Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Երկուշաբթի, 06 Հոկտեմբեր 2014 01:29

Իրանի ժամանակակից կինոն ( 68 )

Իրանի ժամանակակից կինոն ( 68 )

 

 

 

Կինոն ներկա ժամանակաշրջանում ինքնության, մշակույթի և գաղափարի տարածման գեղարվեստական ու արդյունաբերական գլխավոր միջոցն է դարձել: Այս միջոցին այդ արդյունաբերության ոլորտում սիոնիստ ներդրողների խոշոր ներդրումները  հատուկ դրսևորում է գտել: ԶԼՄ-ների հետ կապված տեխնոլոգիաների տարածումը մեծացրել է հանդիսատեսի վրա ազդեցություն գործելու համար սիոնիստների ջանքերը և կինոյի, հեռուստատեսության, ռադիոյի, արբանյակների, ինտերնետի ու լրատվական գործակալությունների շահագործումը թափ է հաղոդրել աշխարհում սիոնիստական քաղաքական ինչ-որ մշակույթի հաստատմանն ուղղված շարժմանը: Այնպես որ ներկա դրությամբ ԱՄՆ-ում ֆիլմ արտադրող շատ ընկերություններ, որոնք կապված են սինոիստ դրամատերերին, օրակարգի մեջ ունեն հոլոկոստի, պաղեստինցիների դիմադրության խեղաթյուրման և իսլամատյացության ուղղությամբ տասնյակ ֆիլմերի արտադրությունը:

Արևմտյան ԶԼՄ-ների այս ջանքերի ընթացքում և հատկապես սիոնիստական գաղափարների տարածման ուղղությամբ արևմուտքի ու Հոլիվուդի կինոյի կողմնորոշմամբ, անկախ կինոգործիչները նպատակադրել են դիմադրել այդ մտածողությանը և արտադրելով լուսաբանող ֆիլմեր ձգտում են աշխարհի ժողովուրդների համար մերկացնել սիոնիստների քաղաքական, հասարակական, տնտեսական ու մշակութային շարժումները:

Իրանի կինոն վերջին մի քանի տասնամյակներում ներքին զտումից ու վերակառուցումից հետո ընթացել է, դեպի համաշխարհային հարցեր և փորձել է ներկայացնել մարդկության ժամանակակից խնդիրները:

--------------------

Ինչպես գիտեք Իրանի ժողովրդի Իսլամական հեղափոխության իդեալներից մեկը Պաղեստինի ժողովրդի և իրենց հայրենիքում նրանց ինքնինշխանության իրավունքի պաշտպանությունն է, որը հեղափոխության հենց սկզբից եղել է ուշադրության կենտրոնում և երբևե չի կորցրել իր այժմեականությունը: Սիոնիստների միջոցով Պաղեստինի բռնազավթումը և այդ տարածքի բնակիչների կրած տառապանքները աշխարհում մարդասեր գործիչների ու ազատախոհների ուշադրության կենտրոնում հայտնված գլխավոր հարցեր են և անկասկած այդ ազատախոհության մեծ ու ազդեցիկ մունետիկը հանդիսանում է Իրանը:

Իրանի կինոն ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի արժեքավոր ստեղծագործություններ է կատարել, որոնցից յուրաքանչյուրը նոր լույս է սփռում այդ հարցի վրա: Սեյֆոլլահ Դադը, Ջավադ Արդեքանին, Մոհամմեդ Դորմանեշը, Փարվիզ Շեյխթադին և Սաիդ Սոլթանին իրանցի այն կինոգործիչներից են, որոնք Պաղեստինի թեմայով ֆիլմեր են արտադրել:

Իրանի կինոյի լավագույն ստեղծագործություններից է համարվում «Փրկվածը» ֆիլմը, որը պատմական դիտանկյունից է նայում Պաղեստինի հարցին: Հանգուցյալ Սեյֆոլլահ Դադն այդ ֆիլմն արտադրեց 1994 թվականին և ինչ-որ կերպով Իրանում սկիզբը դրեց Պաղեստինի հարցով ֆիլմերի արտադրության և ապացուցեց, որ այդ հարցը դրամատիկական մեծ ներուժ է պարփակում:

Ֆիլմը պատմում է երիտասարդ զույգի մասին, որոնք իրենց նորածնի՝ Ֆարհանի հետ բնակվում են Երուսաղեմում: Սիոնիստները հարձակվում են նրանց տան վրա և նրանց ընտանեկան օջախը քայքայվում է: Տունը զավթվում է Լեհաստանից գաղթած հրեա մի ընտանիքի միջոցով և նույնիսկ Պաղեստինի տեղացի ընտանիքի զավակը, որպես ժառանգություն հանձնվում է նրանց: Սակայն դրանով հարցը չի փակվում և Ֆարհանի տատը որպես երեխային խնամող ներթափանցելով զավթված տուն, պայքար է սկսում իր թոռանը պաշտպանելու և նրան հետ ստանալու համար: Ի վերջոյ մեծ մայրը թիկունքում թողնելով թոռանը հետ ստանալու անձնական ցանկությունները հանդես է գալիս քաղաքական պայքարողի դերում և սիոնիստներին հարվածելու համար իրագործում է վտանգավոր մի գործողություն:

«Փրկվածը» ֆիլմի հիմքում ընկած է պաղետինյան մի պատմվածք և նկատի առնելով Իրանի կինոյի արհեստավարժ անձնակազմի ներկայությունը համարվում է մնայուն ստեղծագործություն:  Համաշխարհային ու պատմական մի հարցի հանդեպ հասարակագետի հասունացած հայացքի ազդեցությունը և դրան զուգահեռ իդեալիստական ձգտումներն ակնհայտ են «Փրկվածը» ֆիլմում: Սեյֆոլլահ Դադը լավապես դիտարկել է Պաղեստինի այն օրերի հասարակությունը և մարնակրկիտ ուսումնասիրել է Պաղեստինի հասարակության մեջ տարբեր ազգությունների ու կրոնների հարաբերությունները և դա ցուցադրել է ֆիլմում:

Սեյֆոլլահ Դադը ծնվել է 1955 թվականին Թեհրանում և վախճանվել է 2009 թվականին՝ նույն քաղաքում: Նա հայտնի պրոդյուսեր, կինոսցենարիստ ու կինոբեմադրիչ էր և տարիներ վարել է ԻԻՀ մշակույթի և առաջորդության կինոյի հարցերով տեղակալի պաշտոնը, որը շատերի վկայությամբ համարվում է Իրանի կինոյի փայլուն շրջանը:

«Փրկվածը» ֆիլմից բացի Սեյֆոլլահ Դադը մի քանի այլ ֆիլմերի կինոսցենարների հեղինակը, բեմադրիչն ու մոտնաժողն է: Նրա պատրաստած ֆիլմերից «Քանի Մանգա»-ն, որն անդրադառնում է Սադդամի բանակի դեմ Սրբազան պաշտպանության թեմային, 15 տարի շարունակ ցուցադրվելով, մրցանիշ է արձանագրել Իրանի կինոյի պատմության ընթացքում:

-------------------------

Ջավադ Արդեքանիի պատրաստած «Դեղձանիկը» ֆիլմը անդրադառնում է Պաղեստինի հարցի գլխավոր կողմերից մեկին, այսինքն պաղեստինցի երեխաների դիմադրությանը և պայքարի դաշտում այս սերնդի ներկայությանը: Ֆիլմը պատմում է պաղեստինցի կակազող մանկահասակ երեխայի մասին: Քրիստոնյա մի հոգևորական նրա այդ խնդիրը բուժելու համար նրան է նվիրում մի փոքրիկ դեղձանիկ և ընդգծում է, որ դեղձանիկի համար պիտի հանդարտ և ժխորից հեռու մթնոլորտ ստեղծի: Հանդարտ ու լուռ միջավայր գտնելու համար այդ երեխայի փնտռտուքը տարբեր բարդություններ է առաջացնում նրա համար:

Ֆիլմը պատկերում է թշնամու հարձակումների և հարահրոցի միջոցին անդորր գտելու պաղեստինցի երեխայի ջանքերը: Դեղձանիկն իրականության մեջ խաղաղության ու անվտանգության խորհրդանիշ է և ֆիլմը սիմվոլիկ կերպով պատկերում է պաղեստինցի երեխաների խախաղատենչությունը:

Հրասայլի դիմաց 10-12 տարեկան երեխաների դիմադրության, մի այլ երեխայի արյան մեջ շաղախվելու, տների գնդակոծման և նման այլ տեսարանների ցուցադրումը բավարար է արթուն խղճերն զգուշացնելու համար: Դրանք «Դեղձանիկը» ֆիլմում ցուցադրված տեսարանների միայն մի մասն են:

Հայացք նետելով Իրանում Պաղեստինի հարցի կապակցությամբ ստեղծագործություններին պարզվում է, որ պատերազմից ու քաղաքական հակամարտություններից առավել այդ հարցը դիտվել է մարդկային դիտանկյունից և ներկայացվել են ընտանիքի, սիրո, ամուսնության ու բաժանման պես թեմաներ: Իրականության մեջ այդ ստեղծագործությունները ներկայացնելով այն իրականությունը, որ Պաղեստինի բռնազավթումը կործանում է սիրո հիմքի վրա ձևավորված կյանքերն ու դեպի բաժանում է տանում նրանց, փորձում են հանդիսատեսին իրազեկել Սիոնիստական ռեժիմի միջոցով Պաղեստինի բռազավթման հետևանքների մասին: Թեև որոշ տեսարաններում ցուցադրվում են պաղեստինցի պայքարողների և սիոնիստ զորայինների միջև բախումները, սակայն դրանց գլխավր մասը հատկացված է մարդկային ու ընտանեկան հարաբերություններին:

-----------------------

Պաղեստինի մասին Իրանի կինոյի յուրօրինակ ստեղծագործություններից է համարվում Փարվիզ Շեյխթադիի «Շաբաթ օրվա որսորդը»: Ֆիլմը անդրադարձել է այս հարցի անծանոթ կողմերից մեկին և լիովին նոր կառույցով շրջանցել է բռնազավթման ու պատերազմի թեմաները և ուշադրության արժանի է դարձրել Սիոնիզմի գաղափարախոսությունը: Ֆիլմում նկարագրվել են սիոնիստ արմատականների համոզումները, գաղափարները, աշխարհայացքն ու արարողությունները:

Ֆիլմը պատմում է Բենյամին անունով մի երեխայի մասին, որի դաստիրակությունը վստահվել է մեծ հորը: Մեծ հայրը, որ սիոնիստ րաբբի է փորձում է կրոնական պատրվակներով պատճառաբանել պաղեստինցիների կոտորածն ու ցեղասպանությունը: Պաղեստնցիների կոտորածը նրա համար օրական զբաղմունք է և նույն գաղափարախոսությունը նաև փոխանցում է թոռանը:

Ֆիլմը մերկացնում է սիոնիստական շրջանակներում տարածված նեխած ու անմարդկային արարողությունները և հանդիսատեսը ականատեսն է լինում, թե ինչպես պարզ ու անմեղ մի երեխա վերածվում է արյունարբու ու վայրենի մարդասպանի:

«Շաբաթ օրվա որսորդը» կինոյի լեզվով պատկերում է սիոնիստական հասարակության մեջ գաղտնի պահված իրականությունները: Կինոյի տարրերի այդ թվում միզանսցենի, բեմահարդարման և դերասանների լավ խաղարկության միջոցով այդ գաղտնիքները փաստագրելու փորձը ֆիլմի յուրահատկություններից է: Ֆիլմն ավարտվում է թոռան՝ Բենյամինի միջոցով մեծ հօր սպանության տեսարանով:

Ֆիլմի բեմադրիչ Փարվիզ Շեյխաթդին ծնվել է 1961 թվականին Աբադան քաղաքում և կինոբեմադրիչ լինելուց բացի նաև զբաղվում է կինոսցենարներ գրելով, բեմահարդարմամբ ու հագուստի ձևավորմամբ: Նա Սրբազան պաշտպանության բնագավառում մի քանի ֆիլմերի հեղինակ է և այդ ուղղությամբ նրա արժեքավոր ֆիլմերից է համարվում «Կյանքի օրերը»:

------------------------

Պաղեստինի թեմային անդրադարձած ֆիլմերից, որպես վերջին նմուշ կարելի է հիշել «Զահրայի կապույտ աչքերը», որն իրականության մեջ ԻԻՀ-ի հեռուստատեսության ներքին ու արտասահմանյան կայաններից հեռարձակված սերիա է:

«Զահրայի կապույտ աչքերը» ֆիլմ-սերիան Պաղեստինի բռնահարված ժողովրդի տառապանքները և Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները ներկայացնում է մարդկային ու մարդասիրական դիտանկյունից և նրա բեմադրիչն է Սաիդ Սոլթանին: Սիոնիստ բժիշկների մի խումբ պաղեստինյան գաղթակայաններում որոնում է մի երեխայի, որպեսզի նրա աչքերը պատվաստի Սիոնիստական ռեժիմի բարձրաստիճան մի պաշտոնատարի զավակին: Ֆիլմը սիմվոլիկ կերպով ներկայացնում է կեղծ երկրի հիմնադրումը  և խեղանդամ երեխային փրկելու համար այլ մարմիններից օրգաններ գողանալը իրականության մեջ արտահայտում է զավթիչ և ինքնությունից զուրկ ռեժիմի ինքնության կեղծումը:

Ֆիլմը ներքին ու արտասահմանյան մեծ ընդառաջման արժանացավ, սակայն առթեց աշխարհի սիոնիստների և արևմտյան որոշ պետությունների զայրույթը, այնպես որ 2004 թվականին իրանական «Սահար» համաշխարհային հեռուստակայանից դրա հեռարձակումը պատճառ դարձավ, որ Ֆրանսիայում արգելվի այդ հեռուստատեսության հաղորդումների հեռարձակումը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել