Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 03 Սեպտեմբեր 2014 02:19

Իրանի ժամանակակից կինոն ( 67 )

Իրանի ժամանակակից կինոն ( 67 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Իրանի ժամանակակից կինոյի քննարկմանը նվիրված մեր զրուցաշարը մոտենում է ավարտին: Այսօր հարմար նկատեցինք թռուցիկ հայացք նետել Իրանի կինոյի բնագավառում հրատարակված գրքերին, պարբերաթերթերին ու մամուլին և կինոյի կապակցությամբ քննադատների ու հեղինակների կարծիքներին: Ընկերակցեք մեզ:

---------------------

Գիտենք, որ մի երկրում կինոյի ներկայացրած արժեքը միայն չի սահմանափակվում ֆիլմերի որակով և լավ կինոն պահանջում է նաև հանդիսատեսի հետ հարմար կապ: Կինոյի հանդիսատեսը դասակարգվում է տարբեր առանձնահատկությունների հիման վրա, որոնցից յուրաքանչյուրը նայած իր հետաքրքրություններին ու ցանկություններին, հետևում է որոշակի ժանրում տեղավորվող կինոյի: Այս միջոցին կինոյի բնագավառի քննադատներն ու հեղինակները ստեղծագործությունները արտադրողներին և դրանց դիտողներին միացնող օղակի դեր են կատարում և քննադատելով արտադրված ֆիլմերն ու ստեղծագործությունների արտադրման ընթացքը թե սատար են հանդիսանում ֆիլմ արտադրողներին և թե հանդիսատեսին ծանոթացնում են ֆիլմերի թաքուն ու հայտնի շերտերին և բարձրացնում են նրանց տեղեկությունների մակարդակը:

Կինոյի ոլորտի հեղինակները աշխարհի բոլոր կողմերում առաջինն են դիտում ֆիլմերը և համաձայն կինոյի բնագավառում իրենց գիտելիքների ու տեղեկությունների սահմաններին, ինչպես նաև հասարակության, ժողովրդի և կինոգործիչների հանդեպ ունեցած ճանաչողության քննարկում են արտադրված ֆիլմերը և գրավոր, ինչպես նաև ձայն-պատկերային ու վիրտուալ մամուլի միջոցով տեղեկատվությամբ են զբաղվում:

Իրանում կինոյի առաջին պարբերաթերթը հրատարակվել է 1930 թվականին «Սիեմա վա նամայեշաթ» անվան ներքո, որտեղ հավասար չափերով ուշադրության կենտրոնում էին գտնվում մշակույթն ու բիզնեսը և կինոթատրոնների գովազդներն ու ժողովրդին ֆիլմ դիտելու ուղղությամբ խրախուսող հայտարարությունները զբաղեցնում էին դրա էջերի մեծ մասը: Այնուհետև հրատարակության հանձնվեցին տարբեր պարբերաթերթեր, որոնք նկատի առնելով այն օրերի կինոյի իրավիճակը տարբեր կողմնորոշումներ ունեին: Օրինակ 1941 թվականից հետո, երբ Իրանը գրավվեց համախոհ ուժերի միջոցով և արևմուտքցիները սկսեցին բացահայտ միջամտություն կատարել Իրանի քաղաքական տարբեր ասպարեզներում, Իրանի կինոթատրոններում էկրան հանվեցին արևմտյան ֆիլմեր: Հետևաբար այն օրերին Թեհրանում հրատարակվում էր «Հոլիվուդ» խորագրով մի պարբերաթերթ, որի ծավալի մեծ մասը հատկացված էր արևմտյան կինոյին ու հոլիվուդյան աստղերին վերաբերող նյութերին:

Մինչև իսլամական հեղափոխության հաղթանակը Իրանում տպագրվում էին կինոյին վերաբերող բազմաթիվ պարբերաթերթեր, որոնց էջերը թերթելով թե կարելի է պարզ պատկերացում կազմել այն շրջանի կինոյի մասին և թե հնարավոր է ծանոթանալ Իրանի այն օրերի հասարակությանը: Կինոյի մասին մամուլն այն օրերին բաժանվում էր մի քանի որոշակի խմբերի: Նրանց մի մասը միայն քարոզում ու գովաբանում էր առևտրական բնույթի և այն ֆիլմերը, որոնք նպատակ ունեին միայն  տիրանալ մեծ վարձույթի: Իրանի ժողովրդի մշակույթին չառնչվող և գեղարվեստական արժեքից զուրկ այդ թույլ ստեղծագործությունները միայն այդ կարգի մամուլի, ինչպես նաև հեռուստատեսային գովազդների միջոցով էին տարածվում հասարակության մեջ:

Դրան զուգահեռ գոյություն ուներ այնպիսի մամուլ, որը միայն ուշադրություն էր դարձնում հատուկ և այսպես կոչված մտավորական կինոյին և հավանում էր այն կինոստեղծագործությունները, որոնք ունեին սակավաթիվ հանդիսատես: Այդ պարբերաթերթերը նաև կիսով չափ հակված էին արևմտյան կինոյին և իրենց գրություններում ու քննադատություններում ընդօրինակելով արևմտյան գրությունները նույն մեթոդով էին քննարկում կինոստեղծագործությունները: Դրանց երկուսի արդյունքն էլ գրեթե նույնն էր.՝ ժողովրդից ու տեղական մշակույթից հեռանալը և ներմուծված այնպիսի մշակույթի թակարդում հայտնվելը, որը ոչ մի առնչություն չուներ իրանական մշակույթի ն:

-----------------------------

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի կինոն նոր միջավայրում շնչելով ճաշակեց զարգացման ու հառաջադիմության հնարավորությունը և դրանից անմաս չմնաց նաև կինոյով զբաղվող մամուլը: 1980-ական թվականներին ելնելով Իրանի նոր կինոյի քննարկման անհրաժեշտությունից հետզհետե ծնունդ առան կինոյի ոլորտին առնչվող պարբերաթերթեր և սկսվեցին հրատարակվել: Հեղափոխությունից հետո Իրանում հրատարակված կինոյի առաջին պարբերաթերթը «Ֆիլմ» կինոամսագիրն է, որը 1982 թվականից ի վեր շարունակաբար հրատարակվում է:

«Ֆիլմ» ամսագիրն իրականության մեջ Իրանում կինոյի ամենահին պարբերաթերթն է, որտեղ հրատարակվում են Իրանի ու աշխարհի կինոյին վերաբերող լուրեր, ներկայացվում են ֆիլմեր, քննարկվում է Իրանի ու աշխարհի ժամանակակից կինոն, տպագրվում են Իրանի և աշխարհի որոշ կինոգործիչների հետ հարցազրույցներ և հրատարակվում են Իրանի ու աշխարհի օրվա ֆիլմերի մասին աշխարհի հայտնի կինոքննադատների ակնարկները:  Կինոյի պատմության և տեսության շուրջ հոդվածների, տարբեր թեմաների և յուրաքաչյուր սեզոնի հայտնի ֆիլմերի, ինչպես նաև կինոփառատոների մասին մասնավոր համարների հրատարակումն այդ կինոամսագրի մյուս աշխատանքներից են:

Ի դեպ, «Ֆիլմ» կինոամսագրի պատասխանատուները նկատի առնելով Իրանի կինոյի համաշխարհային հանդիսատեսը, 20 տարի է ինչ հրատարակում են անգլերեն լեզվով մի եռամսագիր, որը կոչվում է «Ֆիլմ-ինթերնաշընալ», որտեղ անգլերեն լեզվով տպագրվում են Իրանի կինոյի մասին լուրեր, հոդվածներ ու տարբեր տեսակի նյութեր: Դա Իրանի կինոյի մասին անգլերեն լեզվով միակ աղբյուրն է, որը հնարավոր է ընթերցել www.film-international.com հասցեով:

«Ֆիլմ» կինոամսագիրն ունի գործիչներին ու լուրերին հատկացված բազմազան բաժիններ, որտեղ կարելի է ծանոթանալ Իրանի կինոյի մասին վերջին տեղեկություններին: Ի դեպ, ամսագրի պատասխանատուները արտասահմանցի գնորդներին են ներկայացնում իրանական հայտնի ֆիլմերը:

-------------------

Իրանի մյուս կինոպարբերաթերթերից կարելի է հիշել «Ֆիլմնեգար»-ին, «Դոնյաե Թասվիր»-ին, «24»-ին, «Սանաթ Սինեմա»-ին, որոնցից յուրաքանչյուրը աշխատում է Իրանի ու աշխարհի մամուլի որոշակի բնագավառում և ունի իր ընթերցողը:  Մի քանի շաբաթաթերթերի, ինչպես նաև «Բանի ֆիլմ» խորագրով մասնագիտական օրաթերթի հրատարակումը մամուլի բնագավառում տարված աշխատանքներից են, որոնք վկայում են հրատարակչական բաժնի պատասխանատուների համար կինոյի ներկայացրած արժեքի, ինչպես նաև կինոյի մամուլի հանդեպ ժողովրդի ցուցաբերած հետաքրքրության մասին: «Բանի ֆիլմ»-ը Իրանի առաջին կինո-օրաթերթն է, որը հրատարակվում է 2003 թվականից ի վեր և անդրադառնում է կինոյի հետ կապված գեղարվեստական տարբեր բնագավառների, այդ թվում հեռուստատեսության ու թատրոնի մասին լուրերին:

Նշելի է, որ այդ պարբերաթերթերից շատերում փորձ է կատարվում բարձրացնել Իրանի ու աշխարհի կինոյի մասին հանդիսատեսի ճանաչողության մակարդակը և ներկայացնել լավ ֆիլմի ընտրության չափանիշերը:

Ընդհանուր առմամբ Իրանում կինոյի մասնագիտական պարբերաթերթերի թիվը, դրանք լինեն ամսագիր, շաբաթաթերթ կամ օրաթերթ, հասնում է 15-ի և գրեթե նույն չափով պարբերաթերթեր սպասում են հրատարակության թույլատվության:

Իհարկե դրանց կարելի է հավելել կինոյի ոլորտում աշխատող տասնյակ կայքէջեր և մասնագիտական լրատվական գործակալություններ, որոնք վիրտուալ միջավայրում նյութեր ու կինոքննադատություններ են հրապարակում և մեծ թվով ընթերցողներ ունեն Իրանում ու աշխարհում:

Իրանում այդ թվով կինո քննադատների ու հեղինակների գոյությունը պատճառ է դարձել, որ նրանք հիմնադրեն «Կինոքննադատների ու հեղինակների միություն» և իրենց արհեստակցական պահանջները հետապնդեն նրա միջոցով:  Միությունը հիմնադրվել է ավելի քան 20 տարի առաջ և նրան անդամակցում են մամուլի ու այլ ԶԼՄ-ների աշխատակիցների ու կինոքննադատների մեծ մասը: Այդ միության աշխատանքներից մեկը Իրանի կինոյի տարվա լավագույնների ընտրությունն է: Նրանք մասնագիտական դիտանկյունից քննարկում են տարվա ընթացքում արտադրված ֆիլմերը և հատուկ հանդիսության ընթացքում ներկայացնում են իրենց ընտրյալններին: Կինոմրցանակների կապակցությամբ սովորական հարցերից բացի Իրանի կինոքաննադատների տոնահանդեսում նաև հատուկ ուշադրություն է ցուցաբերվում այնպիսի կետերի, որոնց քիչ են անդրադառնում մյուս կինոփառատոնները: Օրինակ միության ժյուռին ամեն տարի հայտնաբերում ու ներկայացնում է նոր ընդունկությունների և հովանավորում է նրանց: Իրանի կինոյի գործիչները հաճախ ասում են, թե քննադատների այդ ընտրությունն ու խրախուսանքը համարվում է նրանց պարծանքը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել