Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 20 Օգոստոս 2014 02:45

Իրանի ժամանակակից կինոն ( 65 )

Իրանի ժամանակակից կինոն ( 65 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Հաջողության բարեմաղթանքներով սկսում ենք մեր այսօրվա հաղորդումը: Այսօր նպատակ ունենք խոսել Իրանում կինոյի և երաժշտության միջև եղած կապի, ինչպես նաև ֆիլմի երաժշտության մասին: Նախ միասին լսենք հատվածներ Ալի Հաթամիի «Դելշոդեգան» ֆիլմի երաժշտությունից: Այդ ֆիլմը պատմում է իրանական երաժշտության ու իրանցի երաժիշտների մասին և պատրաստվել է 1991 թվականին: Դրա երաժշտությունը մշակել է իրանցի վարպետ կատարող և կոմպոզիտոր Հոսեյն Ալիզադեն:

--------------------

Ֆիլմի երաժշտությունն այն երաժշտությունն է, որ հորինվում է գեղարվեստական ֆիլմի կամ հեռուստասերիայի համար և անկախ ուղղություն է համարվում երաժշտության արվեստի մեջ: Այդ երաժշտությունը լիովին կապի մեջ է ֆիլմի պատմության ընթացքի հետ և մեծ դերակատարություն ունի հանդիսատեսին հուզում ու զգացմունք փոխանցելու հարցում: Որոշ երաժշտություններ կատարվում ու ձայնագրվում են սիմֆոնիկ նվագախմբի միջոցով, որոնք հաճախ լինում են առանց խոսքի: Թեև համաշխարհային կինոյում լինում են բազմաթիվ օրինակներ, որտեղ ֆիլմի երաժշտությունը կատարվել է անհատ կատարողի կամ երգչախմբի միջոցով:

Կինոյի և ֆիլմի երաժշտության պատմությունները գրեթե նույնացված են: 1985 թվականին, երբ Լումիեր եղբայրները կազմակերպել էին իրենց պատրաստած ֆիլմի հանրային առաջին ցուցադրությունը ֆիլմի ցուցադրման ընթացքում երաժշտության կատարմամբ հանդես գալու համար հրավիրել էին նաև մի դաշնակահարի: Հետզհետե և համր կինոյի շրջանը թիկունքում թողնելով երաժշտությունը որպես ֆիլմի անբաժանելի մասնիկ մեծ նշանակության տեր դարձավ և ֆիլմի համար երաժշտության հորինումը, որպես հաղթաթուղթ արտադրման առաջին փուլերից հայտնվեց պրոդյուսերների ուշադրության կենտրոնում:

1900 թվականին Նասերեդդին Շահ Ղաջարը Ֆրանսիա կատարած ուղևորության ընթացքում տեսնում է Կինեմատոգրաֆ սարքն ու հավանում է: Սարքը գնվում է և Միրզա Էբրահիմ Խան Աքասբաշին նրանով նկարահանում է մի կարնավալ: Առաջին ֆիլմերը համր ու գրեթե վավերագրական էին: Սակայն «Լոռ աղջիկը» ֆիլմի արտադրմամբ Իրանի կինոյում արծարծվեցին դերասանության, երաժշտության հորինման ու դիմահարդարման պես արհեստներ: Աբդոլհոսեյն Սեփանթան պատրաստեց «Ֆերդոսին» և «Շիրինն ու Ֆարհադը» ֆիլմերը, որտեղ խոսակցությունները երաժշտախառն էին և իրականության մեջ այդ ֆիլմերը պատկանում էին մուզիքալ ժանրին:

Իրականության մեջ կարելի է ասել, որ Իրանի կինոյում երաժշտությունը մինչև 1960-ական թվականները միայն երգերի տեսքով էր նկատվում, որոնք հանդիսատեսի ուշադրությունը գրավելու և կինոյի տնտեսությանը զարկ տալու նպատակ էին հետապնդում և հաճախ անորակ ու անարժեք ստեղծագործություններ էին: Իհարկե այդ միջոցին լինում էին մատնահաշիվ ստեղծագործություններ, որոնց երաժշտությունը հորինել էին Աբոլհասան Սաբայի նման իրանցի մեծ երաժշտագետներ, սակայն նույնիսկ դրանք մեծապես տարբերվում էին այն ինչից, որն այսօրվա կինոյում ներկայացվում է, որպես ֆիլմի երաժշտություն:

--------------------------

1960-ական թվականներին ավարտին արտադրվում է Դարյուշ Մեհրջուիի «Կովը» կարևոր ու ազդեցիկ ստեղծագործությունը, որի երաժշտությունը գրել էր Հորմոզ Ֆարհաթը: Այդ կարևոր ստեղծագործությունը ոչ միայն Իրանի կինոյի, այլև Իրանում ֆիլմի երաժշտության պարագային ազդեցիկ եղավ և բարձրացրեց հանդիսատեսի ու կինոգործիչների մոտ նրա դիրքերը: Այդ երաժշտությունը ներդաշնակ էր ֆիլմի ընդհանրության հետ և երաժշտական կառույցի տեսակետից էլ գիտական հիմքերի վրա էր դրված և նկատի առնելով ֆիլմի հանդեպ մեծ ընդառաջումը բնականաբար նրա երաժշտությունը նաև մեծ թվով ունկնդիր ունեցավ: Ընդհանրության մեջ կարելի է ասել, որ մինչև իսլամական հեղափոխության հաղթանակը ֆիլմի սակավաթիվ երաժշտություններ ցայտուն ստեղծագործություններ դարձան, որոնցից է Մասուդ Քիմյաու «Ղեյսար» ֆիլմի երաժշտությունը:

Գեղարվեստական մյուս ճյուղերի նման երաժշտությունը նույնպես հեղափոխությունից հետո ձերբազատվեց անորակության փակ շրջագծից և ինքնության տեր դարձավ և դրան զուգահեռ թե՛ բովանդակության և թե՛ կիրառության տեսակետից հիմնական փոփոխություններ կրեց: Անորակ ֆիլմերից ու անբարոյականության վայրերից հեռանալը պատճառ դարձավ, որ երաժշտությունը զարկ ստանա ու վերադառնա իր բնիկ արմատներին և ականավոր երաժշտագետներ հետզհետե իրենց ստեղծագործությունները ներկայացնելու առիթ ձեռք բերեն:

Իրանի արդիական կինոն 1980-ական թվականներից սկսում է իր վերելքը և նրա հետ համաքայլ առաջ է ընթանում նաև երաժշտությունը և կոմպոզիտորները գեղեցիկ ու նոր երաժշտություններ են հորինում գեղարվեստական ֆիլմերի համար: Ստեղծագործություններ, որոնց ունկնդրումը դեռ թարմացնում է հիշյալ ֆիլմերի հետ կապված քաղցր հուշերը: Այդ թվում են գտնվում «Քյարխեից մինչև Ռայն», «Դելշոդեգան», «Յուսեֆի շապիկի բույրը», «Դեպքի օրը», «Սուրբ Մարյամը» գեղարվեստական ֆիլմերը և «Իմամ Ալին» ու «Հեզարդասթան» հեռուստասերիաները:

Մաջիդ Էնթեզամին մեկն է այն հայտնի երաժշտագետներից, որոնք փայլուն ներկայություն են ունեցել Իրանի կինոյի բնագավառում: Նա ծնվել է 1947 թվականին, Թեհրանում և փոքր հասակից երաժշտության դասեր է առել: Երիտասարդ տարիքոմ Բեռլինի կոնսերվատորիայում ուսանել է Կառլ Շտայնի պես վարպետների մոտ և այդ ընթացքում համագործակցել է Բեռլինի սիմֆոնիկ և Գերմանիայի ֆիլարմոնիկ նվագախմբերի հետ:

Էնթեզամին 1974 թվականից երաժշտություն է դասավանդել Թեհրանի համալսարանում և երաժշտության բարձրագույն ուսումնարանում և դրան զուգահեռ հորինել է մի քանի սիմֆոնիաներ և ավելի քան 70 ֆիլմի երաժշտություն և համարվում է ֆիլմի երաժշտության բնագավառում ակտիվ կոմպոզիտորներից մեկը: Նրա հորինած երաժշտությունների մեծ մասը համարվում են հեղափոխությանը հաջորդած շրջանի կինոյի արժեքավոր ստեղծագործւթյուններ և սիրված են ժողովրդի կողմից:

«Քարի ուղևորություն»-ը և «Գնացքը» ֆիլմերից բացի նա նաև հորինել է «Դեպքի օրը», «Յուսեֆի շապիկի բույրը», «Քյարխեից մինչև Ռայն», «Ապակե գործակալությունը» և «Մենամարտ» ֆիլմերի երաժշտությունները: «Քյարխեից մինչև Ռայն»-ը 1992 թվականի արտադրություն է, որը պատմում է Իրանի դեմ Սադդամի պատերազմում քիմիական ռումբերի զոհերի ճակատագրի մասին: Դրա հավերժական երաժշտությունը Մաջիդ Էնթեզամու ստեղծագործությունն է: Լսենք հատվածներ այդ երաժշտությունից:

------------------

Իրանի կինոյում՝ ֆիլմի երաժշտության զարգացման գործընթացում նշանակալի դերկատարություն ունեցած երաժշտագետներից է Մոռթեզա Հանանեն, որն ապրել ու ստեղծագործել է 1922-ից 1989 թվականներին: Նա երաժշտության բնագավառում լուրջ աշխատանքն սկսել է 1953 թվականին՝ Ավեցինայի հազարամյակին նվիրված տոների հետ միաժամանակ: Այդ հանդիսության ընթացքում նրա փայլուն կատարումը դարձավ Վատիկանի երաժշտության բարձրագույն կենտրոնում նրա ուսանելու և հետազոտություններ կատարելու նախաբանը, որից հետո անդամակցում է Իրանի Ռադիոյի երաժշտության գերագույն խորհրդին և այնտեղ հիմնադրում է «Ֆարաբի» նվագախումբը:

Հանանեն ֆիլմի երաժշտության հորինումը սկսել է 26 տարեկան հասակից՝ «Իրանը՝ սև ոսկու հայրենիք» վավերագրական ֆիլմով: 25 գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի համար հորինված երաժշտությունները կազմում են Իսլամական հեղափոխությանը նախորդող և դրան հաջորդած շրջանում նրա աշխատանքային վկայականը, որոնք երաժշտության բնագավառում տասնյակ գրքերի աշխատասիրության ու թարգմանության, ինչպես նաև սիմֆոնիաների և երաժշտական այլ ստեղծագործությունների հորինման զուգահեռ վկայում են իրանցի վախճանյալ երաժշտագետի փայլուն վկայականի մասին:

Իրանում ֆիլմի երաժշտության հեղինակները բազմաթիվ են, իսկ մեր ժամանակը՝ սահմանափակ: Այդուհանդերձ չենք կարող չհիշել Իրանում ֆիլմի կոմպոզիտորներից Հոսեյն Ալիզադեի անունը, որի ստեղծագործությունից հատվածներ լսեցինք մեր հաղորդման սկզբում:

1951 թվականին ծնված Ալիզադեն իրանցի երաժշտագետ, ռեդիֆագետ, բանասեր և թառի վարպետ կատարող է և համարվում է Իրանի ժամանակակից տաղանդավոր կոմպոզիտորներից մեկը:  Նա երեք անգամ աշխարհի երաժշտության ամենահայտնի մրցանակաբաշխություն՝ «Գրեմմի»-ի թեկնածու է առաջադրվել:

Ալիզադեն Իրանում ֆիլմի երաժշտության բնագավառի գնահատված դեմքերից է և նրա ստեղծագործություններից են համարվում «Դելշոդեգան», «Գաբե», «Գեշն ու գեղեցիկը», «Ճնճղուկների երգը» և «Թագուհին» ֆիլմերի երաժշտությունները: Նշելի է, որ Իրանի «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակներից մեկը հանձնվում է ֆիլմի լավագույն երաժշտության: Հոսեյն Ալիզադեն և Մաջիդ Էնթեզամին յուրաքանչյուրը շահելով 4 «Բյուրեղյա Սիմրող» մրցանակ, այս անվանակարգում ամենաշատ մրցանակին արժանացած երաժշտագետներն:

Մեր հաղորդումն ավարտում ենք, ձեր ունկնդրությանը հանձնելով հատվածներ Ալիզադեի ստեղծագործություններից: «Քամու աչքում» հեռուստասերիան նկարագրում է 1921-ից 1981 թվականների կտրվածքում Իրանի պատմության երեք գլխավոր շրջանները և համարվում է Իրանում ամենաշատ հանդիսատեսն ունեցած սերիաներից մեկը: Հեռուստասերիայի երաժշտության հեղինակն է Մայստրո Հոսեյն Ալիզադեն:

-------------------

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել