Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Օգոստոս 2014 06:00

Իրանի ժամանակակից կինոն ( 64 )

Իրանի ժամանակակից կինոն ( 64 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Այսօր մեր հաղորդման ընթացքում շարունակելու ենք Իրանի կինոյում գրական փոխառությունների թեմայի քննարկումը և զրուցելու ենք իսլամական հեղափոխությանը հաջորդած շրջանի կինոյում դրա փայլուն օրինակներին: Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ գրականության ու կինոյի հարաբերությունը միշտ էլ գրավիչ է եղել և կինոյի հնարքների ու գրական արտահայտչամիջոցների փոխադարձ ազդեցությունը միշտ էլ իրար են կապել հիշյալ երկու արվեստները:

Գրական փոխառությունը Իրանում կինոյի սկզբնավորման առաջին տարիներից գոյություն է ունեցել և դրա առաջին նմուշները հիմնված են եղել իրանական դասական գրականության ու սիրային պատմությունների վրա: Սակայն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո գրականության հանդեպ կինոգործիչների կողմնորոշումը առավել բազմատեսակ դարձավ և նրանց ուշադրության կենտրոնում հայտնվեց իրանական ու համաշխարհային գրականությունը:

Այդ ուղղությամբ կինոգործիչներին կարելի է բաժանել երկու խմբի: Նախ նրանք, ովքեր միայն փորձել են դիմել պատմության գծերի և ընդհանրության փոխառությանը և մյուսն այն խումբը, որոնք պատմությունից բացի նաև դրան հավելել են իրենց անձնական ընկալումները և այլ խոսքով դրան տեղայնացրել են: Նախորդ զրույցում ասացինք, որ Իրանի կինոյում գրական փոխառության փայլուն օրինակներից մեկը Նասեր Թաղվայու պատրաստած «Նավապետ Խորշիդ»-ն է:

Գրական փոխառության ոլորտում իրանցի հաջողած կինոբեմադրիչներից է Դարյուշ Մեհրջուին:

------------------------------------

Անկասկած հիշում էք, որ մեր նախորդ հաղորդումներում զրուցեցինք իրանցի այդ կինոբեմադրիչի մասին և ասացինք, որ նա Իրանի կինոյի բնագավառում աշխատած շուրջ 50 տարիների ընթացքում կատարել է ուշագրավ ստեղծագործություններ, որոնց գլխավորներից որոշները իրանցի ու արտասահմանցի գրողներից փոխառություններ են: Այնպես որ անկարելի է հերքել կինոյում գրական փոխառության ընթացքի ստեղծման ու զարգացման ուղղությամբ նրա դերակատարությունը:

Ինքը գրական փոխառության ընթացքի և հաջողության գաղտնիքների մասին ասում է. «Հարցը միայն այդ բնագավառի հանդեպ հետաքրքրությամբ կամ թեմա գտնվելով չի սահմանափակվում, այլ նաև կարևոր է պատմության ճարտարապետությունը, կերպարների կերտումը, պատմության ընթացքն ու հանդիսատեսին գրավելը: Բազմաթիվ թեմաներ կան, սակայն գրական փոխառության ժամանակ չափազանց կարևոր է գրելու և կինոսցենարի ստեղծման տեխնիկային տիրապետելը»:

Նա ապա նշում է. «Գրական փոխառության ժամանակ նաև մեծ նշանակություն ունի բնագրին հավատարիմ մնալու կամ չմնալու հարցը: Ես հավատացած եմ, որ նկատի ունենալով կինոյի հնարավորությունները յուրովի պիտի մեկնաբանլ բնագիրը և այդ ճամփին նաև տեղայնացնել բնագրի նույնիսկ գլխավոր ու փիլիսոփայական թեմաները»:

Մեհրջուիի այդ հավակնությունները մեծ մասամբ համընկնում են նրա ստեղծագործություններին և գրական ստեղծագործությունների հիման վրա նրա պատրաստած բազմաթիվ ստեղծագործությունները վկայում են այդ մասին, որոնցից կարելի է հիշել՝ «Կովը», «Սարան», «Համունը», «Փարին» և «Փոստատարը»:

Դարյուշ Մեհրջուին 1994 թվականին պատրաստեց «Փարին» ֆիլմը: Ֆիլմի հիմքում ընկած է Ջերում Դեյվիդ Սալինջերի «Ֆրենին ու Զուին» ստեղծագործությունը: Գիրքը գրվել է այն ժամանալ, երբ ԱՄՆ-ի հասարակության մեջ հեռավոր արևելքի միստիկական ուսուցումների տարածումը մշակութային մեծ փոփոխությունների ակունք էր դարձել և ծնունդ էր տվել մտավորականության նոր տեսակի: «Փարին» պատմում է մի ուսանողուհու մասին, որը միստիկական անհյատ ուսմունքի մասին գիրք կարդալով մտային հեղաշրջում է ապրում: Գիրքը պատկանում է իր ավագ եղբորը, որը մահացել է հրդեհի ընթացքում: Աղջկա մյուս եղբայրը փորձում է նրան փրկել խռովությունից և միստիկական փուլերն անցկացնելու համար առավել հեշտ քայլեր առաջարկել նրան:

Մեհրջուին այդ ֆիլմում օգտվելով իրանական-իսլամական խորհրդանիշերից, համաշխարհային այդ հարցը ներկայացնում է իրանական տարբերակով և հնարավորին չափ պատմության գլխավոր տարրերը պատկերային թարգմանության է ենթարկում: Ֆիլմում օգտագործված մշակութային խորհրդանիշերն այնպես վարպետորեն են օգտագործվում, որ շատ քննադատներ նրան դասում են Իրանի կինոյում գրական հաջող փոխառությունների շարքը:

----------------------------

Իրանի կինոյի ու հեռուստատեսության ոլորտում գրական փոխառությունների կապակցությամբ Մեհրջուիից բացի նաև կարելի է հիշել Քյումարս Փուրահմադի անունը: Նա «Մաջիդի արկածները» հեռուստասերիան ու մի քանի գեղարվեստական ֆիլմեր պատմվածքների համանուն շարքի հիման վրա պատրաստելուց բացի նաև պատրաստել է «Օտարական քույրերը» ֆիլմը, որի հիմքում ընկած է գերմանացի գրող Էռիշ Քեսթների պատմվածքը: Գիրքն ու ֆիլմը հանդիսատեսի մոտ թարմացնում են մանկության շրջանի հուշերը և պատմում են երկվորյակ քույրերի մասին, որոնք իրենց ծնողների բաժանումից հետո հեռու են մնացել իրարուց: Նրանք ամառային ճամբարի ժամանակ պատահաբար հանդիպում և անդրադառնում են, որ քույրեր են: Նրանք որոշում են փոխել իրենց տեղերը և դա նրանց կյանքում մի շարք նոր իրադարձությունների առիթ է տալիս:

Ֆիլմի հզորությունը համարվող կետը նրա հավատարմությունն է բնագրին և իրականության միջոցով կարելի է ասել, որ պատմության պատկերային վերարտադրությունն է համարվում: Բեմադրիչն այդ ստեղծագործության մասին ասում է, թե պատմությունը լի էր նկարագրություններով, ինչը նրան գրավիչ էր դարձնում մանուկ հանդիսատեսի համար:

Իհարկե Փուրահմադը «Մաջիդի արկածները» սերիայում մասամբ փոփոխություն է մտցնում պատմության մեջ և գլխավոր հերոսին ու նաև միջավայրը ավելի է մոտեցնում իր իդեալներին: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ «Մաջիդի արկածները» հեռուստասերիան ու գեղարվեստական ֆիլմերը մեծ ոգևորություն առաջացնեն ու մեծ ճանաչում բերեն պատմվածքների հեղինակին:

------------------

Բեհրուզ Աֆխամին մեկն է իրանցի այն կինոբեմադրիչներից, որոնք մեծ սեր ունեն գրական փոխառություններին: Նա իր լավագույն ստեղծագործություններից մեկը պատրաստել է անգլիական մի վեպի հիման վրա: Ֆրեդրիկ Ֆորսայթի «Չորրորդ պրոտոկոլ» ֆիլմը բարդ կառուցվածք ունի, որի դեպքերն անցնում են ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև սառը պատերազմի տարիներին: Վեպը պատմում է լրտեսի մասին, որը ռուսների կողմից պարտականություն է ստանում ռումբ պայթեցնելով խախտել Անգլիայում տիրող քաղաքական հավասարակշռությունը: Վեպն իր հստակ նկարագրություններով, բարդ կառուցվածքով ու դեպքերի մանրամսանությունները ներկայացնելով, պատմության դեպքերի կենտրոնում է կանգնեցնում գլխավոր հերոսին և պատճառ է դառնում, որ ընթերցողը հետաքրքությամբ հետևի պատմության մեջ նկարագրված իրադարձություններին:

Աֆխամին այդ պատմության հիման վրա պատրաստեց «Սատանայի օրը» ֆիլմը, որ համեմատաբար հաջողած փոխառություն է համարվում: Այս ոստիկանական-հետախուզական ֆիլմը հարգելով այդ ժանրի բոլոր կանոններն իր հերոսին ներկայացնում է անհայտ մի աշխարհագրության մեջ, ինչը համարվում է ֆիլմի հզորությունը և հիշեցնում, որ այդ իրադարձությունները կարող են պատահել աշխարհի ցանկացած կետում:

Գրական փոխառությունների ուղղությամբ նաև կարելի է ակնարկել Սեյֆոլլահ Դադի «Փրկվածը» ֆիլմին, որի հիմքում ընկած է Ղասան Քանֆանու «Վերադարձ Հիֆա» վեպը: Քանֆանին պաղեստինցի գրող է, որի հայտնի ստեղծագործություններից է համարվում «Վերադարձ Հիֆա»-ն: Այդ վեպի հիման վրա մի քանի ֆիլմեր են նկարահանվել, որոնցից ամենահաջողը «Փրկվածն» է: Հանգուցյալ Դադը հավատացած էր, որ նա իր ընկալումն է ներկայացրել պատմությունից և չի ընդունում հեղինակի հիասթափությամբ ու կրավորականությամբ հագեցած կողմնորոշումը և Պաղեստինի ժողովրդի ինթիֆադայի ուղղությամբ պատմությանը հույսի ոգի է ներարկել: Նա ի դեպ, առավել ընդգծել է հայրենասիրությունը և նահատակության պես հասկացություններն ու արժեքները, ինչի պատճառով էլ ֆիլմը մասամբ տարբերվում է պատմվածքից:

Իրանցի երիտասարդ կինոբեմադրիչները նույնպես հակված են գրական փոխառություներին և վերջին տարիներում ականատեսն ենք իրանական ու համաշխարհային գրականության հիման վրա պատրաստված ֆիլմերի: Այդ կապակցությամբ վերջին օրինակներից է համարվում Բահրամ Թավաքոլիի «Այստեղ առանց ինձ» ֆիլմը, որի հիմքում ընկած է Թենեսի Վիլիամզի «Ապակե գազանանոց» թատերգությունը և համարվում է Իրանում այդ թատերգությունից կատարված լավագույն փոխառություններից մեկը:

------------------------

Ի վերջո գրական փոխառության մասին կարելի է ասել, որ ինչ մինչ օրս տեղի է ունցել Իրանի կինոյում համարվում է իրանական ու համաշխարհային գրականության գլուխգործոցներից կատարված համեմատաբար հաջող փոխառություն, որը թեև մասամբ տեղայնացվել է, սակայն դրանցից քչերն են կարողացել ի հայտ բերել իրանցի կինոգործիչների ընդունակությունները: Իրանցի գրող ու թարգմանիչ Մոհամմեդ Մանսուր Հաշեմին հավատացած է, որ չնայած այդ բոլոր ֆիլմերին, Իրանի գեղարվեստական գրականության մեջ կան այնպիսի ստեղծագործություններ, որոնց անդրադառնալու նշանակությունն արդարացնում է գրական փոխառության հետ կապված բարդությունները: Նա հույսով է, որ ապագայում Սրբազան պաշտպանության բնագավառում իրանցի հայտնի գրողների գլուխգործոցները և կամ կին հեղինակների փայլուն ստեղծագործությունները կինոյի վերածվեն և կինոն ավելի շատ օգտվի Իրանի գրականության հարուստ գանձարանից:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել