտնի գործիչների կողմից մեծ մրցանակների արժանանալը վկայում է նրանց կողմից այդ կինոյի ընդառաջման մասին:

----------------------

Հեղափոխությունից հետո Իրանի կինոյում նկատված զարգացումներից մեկը կանանց լուրջ ներկայությունը և երիտասարդ կինոգործիչների համար աշխատանքի ու փորձ կուտակելու հնարավորություն ստեղծվելն է: Երիտասարդներն այս ոլորտ մուտք գործելով ակադեմական կինոն ճանաչելու և նրա ներուժ կարողությունների հետ ծանոթանալու հնարավորություն են ձեռք բերում և նոր գաղափարներ ու թեմաներ ներկայացնելով զարգացնում են իրենց ստեղծագործական տաղանդը: Փորձառական կինոյում այդ հնարավորությունն ստեղծվել է 1980-ական թվականներից և այսօր երկրում երիտասարդների միջոցով ֆիլմի արտադրման կենտրոնների գոյությունը խթանում է երիտասարդության մոտ նկատվող այդ շարժումն ու հակումը:

Բայց անկասկած կինոյի գրավչության և այդ արվեստի հանդեպ հանդիսատեսի հակման գլխավոր մասը վերադառնում է սարքավորումային հնարավորություններին, ֆիլմի արտադրման տեխնիկային ու կնոթատրոնների ցուցադրման հնարավորություններին:

Ներկայումս Իրանում գործում են 247 կինոթատրոններ, որոնք ցրված են Իրանի 60 քաղաքներում: Վերջերս Իրանի Կինոթատրոնների տերերի միությունն ու կինոյի ոլորտի պատասխանատուներ հայտարարել են, որ կինոթատրոնները թվայնացված համակարգերով օժտելը և սրահների վերանորոգությունն ու այլ սարքավորումներով օժտելը կարևոր ծրագերից են, որոնց գործադրումն արդեն սկսվել է և ավարտին կհասնի մինչև իրանական ընթացիկ տարվա վերջը: Կինոթատրոնների վերանորոգմամբ, ինչպես նաև նոր ծրագրերի իրագործմամբ կինոթատրոնների թիվը կհասնի 273-ի:

Ներկայումս Իրանի կինոյում տեխնիկական հառաջադիմության հուսադրիչ նշաններ են երևան եկել, որոնցից կարելի է հիշել «Թեհրան 1500» և «Պրն. Ալեֆ» ֆիլմերի արտադրությունն ու էկրան հանվելը, ինչը մեկնարկային է համարվում այդ ուղղությամբ:

Բահրամ Ազիմին «Թեհրան 1500»-ը պատրաստելով իր անունով գրանցեց իրանական առաջին լիամետրաժ մուլտֆիլմի արտադրությունը, իսկ Ալի Աթաշանին «Պրն. Ալեֆ» ֆիլմով Իրանի կինո բերեց եռածավալ տեղայնացված տեխնիկան: Այդ քայլերը դրական են ընկալվել Իրանի կինոյի կողմից և վկայում են այն մասին, որ այդ կարգի կինոարտադրության հանդեպ հովանավորության նոր պայմաններ ու հնարավորություններ են ստեղծվել և Իրանի կինոյի առևտրական կողմը օրեցօր ավելի է ընդլայնվում:

------------------------

Անկասկած Իրանի կինոն համաշխարհային ամենաշատ պատիվն է վաստակել միջազգային մշակութային ու գեղարվեստական ոլորտներում: Այդ կինոն 1958 թվականին արձանագրել է իր միջազգային առաջին ներկայությունը և մինչև 2013 թվականի սեպտեմբեր ամիսը միջազգային 27413 ներկայություն է ունեցել, որոնցից 26744-ը եղել է հեղափոխությանը հաջորդած տարիներում և միջին հաշվով հեղափոխության հաղթանակից այս կողմ ամեն ամիս 65 միջազգային ներկայություն է գրանցվել:

Մինչև 2013 թվականի սեպտեմբեր ամիսը իրանցի կինոգործիչներ շահել են 2581 մրցանակներ, որոնցից 2429-ը ձեռք է բերվել հեղափոխությանը հաջորդած տարիներին: Այլ խոսքով իրանցի կինոգործիչներ յուրաքանչյուր ամիս միջին հաշվով 5.8 մրցանակ են շահել:

Նշելի է, որ 2011 թվականը 226 համաշխարհային մրցանակներով, մրցանշային է եղել, որոնց մեծ մասը շահել է Ասղար Ֆարհադու պատրաստած «Նադերի բաժանումը Սիմինից» ֆիլմը: Հիշյալ ֆիլմը նաև շահեց Օսկարյան 84-րդ մրցանակաբաշխության արտասահմանյան լավագույն ֆիլմի մրցանակը:

Բացի այդ իրանցի կինոգործիչներ այս տարիներին, ժյուրիի կազմում մասնակցել են միջազգային փառատոների ու իրադարձությունների, որը հեղափոխությանը հաջորդած շրջանում հասնում է շուրջ 600 պարագայի:

----------------------------

Բարեկամներ ցանկացած ողջույն հաջորդվում է հրաժեշտով: Երկար ժամանակ ձեր կողքին լինելլուց հետո եկել է հրաժեշտի պահը: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց ովքեր իրենց տեսակետներով, առաջարկներով ու քննադատություններով կանգնած են եղել մեր կողքին: Անկասկած առանց ձեր ընկերակցության հեշտ չէր լինելու մեր ճամփան: Սպասում ենք ձեր պատգամներին: Մինչև այլ հանդիպում, երբ կրկին ձեզ հետ կլինենք, բարի օր ու ժամեր են մաղթում ձեզ:

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել