Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 27 Օգոստոս 2014 03:58

Իրանի ժամանակակից կինոն ( 66 )

Իրանի ժամանակակից կինոն ( 66 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Այսօր նպատակ ունենք ձեզ որոշ տեղեկություններ փոխանցել Իրանի կինոյի բնագավառում աշխատող կարեւոր փառատոների մասին: Ընկերակցեք մեզ:

-------------------

Ամբողջ աշխարհում կինոփառատոները հնարավորություն են ստտեղծում որոշակի ժանրում տեղավորվող կինոստեղծագործությունների ցուցադրման համար ու եթե այդ իրադարձությունն ունենում է մրցութային ու մրցակցային բնույթ, մասամբ նաև երևան է հանում տարբեր երկրների կինոյի գործիչների կարողություններն ու ընդունակությունները:

Միջազգային կինոփառատոները համարվում են կինոյի գործիչների, ինչպես նաև այդ մեդիայի հանդիսատեսների ամենագրավիչ իրադարձությունը, որպեսզի մոտիկից դիտեն ստեղծագործությունները և նույնիսկ դրանց համեմատելու հնարավորություն ունենան:

Վենետիկի միջազգային կինոփառատոնը աշխարհի ամենահին փառատոներից է, որն առաջին անգամ տեղի է ունեցել 1932 թվականին՝ Իտալիայի Վենետիկ քաղաքում: Այդ կինոփառատոնը համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին չի կազմակերպվել և որոշ տարիներում նրա մրցութային բաժինը ակտիվ չի եղել, սակայն 70 շրջաններ թիկունքում թողնելով համարվում է կինոյի բնագավառի ամենակարևոր իրադարձություններից մեկը:

Կինոն երկար անցյալ ունի Իրանում և բնականաբար կինոփառատոները նույնպես երկար անցյալ պիտի ունենան: «Իրանի կինոյի պատմությունը» գրքում ասված է, որ առաջին փառատոնանման իրադարձությունը 1950 թվականին տեղի է ունեցել Թեհրանում, որը միայն նվիրված է եղել անգլիական ֆիլմերի ցուցադրմանը: Մինչև դրանից 13 տարի անց կազմակերպվել են փոքր ու մեծ փառատոներ, որտեղ միայն ցուցադրվել են աշխարհի այլ երկրների կինոստեղծագործությունները և իրանցի հանդիսատեսին ծանոթացրել են աշխարհի օրվա կինոյին:

Ի վերջո 1963 թվականին ուսումնական, դաստիարակչական ու գեղարվեստական ֆիլմերի առանցքայնությամբ առաջին համաշխարհային կինոփառատոնը կազմակերպվում է Թեհրանում: Այդ փառատոնը սկզբնական տարիներում հանդիպում է կինոհասարակության մեծ ընդառաջման և 26 երկրների կինոգործիչներ մասնակցության հայտ են ներկայացնում: Այդ իրադարձությունը մրցութային բնույթ ուներ և ժյուրին ընտրում էր տարբեր անվանակարգերի լավագույններին:

Բացի դրանից մանկա-պատանեկան ֆիլմերի փառատոնը, Թեհրանի ֆիլմի համաշխարհային փառատոնը, Ասիայի տարածաշրջանի և Ասիայի Ռադիո-հեռուստատեսությունների միության երիտասարդական կինոփառատոնը և Երիտասարդ կինոյի փառատոնը, Իրանի կինոյի բնագավառի գլխավոր իրադարձություններն են եղել: Իհարկե այդ իրադարձությունների կազմակերպիչների հակումները մեծ դերակատարություն են ունեցել կինոստեղծագործությունների մասնակցության և ցուցադրման ուղղությամբ ու թեև այդտեղ ցուցադրում էին մի շարք երևելի կինոստեղծագործություններ, սակայն Իրանի կինոյի վրա չկենտրոնանալն ու իրանական ստեղծագործությունների թուլությունը հանգեցնում էին հիշյալ փառատոների հանդեպ կինոքննադատների ու լրագրողների քննադատություններին: Նրանք ըստ էության համաձայն էին փառատոների կազմակերպմանը, սակայն դժգոհ էին իրանական ու արտասահմանյան որոշ անհարմար ֆիլմերի ընտրության պատճառով և հիմնականում բողոքում էին այն օրերի կինոյի ցածր որակի դեմ:

-------------------

1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով մեծ փոփոխություններ տեղի ունեցան Իրանի հասարակական, մշակութային ու գեղարվեստական բնագավառներում և վստահությամբ կարելի է հավակնել, որ հեղափոխությանը հաջորդած տարիներին կինոն առաջատարի դիրք է ունեցել կրած փոփոխությունների և իհարկե հառաջադիմության տեսակետից: Հեղափոխությանը հաջորդած տարիներում կինոփառատոների կազմակերպումը հայտնվեց իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության և իրանցի կինոգործիչների լուրջ ուշադրության կենտրոնում և պատճառ դարձավ, որ կառավարությունն այդ կապակցությամբ սեղմ ու երկարաժամետ ծրագրավորում կատարի:

Փետրվարի առաջին կեսին՝ իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի օրերը Իրանում կինոգործիչների կարևոր համախմբման, այսինքն «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի կազմակերպման ժամանակ են: «Ֆաջր» կինոփառատոնի առաջին շրջանը 1982 թվականին տեղի ունեցավ Թեհրանում և այնուհետև կազմակերպվել են նրա 31 շրջանները:

Հիշյալ փառատոնը, որը կազմակերպվում է «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջոցով և Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության վերահսկողությամբ, մինչև 1995 թվականը միայն նվիրված է եղել Իրանի կինոյի տարեկան արտադրություններին: Այդ թվականից հետո փառատոնը միջազգային տեսք է ստացել և Իրանի կինոյից բացի «Միջազգային բաժնում» նաև անդրադարձել է աշխարհի կինոյին:

Փառատոնի մրցութային բաժնում մասնակիցները պայքարում են «Բյուրղյա Սիմորղ» կոչվող հատուկ մրցանակի համար: Սիմորղը պարսից գրականության մեջ առասպելական հավքի անուն է, որը համարվում է հաջողության հասնելու և հառաջադիմության փուլերն անցկացնելու խորհրդանիշ: «Պատվո դիպլոմ»-ը և «Ոսկյա արձանագրություն»-ը փառատոնի մյուս մրցանակներն են, որոնք կինոբեմադրության, կինոսցենարի, դիմահարդարման, երաժշտության, ձայնագրության, դերասանության ու մոնտաժի անվանակարգերում հանձնվում են լավագույններին:

«Ֆաջր» միջազգային կինոփառատոնը հատուկ հայացք ունի հանդեպ աշխարհի կինոն և այլ երկրների կինոգործիչների ստեղծագործությունները մասնակցում են դրան և իրանական ստեղծագործությունների կողքին գնահատվում են մրցութային բաժնում: Արտասահմանյան ստեղծագործությունները ընտրողների ուշադիր մոտեցումը պատճառ է դարձել, որ ընտրվեն աշխարհի կինոյի լավագույնները և ցուցադրվեն տարեկան այդ համախմբման ընթացքում: «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնում Չիմավորման շարժման անդամ, ինչպես նաև ասիական երկրների կինոյին և նորարար կինոգործիչներին ուշադրություն դարձնելը, և դրանց զուգահեռ հույսի, հավատքի, արդարության, բարոյականության և բռնության դեմ պայքարի թեմաների առանցքայնությունը արտահայտիչն են մարդկային թեմաների հանդեպ այս փառատոնի հակման և այդ ոլորտներում կինոյի ներկայացրած արժեքի ու նշանակության:

---------------

Մյուս կարևոր կինոփառատոնը, որի անցյալը վերադառնում է 1963 թվականին «Ռոշդ» միջազգային կինոփառատոնն է: Այդ կինոփառատոնը ամեն տարի կազմակերպվում է Իրանի կրթա-դաստիրակչության նախարարության միջոցով և դրա գլխավոր առանցքը կազմում են գիտական ու ուսուցողական ֆիլմերը:

Հեղափոխությունից հետո այդ փառատոնի առաջին շրջանը տեղի է ունեցել 1985 թվականին և այնուհետև ամեն տարի կազմակերպվել է Թեհրանի և Իրանի տասնյակ այլ քաղաքների կրթական հաստատություններում, կինոթատրոններում և տարբեր դահլիճներում: «Ռոշդ» միջազգային կինոփառատոնի հանդիսատեսը ծնողները, մանկավարժները, ուսուցիչները, ինչպես նաև մանուկներն ու պատանիներն են և ստեղծագործությունները ներկայացվում են գեղարվեստական, փաստագրական ու անիմացիոն ժանրերում:

Մինչ այժմ 43 շրջաններ թիկունքում թողած գեղարվեստական ու գիտական այս իրադարձության յուրահատկությունը կրթա-դաստիրակչական բնագավառներում աշխարհի տարբեր կինոգործիչների վերջին ստեղծագործությունների ցուցադրությունն է, որը կրկնապատկում է դրա նշանակությունը:

--------------------------

Մանուկներն ու պատանիները ցանկացած երկրի ու ժողովրդի ապագան կերտողներն են, նրանց հանդեպ ուշադրությունը համարվում է բոլորի համար լավ ապագայի գրավականը: Հեղափախությունից հետո իրանական կինոն մասնավոր հայացք է ցուցաբերել մանուկների ու պատանիների հանդեպ և այդ ոլորտում ուշագրավ ստեղծագործւթյուններ կատարելով համաշխարհային մասշտաբով համբավի է տիրացել: Այդ պատճառով կինոյի բնագավառի պատասխանատուներ 1982 թվականին որոշեցին հիմնադրել մանկա-պատանեկան ֆիլմերի հատուկ փառատոն, որտեղ պիտի ցուցադրվեին Իրանի ու աշխարհի ուշագրավ ստեղծագործությունները:

Հիշյալ փառատոնի առաջին շրջանը կազմակերպվեց «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի հետ միաժամանակ, սակայն հետզհետե սկսվեց դրա անկախացման գործընթացը և այսօր նա հայտնի է դարձել Սպահանի մանկա-պատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվամբ: Քանզի 27-ամյա այդ կինոփառատոնը կազմակերպվում է Սպահան գեղեցիկ ու պատմական քաղաքում ու դրա ընթացքում ցուցադրվում են աշխարհի տարբեր կողմերից մասնակցած մանկա-պատանեկան ստեղծագործություններ: Կինոփառատոնը մրցութային բնույթ ունի և ընտրյալները պարգևատրում են «Ոսկյա թիթեռնիկ» մրցանակով:

Բացի համաշխարհային ճանաչում գտած այս մի քանի մեծ փառատոներից, որոնք կանոնավոր ընթացք ունեն, Իրանի կինոյի բնագավառում տեղի են ունենում նաև մի շարք այլ միջազգայի իրադարձություններ: Դրանք են փաստագրական, կարճամետրաժ, անիմացիոն ու փորձառական թեմաներով, ինչպես նաև երիտասարդ ու կին կինոգործիչներին և դիմադրության կինոյին նվիրված համաշխարհային տարբեր փառատոները:

Այդ փառատոներից յուրաքանչյուրին մասնակցում են իրանցի ու արտասահմանցի կինոգործիչներ, որոնք իրենց հանդիսատեսների որոշակի խավով նոր էջ են բացում կինո-հանդիսատես հանարբերության ուղղությամբ:

Սա ամբողջությունը չէ: Տարբեր կինոփառատոների կազմակերպմանը կառավարությանը բերած նպաստը, նոր ստեղծագործությունների ցուցադրման հանդեպ ընդառաջումը և տարբեր կազմակերպությունների ու պետական կառույցների կապված կինոգործիչների մրցակցությունը չեն արգելել այս ոլորտում մասնավոր բաժնի աշխատանքը: Իրանի կինոարվեստի ոլորտի գործիչները միայն այս արվեստի բնագավառում տարած աշխատանքով չեն սահմանափակվել և արդեն քանի տարի է ինչ փորձագիտական ու պրոֆեսիոնալ կարգով դատում են իրենց գործընկերների ստեղծագործությունների մասին: Կինոյի տարբեր բաժիններում աշխատող արհեստակցական խմբավորումների միջոցով տարբեր ճյուղերի ընտրյալներին որոշելն ու ժողովրդին ներկայացնելը, ինչպես նաև լավագույնների գնահատման հանդիսությունների կազմակերպումը անկախ կերպով կատարվող աշխատանքներից են: Նաև անկախ փառատոն ունեն կինոքննադատներն ու այդ ոլորտում աշխատող լրագրողները և ամեն տարի ընտրում են Իրանի կինոյի լավագույններին:

--------------------

Ընդհանրության մեջ կարելի է ասել, հենց այնպես որ տարբեր ժանրեր ու հակումներ գոյություն ունեն Իրանի կինոյում, կազմակերպվում են նաև բազմաթիվ կինոփառատոներ և թեմատիկային կարգով իրանցի կինոգործիչները հավասար պայմաններում կանգնելով իրենց համաշխարհային գործընկերների կողքին գնահատվում և դատվում են հանդիստեսի կողմից: Դա պատճառ է դարձել, որ Իրանի կինոն հաջող դիրք գրավի աշխարհի կինոյում և դառնա Իրանի մշակույթի ու արվեստի լավ ներկայացուցիչը:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել