Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 06 Հոկտեմբեր 2014 01:33

Իրանի ժամանակակից կինոն ( 69 )

Իրանի ժամանակակից կինոն ( 69 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: «Իրանի ժամանակակից կինոն» հաղորդաշարի այս շաբաթվա համարում անդրադառնալու ենք Աֆղանստանի հարցին և նրա մասին պատրաստված որոշ ֆիլմերի:

-------------------

Իրանի կինոն Իսլամական հեղափոխության հաջորդած տարիներին Իրանի հասարակությանը վերաբերող հարցերի ներկայացման վրա կենտրոնանալուց բացի նաև անդրադարձել է հարևան երկրներին, ինչպես նաև այլ երկրների մուսուլմանների խնդիրներին: ԶԼՄ-ների գործիչների համոզմամբ որտեղ պատերազմ է ծագում, այնտեղ լրատվական ու մշակութային սնունդ է պատրաստվում լրագրողների ու արվեստագետների համար: Հետևաբար իրանցի կինոգործիչներ առաջին հերթին իրենց մարդկային պարտականության, ինչպես նաև իրենց հետաքրքրությունների և աշխարհի օրվա պայմանների համաձայն անդրադարձել են այդ հարցերին և հաճախ արտադրել են ուշագրավ ստեղծագործություններ: Աֆղանստանի ներքին բախումներն ու պատերազմը և Իրանում աֆղան գաղթականների երկարաժամկետ ներկայությունը այն գլխավոր թեմաներից են, որոնք ավելի քան երեք տասնամյակ հայտնվել են իրանցի կինոգործիչների ուշադրության կենտրոնում և այդ բնագավառում պատրաստվել են տարբեր ֆիլմեր: Փաստագրական լուսանկարներում ու ֆիլմերում նկատվող պատկերները լի են դառնություններով, տառապանքով ու ցավերով և հենց դա էլ պատճառ է դարձել, որ կինոստեղծագործությունները հակվեն այդ ուղղությամբ:

Իրանում Աֆղանստանի մասին պատրաստված առաջին գեղարվեստական ֆիլմը կրում էր «Կարոտում եմ տղայիս» խորագիրը, որը պատմում է ծեր մի մուջահեդի մասին, ով նախկին ԽՍՀՄ-ի բանակայինների հետ բախումներում վիրավորվում է: Նա կտրում է չոր անապատները և  հասնում է Իրան: Իրանի սահմանապահ ուժեր նրան սահմանների այն կողմից Իրան են բերում և հանձնում են մի հիվանդապահի: Սպիտակ հագուտով մի հիվադապահ, որը կարող է լինել տառապահար հարևանին օժանդակող իրանցիների հավաքական ոգու ներկայացուցիչը: Հիվանդապահի ու աֆղան ծերուկի միջև հոգեկան խոր կապ է հաստատվում: Աֆղան տղամարդը հիվանդապահի համար պատմում է Աֆղանստանի մասին և ասում է, որ ինչպես է իր կյանքը հրդեհվել ռուսների միջոցով: Մուջահեդը մահանում է և Իրանը դառնում է Իրանի հավերժական ապաստարանը, սակայն կյանքի վերջին պահին հիվանդապահին ասում է, որ կարոտել է իր տղային:

---------------------

Դրան հաջորդած ֆիլմերում շատ կինոբեմադրիչներ պաշտպանեցին Աֆղանստանի բռնահարված ժողովրդին և աֆղաններին ներկայացրեցին որպես Իրանի ժողովրդի եղբայրը: Իհարկե որոշ ֆիլմերում ակնարկ է կատարվել պատերազմի տառապանքներին ու դրանից ակունք առնող տնավերությանը: «Հեյրան», «Ես Բեն Լադենը չեմ», «Աֆղան հարսը», «Ուրբաթ», «Թեհրանը ժամը 7-ին», «Կարմիր երիզը» և «Երկրի վերջին թագուհին» Աֆղանստանի մասին պատրաստված իրանական հայտնի ֆիլմերից են:

Աբոլղասեմ Թալեբու պատրաստած «Աֆղան հարսը» ֆիլմը պատմում է Գոլմոհամմեդ անվամբ մի աֆղան երիտասրդի մասին, որը Թալիբների խմբի իշխանության շրջանում Պակիստան է մեկնում հայթայթելու համար իր սիրած աղջկա հետ ամուսնությանն անհրաժեշտ գումարը և այնտեղ զբաղվում է ծանր աշխատանքով: Գոլմոհամեդը այն ժամանակ է վերադառնում Աֆղանստան, երբ Թալիբների ռեժիմը փոխվել է և նրան տեղեկացնում են, որ նրա բացակայությամբ նրա սիրած աղջիկը ամուսնացել է: Գոլմոհամմեդը տխուր ու ընկճված գնում է նրանց տունը, սակայն նկատում է, որ իրականության մեջ իր նշանածի քույրն է ամուսնացել և իր սիրած աղջիկը դեռ սպասում է իրեն:

Ֆիլմը ներկայացնում է Աֆղանստանի ժողովրդի սովորություններն ու մշակույթը և հանդիսատեսի համար ցուցադրում է պատերազմի պատճառով փոփոխության մատնված ժողովրդի կյանքի սովորական ընթացքը:

-----------------------

Տարիներ շարունակ Աֆղանստանի հարցի հանդեպ կինոգործիչների ուշադրությունը սահմանափակված է եղել փառատոնային ֆիլմերով, որոնք ներկայացվում էին միջազգային շրջանակներում և նույնիսկ արժանանում էին գնահատանքի, սակայն նրանց մեջ բացակայում էր իրական ու սրտակցող հայցքը: Այդ ստեղծագործություններում աֆղաները դիտվում էին, որպես գաղթականներ, որոնք Իրան են եկել և ապաստարանի կարիք ունեն և նրանց լուսանցքում մնալն ու դիմագրաված խնդիրները ֆիլմերի գլխավոր թեման էին համարվում:

Հետզհետե Իրանի կինոն ու հասարակությունը որոշում է ավելի լուրջ հայացք ցուցաբերել աֆղան ապաստանյալների հարցերին և ավելի լավ ըմբռնել Իրանի հասարակության մեջ նրանց ներկայության էությունը: «Ուրբաթ» և «Բարան» ֆիլմերը այդ ուղղությամբ են պատրսատվել: «Ուրբաթ» ֆիլմում աֆղան երիտասարդ աշխատավորը սիրահարվում է մի իրանցի աղջկա վրա, իսկ «Բարան» ֆիլմում իրանցի տղան է սիրահարվում աֆղան աղջկան: Ճակատագրի տնօրինումով երկու ֆիլմերում էլ իրանցի ու աֆղան սիրահարները չեն հասնում իրենց սիրեցյալին և տարբեր ճակատագրեր են ունենում:

Մաջիդ Մաջիդին «Բարան» ֆիլմը պատրաստել է 2000 թվականին և այն կարելի է համարել Իրանում աֆղանների մասին պատրաստված ամենահաջող ֆիլմերից մեկը: Այդ ցնցիչ ֆիլմը մասնակցելով համաշխարհային փառատոների մասամբ փոխեց Աֆղանստանի ժողովրդի հանդեպ գոյություն ունեցող հայացքը:

Ֆիլմի պատմությունը հետևյալն է: Մի քանի գյուղացի ու աֆղան բանվորներ աշխատում են կառուցվող մի աշտարակում: Աֆղան մի բանվորի վիրավորվելուց հետո նրա տղան փոխարինում է նրան: Նա հետզհետե գրավում է մի այլ բանվորի տեղը և իր աշխատանքը կորցրած բանվորը սկսում է նրան նեղել: Մի օր նա նկատում է, որ աֆղան բանվորը «Բարան անունով մի աֆղան աղջիկ է, որը պարտավորված հայտնվել է տղամարդկանց մեջ և աշխատում է հոր փոխարեն: Դա պատճառ է դառնում, որ նրա հանդեպ սեր առաջանա տղայի մոտ և նա սկսում է տարբեր աշխատանքներում օգնել աղջկան: Իրանցի աշխատավորը տեսնելով նրանց կյանքի ծանր պայմանները իր խնայած բոլոր գումարը տալիս է աֆղան ընտանիքին: Սակայն Բարանն ու նրա ընտանիքը մի առ ժամանակ անց պարտավորվում են հեռանալ Իրանից:

 ----------------------

2000 թվականից հետո բազմաթիվ կարճամետրաժ, փաստագրական ու գեղարվեստական ֆիլմեր են արտադրվել Աֆղանստանում, որի ուշագրավ բաժինը պատրաստվել են իրանցի կինոգործիչների միջոցով: Դա պատճառ է դարձել, որ Աֆղանստանի ժողովրդից ներկայացված պատկերը ավելի շատ հարազատ լինի: «Հողն ու մարջանը» մեկն է այն ստեղծագործություններից, որոնք հրաժարվելով աֆղանների կյանքի մասին կաղապարված պատկերներ ներկայացնելուց նոր պատկերներ է ներկայացնում հանդիսատեսին:

Ֆիլմը պատմում է աֆղան մի մարդու կյանքի մասին, որին թվում է թե իր կինը սպանվել է բախումներում: Նա պատրաստվում է կազմակերպել իր աղջկա ամուսնության հանդեսը, երբ տեղեկանում է, որ կինը ողջ է և դա փոխում  պատմության ընթացքը: Ֆիլմում ներկայացվում են աֆղան ընտանիքի կյանքի և մարդկային ու հասարակական հարաբերությունների պատկերներ և ցուցադրվում են Աֆղանստանի ժողովրդի կյանքի մանր մշակույթը ներկայացնող տեսարաններ: Օրինակ կարելի է հիշել իր դուստրերի հետ ընտանիքի հոր սիրալիր վերաբերմունքը, որը լիովին տարբերվում է մինչ այդ աֆղան տղամարդու մասին աշխարհին ներկայացված պատկերից:

-------------------

Վերջին տարիներին Իրանում Աֆղանստանի մասին պատրաստված ֆիլմերը մարդկային հարաբերություններին ու կենցաղային պայմաններին անդրադառնալուց բացի նաև հակադրվում են պատերազմին ու բռնազվթմանը և դատապարտում են ամերիկացիների միջոցով Աֆղանստանի զինվորական բռնագրավումը: Դա իրանցի կինոգործիչներին ամերիկացի կինոգործիչներից առանձնացնող գործոնն է, քանզի Հոլիվուդում ԱՄՆ-ի զինվորական ներկայության պաշտպանությունը և աֆղան խաղաղ քաղաքացիների զոհվելու պատճառ դարձած հարձակումների պատճառաբանումը կինոսցենարների գլխավոր առանցքն են կազմում, իսկ Իրանում ուշադրության կենտրոնում է գտնվում ոտնձգիչների դատապարտումն ու Աֆղանստանի ժողովրդի անկախության իրավունքի պաշտպանությունը:

Աֆղանական լեզվի ու բարբառի օգտագործումը իրանական ստեղծագործություններում ավելի հաճախակի են դարձել և շատ պարագաներում նկարահանումները կատարվում են տեղացի դերակատարների ներկայությամբ և Աֆղանստանի տարածքում գտնվող իրական վայրերում:

Վահիդ Մուսայանի «Գոլչեհրեն» Աֆղանստանի մասին պատրաստված վերջին ստեղծագործություններից է և տարբեր հայացք է նետում այդ երկրի ժողովրդին: Ֆիլմը պատմում է Կաբոլի կինոթատրոնի տնօրեն Աշրաֆ Խանի մասին, որը Նաջիբոլլահի իշխանության կործանումից և Կաբոլի վրա մուջահեդների տիրապետությունից հետո ցանկանում է վերաբացել իր կինոթատրոնը: Սակայն կառավարության միատարրությունը երկար չի տևում և քաղաքացիական պատերազմը կրկին հառնում է Կաբոլի ավերակների միջից, որի մեջ է ներքաշվում նաև Աֆղանստանի ազգային ֆիլմադարանը, որտեղ պահպանվում է մի ժողովրդի պատկերային պատմությունը:

Ֆիլմն ընդգծում է այնպիսի մարդկանց, որոնք ապրելով իրար կողքի մտահոգվում են մշակութային հարցերով և ցանկանում են փրկել մշակութային ու գեղարվեստական ձեռքբերումները, որպեսզի աշխարհին ու ապագա սերնդին ի ցույց դնեն իրենց աշխարհն ու հարաբերությունները: Մշակույթի կործանումը և կույր հետադիմության միջոցով քաղաքակրթության հառաջընթացի կասեցումը ֆիլմի տեսարանների միջոցով փոխանցվում են հանդիսատեսին և նրա մոտ խոր ցավ են առաջացնում: Ցավ, որը կրավորական չէ և ակտիվ հակազդեցության է հանգեցնում հետադիմության հանդեպ:

Ֆիլմը հաջող ներկայություն է ունեցել միջազգային կինոփառատոներում և շահել է Իրանի «Ֆաջր», ինչպես նաև Վրաստանի, Հնդկաստանի և Հյուստոնի միջազգային կինոփառատոների մրցանակները:

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել