Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 09 Հուլիս 2014 05:30

Իրանի ժամանակակից կինոն ( 62 )

Իրանի ժամանակակից կինոն ( 62 )

 

 

 

Բարի օր թանկագին բարեկամներ: Երբ խոսվում է կինոյի կամ ընդհանրապես արվեստի մասին, կարող է պատահել, որ ոմանք հրաժարվեն տնտեսության հետ դրա կապը քննարկելուց: Մինչդեռ մի կողմ թողած գեղարվեստական ցանկացած ճյուղի մտային ու ստեղծագործական կողմերը, արվեստի ստեղծագործական գործընթացը սկզբից մինչև ավարտը սերտ աղերս ունի տնտեսության հետ:

Այս հաղորդման ընթացքում Իրանի ժամանակակից կինոյի հետ առավել ծանոթանալու նպատակով փորձելու ենք համառոտ կերպով զրուցել Իրանի կինոյի տնտեսության և դրա արտադրողների մասին: Իհարկե պարզ է, որ թեման պարզաբանելու համար նախ քննարկելու ենք աշխարհի կինոյում տնտեսության դերակատարությունը: Ընկերակցեք մեզ:

-----------------------------

Տարբեր արվեստների մեջ կինոն նշանակալի դերակատարություն ունի երկրների տնտեսության մեջ և չնայած նրա մշակութային ու քաղաքական կողմերին, տնտեսական կողմը նույնպես որոշիչ դիրք է գրավում արտադրման գործընթացում: Կինոն իրականության մեջ կինոթատրոնից, հանդիսատեսից, արտադրաչափից ու վարձույթից բաղկացած ու իրար միացած շղթա է համարվում, որի եկամտաբեր լինելը ոչ միայն կինոգործիչների համար նշանակություն ունի, այլև պետությունները նրա հանդեպ հատուկ ուշադրություն են ցուցաբերում: Այնպես որ որոշ երկրներում, հատկապես աշխարհի մեծ տնտեսություններում, կինոարտադրությունը ուշագրավ բաժին ունի համախառն ներքին արտադրության մեջ:

Օրինակ «Բոլիվուդ» կոչվող Հնդկաստանի կինոարդյունաբերությունը աշխարհի կինոյի ամենամեծ արդյունաբերությունն է համարվում և ամեն տարի արտադրված ֆիլմերի տեսակետից կանգնում է առաջին տեղում, որտեղ արտադրվում են ավելի քան 900 ֆիլմեր: «Բոլիվուդ»-ի կամ Հնդկաստանի առևտրական ֆիլմերի արտադրությունները մեծ պահանջարկ են վայելում այդ երկրում ու նաև որոշ այլ, այդ թվում տարածաշրջանի երկրներում: Ի դեպ այդ երկիրն իր օրենքներում հատուկ նախաձեռնություններ է նկատի ունեցել կինոարդյունաբերության ոլորտում արտաքին կապիտալի ներգրավման համար:

Հնդկաստանի կինոյի գլխավոր եկամուտը ապահովում է այդ կինոյի սիրահարների մեծ բանակը, որը մեծ սեր ունի իր երկրի գեղարվեստական ֆիլմերի հանդեպ և կարելի է ասել, որ այդ երկրում կինոն քրիքեթից հետո համարվում է ամենամեծ զբաղմունքը:

Այդուհանդերձ եկամտի տեսակետից հյուսիսային Ամերիկայի կինոթատրոնների վարձույթը առաջին տեղն է գրավում: 2012 թվականին այդ տարածաշրջանի կինոարդյունաբերությունը 10 միլիարդ 807 միլիոն դոլլար եկամուտ է ապահովել, որը 2011 թվականի համեմատությամբ 605 տոկոս աճ է արձանագրել: Իհարկե դա ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեկզիկայի կինոթատրոնների եկամուտն է, որի խոշոր մասը բաժին է հասնում ԱՄՆ-ին:

ԱՄՆ-ի կինոն տարեկան 700-ից 1000 ֆիլմեր արտադրելով «Բոլիվուդ»-ից հետո գրավում է երկրորդ հորիզոնականը: Սակայն առավելապես Հոլիվուդը մշակութային ապրանքի արդյունաբերական արտադրության մի տեսակ է, որը «Հոլիվուդյան տնտեսագետ՝ ֆիլմերի թաքնված ֆինանսական իրականությունները» գրքի հեղինակ Էդվարդ Ջի Օփսթայնի համոզմամբ նմանում է դրամ տպող սարքի:

--------------------------

Իրանը աշխարհում կինոարդյուաբերություն ունեցող 30 երկրների շարքն  է դասվում և ամեն տարի 70-ից 100 ֆիլմեր են արտադրվում այդ երկրում: Այդ քանակությամբ ֆիլմերը Իրանին դասում են աշխարհի 5-ից 15 երկրների շարքը:

Ներկայումս Իրանում գործում են շուրջ 300 կինոթատրոններ, որոնք գրեթե ամբողջությամբ հատկացված են իրանական ֆիլմերի ցուցադրության և այնտեղ արտաահմանյան ֆիլմեր չեն ներկայացվում:

Օրենքի համաձայն ֆիլմի վարձույթի 50 տոկոսը կինոթատրոնի, 35-ից 40 տոկոսը արտադրողի, իսկ 10-ից 15 տոկոսը գովազդի և այլ հարակից ծախսերի է հատկացվում:

Իրանի կինոն իսլամական հեղափոխության հաղթանկից հետո կառավարության գործադրած հովանավորական քաղաքականությունների միջոցով պաշտպանվել է «Ֆարաբի» կինոհիմնադրամի միջոցով և ստացել  մշակութային ու ֆինանսական բազմաթիվ օժանդակություններ: «Ֆարաբի» կինոհիմնադրամը համաձայն իր կանոնադրության ոչ-պետական և ոչ-շահադիտական կազմակերպություն է, որը գործում է իսլամական մշակույթ և առաջնորդության նախարարության վերահսկողության ներքո և համարվում է մշակութային ու գեղարվեստական քաղաքականությունների և կողմնորոշումների ուղղությամբ հիշյալ նախարարության գործադիր բազուկը:

Այդ հիմնադրամը երկրում ու երկրից դուրս ֆիլմեր արտադրելուց ու ցրելուց բացի նաև կատարում է ներդրումներ, տրամադրում է տեխնիկական ծառայություններ, այդվ թվում լաբորատորիաներ, մոնտաժի հնարավորություններ և ձայնի ու կրկնօրինակման ստուդիաներ: Իրանի կինոյի տարեկան արտադրությունների շուրջ 30 տոկոսը պատկանում է այդ հիմանդրամին:

----------------------------------------

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ գեղարվեստական ֆիլմերի արտադրությունը հովանավորելուց բացի վերջին երեք տասնամյակներում պետական հովանավորությունների և հնարավորությունների շնորհիվ նաև ուշագրավ աճ է արձանագրել փաստագրական, ինչպես նաև կարճամետրաժ ու փորձառական ֆիլմերի արտադրությունը:

Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության կից «Փաստագրական և փորձառական կինոյի տարածման կենտրոն»-ը պարտականություն ունի հովանավորել լիամետրաժ ու կարճամետրաժ փաստագրական, ինչպես նաև լիամետրաժ ու կարճամետրաժ գեղարվեստական, փորձառական ու մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրությունը: Այդ կենտրոնը նաև առաջին ստեղծագործության ժամանակ հովանավորելով երիտասարդ կինոգործիչներին, հանձն է առնում նման ստեղծագործությունների արտադրությունը, որպեսզի երիտասարդ ու ստեղծագործ երիտասարդներ լուսավոր հեռանկար ուրվագծեն իրենց պրոֆեսիոնալ  կյանքում, ինչպես նաև Իրանի պանծալի ու համաշխարհային կինոյի համար:

«Իրանի երիտասարդական կինոյի միություն»-ն էլ այն կենտրոններից է, որն աշխատում է Իրանում ֆիլմի արտադրման բնագավառում և ֆիլմ արտադրելու համար ֆինանսական հատկցումներ է կատարում երիտասարդներին: Այդ միությունը հիմնվել է 1974 թվականին և գրեթե նույն թվականից անդամներ ընդունելով կազմակերպել է դասընթացներ: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո միությունը իրանցի երիտասարդությանը լուսանկարչության և կինոարտադրության բնագավառում խրախուսելու նպատակով ավելի քան 50 ներկայացուցչություններ ու գրասենյակներ հիմնեց երկրում: Այդ կենտրոնը բեմադրության, կինոսցենարի, լուսանկարչության, պատկերահանման, մոնտաժի ու այլ տեսակի դասընթացներ կազմակերպելուց բացի նաև ներդրում է կատարում ֆիլմի արտադրման ոլորտում: Այդ կենտրոնի երկար տարիների աշխատանքի արդյունքը տարեկան ավելի քան երկու հազար կարճամետրաժ ֆիլմերի արտադրությունը և միջազգային իրադարձությունների ավելի քան 100 մրցանակաների արժանանալն է եղել:

-----------------------

Իրանում ֆիլմի արտադրման համար պետական կառույցների կողմից ցուցաբերվող հովանավորություններով հանդերձ Իրանում ֆիլմի արտադրման գլխավոր բաժինն իրականացվում է մասնավոր բաժնի միջոցով: Այդ ոլորտում ֆիլմերի արտադրման ու ցրման գրասենյակները տարիներ է ինչ զբաղված են գեղարվեստական ֆիլմերի արտադրությամբ և Իրանի կինոյի փայլուն ստեղծագործությունների արտադրման համար ներդրումը կատարվել է այդ բաժնի միջոցով:

Ներկայումս Իրանի կինոյի ասպարեզում աշխատում են կինոարտադրության շուրջ 30 մասնավոր գրասենյակներ, որոնց թիվը վերջին տարիներում փոփոխություններ է կրել և շատ մոտիկ անցյալում շուրջ 60 գրասենյակներ են աշխատել: Ալի Սարթիփին մեկն է նրանցից, ովքեր երկար անցյալ ունեն գեղարվեստական ֆիլմերի արտադրության ու ցրման բնագավառում և վերջին տարիների մեծ վարձույթ ապահոված ֆիլմերի խոշոր մասը արտադրվել ու էկրան է հանվել նրան պատկանող ընկերության միջոցով: Նա հավատացած է, որ մասնավոր բաժինը անհերքելի ազդեցություն է ունեցել Իրանի կինոյի զարգացման ու արձանագրած հաջողությունների ուղղությամբ: Նա ասում է, թե արտադրության ու ցրման ոլորտում հմուտ ու փորձված մարդուժից, ինչպես նաև ֆիլմերի արտադրության ու գովազդի ոլորտում արդիական միջոցներից  օգտվելը և դրանց զուգահեռ ֆիլմերի հեղինակների տաղանդը համարվում են անցած 30 տարիներում՝ այս բնագվառում, իր արձանագրած հաջողությունների պատճառները:

Մորթեզա Շայեսթեն նույնպես համարվում է Իրանի կինոյի երկար անցյալ ունեցող պրոդյուերներից մեկը, որը հավատացած է, որ կինոյի հանդիսատեսը այդ ոլորտի գլխավոր բաժիններում, ինչպես նաև կինոարտադրողների հայացքներում հիմնական փոփոխությունների կարիք ունի: Նա ասում է, թե հայացքներում փոփոխություն մտցնելով կարելի է Իրանի կինոյի հանդիսատեսների թիվը տարեկան հասցնել 80-ից 100  և ապա 200 միլիոնի:

 Իհարկե տարբեր և այդ թվում մշակույթի և կինոյի ոլորտներում նոր քաղաքականությունների գործադրմամբ սպասվում է, որ նաև փոփոխություն առաջանա ֆիլմի արտադրության գործընթացում և ի վերջո առավել ընդառաջվի հանդիսատեսի կողմից: Իրանի կինոյի հայտնի պրոդյուսերներից Մոհամմեդ Մեհդի Դադգուն, որն ի դեպ տարիներ գործադիր պաշտոններ է վարել, այդ կապակցությամբ նշում է. «Հիմնականում պիտի ամրապնդել տեղական ու ազգային կինոն և դա պիտի լինի թե՛ արդունաբերության և թե՛ տնտեսական պոտենցիալի տեսակետից: Իհարկե գեղարվեստական կողմը նույնպես իր յուրահատուկ տեղն ունի: Եթե միայն կողմերից մեկը նկատի ունենանք, ամբողջ կառույցը կվնասվի: Այս միջոցին նաև պիտի նկատի ունենալ կինոգործիչների հասունացումը: Մենք մշակութային աշխատանք ենք տանում և մեր աշխատանքի արդյունքն էլ մշակույթ է կերտում: Ուրեմն առավել բծախնդրություն պիտի ցուցաբերվի արտադրության ոլորտի հանդեպ, որպեսզի ապագայում դրա դրական ազդեցության ականատես լինենք»:

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել