Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 09 Հուլիս 2014 05:26

Իրանի ժամանակակից կինոն ( 61 )

Իրանի ժամանակակից կինոն ( 61 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանի ժամանակակից կինոն» հաղորդաշարի նոր համարը և շարունակելով նախորդ հաղորդման ընթացքում սկսած զրույցը անդրադառնալու ենք փառատոնային կինոյին: Ընկերակցեք մեզ:

-------------------

Նախորդ հաղորդման ժամանակ քննարկեցինք իրանցի կինոգործիչների մոտ նման կինոյի ձևավորման ընթացքը և եթե հիշեք ասացինք, թե հռչակի և արտասահամանյան փառատոներում ճանաչվելու ցանկություն ունեցող մի խումբ երիտասարդներ սկսեցին այնպիսի ֆիլմեր արտադրել, որոնք համապատասխանում էին այդ փառատոների ճաշակին:

Այդ անհատներից էր Մոհսեն Մախմալբաֆը, որը ուրիշների գնահատականքին ու դրվատանքին արժանանալու հատուկ սեր ուներ և հենց դա էլ պատճառ դարձավ, որ վերջին տասնամյակներում վայրիվերումներով լի ճակատագիր ունենա:

Մախմալբաֆը ծնվել է 1957 թվականին՝ Թեհրանի չքավոր թաղամասերից մեկում և մանուկ հասակից ընտանիքի չքավորության պատճառով զբավել է բանվորությամբ ու ծանր աշխատանքներով: Պատանի հասակում միանում է Փահլևիի իշխանության դեմ ուղղված քաղաքական ու զինված աշխատանքներին և զիված բախումներից մեկի ժամանակ կալանքի տակ է առնվում ու բանտակրվում է:

Իսլամական հեղափոխության հաղթանակով Մախմալբաֆն ազատ է արձակվում և սկսում է աշխատանք ծավալել արձակագրության ու կինոբեմադրության ոլորտներում: Այդ բնագավառներում որևէ փորձ ու անցյալ չունենալով հանդերձ նա թիրախ էր դարձնում այլ կինոգործիչների և նույնիսկ կատարում էր ուրիշներին զարմանք պատճառող արտահայտություններ: Օրինակ նա մի հարցազրույցում ասել էր, որ պատրաստ է իրեն նռնակ միացնել և պայթեցնել երգիծական ֆիլմ ատադրած իրանցի կինոգործիչին:

Մախմալբաֆը հենց սկզբից ծայրահեղական կինոգործիչ էր, որի արտահայտություններն ու ստեղծագործությունները հագեցած էին հուզումներով և ֆիլմերը մեծ մասամբ համարվում էին իրադարձությունների հանդեպ զգացմունքային հակազդեցություններ և իհարկե ամենասաստիկ հակազեցությունների էին հանդիպում հասարակոթյան մեջ:

Հենց այն օրերին շատերը վտանգ էին զգում նրա այդ յուրահատկությունից և ազդարարում էին նրա ապագայի մասին: Օրինակ մի կինոքննադատ նրա մասին հոդվածում գրել է. «Ես խիստ սարսափած եմ այս կինոգործչի ճակատագրով: Կինոն կրակի նման է, որի հետ խաղում է Մախմալբաֆը և դա վտանգավոր է: Քանի որ դա միայն չի այրում գորգերը, տունը, թաղամասը, քաղաքն ու ժամանակաշրջանը, այլ ոչնչացնում է ամեն ինչ»:

Իհարկե հակազդեցությունները նման արտահայտություններով չէին սահմանափակվում: Նրա ֆիլմերը հետզհետե արժանանում էին արտասահմանյան փառատոների և որոշ քննադատների ուշադրության և գովասանական արտահայտություններ ու գույզգույն մրցաակներ էին շռայլվում նրան:

Իսլամական հեղափոխությունից մի քանի տարի անց նա ճանաչվեց, որպես կրոնական ու հեղափոխական կինոգործիչ: Սակայն նրա ստեղծագործություններն ու արտահայտւթյունները վերածվեցին ծայրահեղության խորհրդանիշի: Նա, որ մի ժամանակ բոլորի մասին դատում էր հեղափոխական չափանիշերով, հետզհետե այնպիսի կերպափոխության ենթարկվեց, որ ապաստանեց արևմուտքի ծոցը և արտադրեց այնպիսի ֆիլմեր, որոնք ոչ միայն որևէ առնչություն չունէին նրա անցյալին, այլ ընդհակառակը հակադրվում էին դրան: Նրա ֆիլմերը կամ պատմում են սեքսի, մարմնի արժեվորման կամ նման հարցերի մասին և կամ պարզաբանում են շեղված աղանդների գաղափարները և փորձում են օրինականություն փոխանցել դրանց:

Նա մի առ ժամանակ առաջ միջազգային շրջանակներում հայտնի դառնալու համար արտադրեց «Երուսաղեմ» ֆիլմը, որը մի փառատոնում մեծարվեց սինոիստների միջոցով: Նրա այդ արարքը ոչ միայն Իրանում բացասական հակազդեցություն ունեցավ, այլև համաշխարհային ծավալուն բողոքի արժանացավ և շատ մտավորականներ ու արվեստագետներ բողոքեցին նրա այդ քայլի դեմ:

Բայց իրականությունն այն է, որ դրանք Մախմալբաֆի համար նշանակություն չունեն, քանզի նրա միակ երազանքը փառատոներում ներկայացվելը և արևմուտքցի հատ ու կենտ կինոքննադատների գովասանքին արժանանալն է: Նա մի ժամանակ դա ձեռք էր բերում հեղափոխական կարգախոսներով և ապա քաղաքական հարցերով և արևմուտքցի հանդիսատեսին հետաքրքրող այնպիսի թեմաներով, ինչպիսի է մարմնային սերը: Նա նույնիսկ իր կնոջ ու երեխաների անվամբ ֆիլմեր է արտադրել և փառատոների տնօրենների հետ ունեցած կապերի միջոցով նրանց ներկայացրել է կինոփառատոներում:

Նաև պիտի ավելացնել, որ Մախմալբաֆը շարունակ հավակնում է, թե Իրանում գործադրվող ճնշումների պատճառով է գաղթել երկրից և դա ի տես այն բանի, որ նրա կինոգործունեության վկայականը քննարկելով պարզվում է, որ երբ նա Իրանում է եղել ասել է այն ինչ ցանկացել է և մեծ հնարավորություններ է ունեցել կինոարտադրության համար և նրա ստեղծագործություններն Իրանից միջազգային շրջանակներ են ուղարկվել: Հետաքրքիր կետն այն է, որ այսօր Մախմալբաֆի բոլոր զառանցանքներն ու անարգանքները ներկայացվում են արևմտյան ԶԼՄ-ներում ու շրջանակներում և ասես նրան թվում է, թե որևէ մեկը տեղեկություն չունի նրա ստեղծագործությունների և արտահայտությունների անցյալի մասին: Գուցե հնարավոր լինի մի նախադասությամբ ասել, որ Մախմալբաֆի ստեղծագործություններն առվելապես համապատասխանում են նրա անկայուն ու փոփոխական մտածողությանը, քան արվեստի ու կինոբեմադրության պես այլ ոլորտների:

------------------------------

Կինոգործիչներից մեկը, որը տարվեց փառատոների միրաժով և հեռու մնալով արվեստի իրական ուղուց խաբվեց գույզգույն մրցնականերով ու ժամանակավոր գովասանքներով Բահման Ղոբադին է: Նա ծնվել  1969 թվականին Իրանի արևմուտքում և ուսումն ստացել է կինոյի բնագավառում: Կիսատ թողնելով կրթությունը սկսել է կարճամետրաժ ֆիլմեր արտադրել:

Ղոբադիի պատրաստած ֆիլմերը հետզհետե արժանացան ներքին ու միջազգային կինոփառատոների ուշադրության և շահեցին բազմաթիվ մրցանակներ: Այնուհետև նա սկսեց գեղարվեստական ֆիլմեր արտադրել և միացավ արհեստավարժ կինոգործիչների փաղանգին: Նրա ֆիլմերի մեծ մասը նկարահանվել են Իրանի արևմուտքում գտնվող Քուրդստանում և հիմնականում նրա ֆիլմերի պատմությունը վերաբերում է քուրդերի պատմական ու հասարակական հարցերին ու խնդիրներին: Նա ի դեպ քաղաքական սուր դիրքորոշումներ է ունեցել, որոնք նաև հակակշռի տակ են առել նրա ստեղծագործությունները և արտասահմանյան կինոփառատոներում նրան ներկայացրել են, որպես այլախոհ բեմադրիչի:

Ղոբադին ազգությունների մասին վիճարկելի թեմաներ ներկայացնելուց բացի նաև անդրադարձել է քաղաքական հարցերի և քննադատել է իշխանությանը, ինչն արժանացել է արևմտյան կինոփառատոների ուշադրության: Հիշյալ կինոփառատոները իրենց քաղաքական կողմնորոշումներով դրվատել են նրան և պատճառ են դարձել, որ նման թեմաներ առավել գունեղ դառնան նրա ստեղծագործություններում: Ղոբադին իր վերջին՝ «Ռնգեղջույրի սեզոնը» ֆիլմը քաղաքական ու թունդ հաղորդագրության է վերածել իր երկրի ժողովրդի և իշխանության դեմ և խեղաթյուրելով պատմական իրողությունները անդրադարձել է արտասահամանցի կինոքննադատներին հետաքրքրող թեմային և էկրան է հանել անբարոյականությամբ ու ստով հագեցած ֆիլմ:

Նա հավակնում է, թե քաղաքական հայացք ունի, սակայն նրա վերջին սըեղծագործությունը վկայում է, որ նա ինքը քաղաքականության միջոց է դարձել: Իհարկե դա այնքան էլ չի հետաքրքրում կինոյի իրական սիրահարներին և նա այլևս նախկինի պես չի արժանանում գովասանքների: Նրա վերջին ստեղծագործության մեջ պատկերային գեղեցկություններն ու պոետիկական լեզուն զոհ են գնացել քաղաքական չափազանցված ու անընդունելի հաղորդագրություններին:

Նշելի է, որ երկար ժամանակ է ինչ Ղոբադին իրեն իրանական ֆիլմ արտադրող չի համարում և ավելի շատ հակում ունի, որ իր կինոն քրդական կինո ճանաչվի: Դա հազվադեպ երևույթ է Իրանի կինոյում և տարբեր կրոն կամ ազգություն ներկայացնող որևէ կինոբեմադրիչ չի ձգտել հրաժարվել իր իրանական պատկանելիությունից:

Ղոբադու Իրան դեմ ուղղված կողմնորոշումը և Իրանի թշնամիների ուշադրությանն արժանանալու համար նրա ի գործ դրած ջանքերը առթել են Իրանի կինոգործիչների ու կինոյի սիրահարների բացասական հակազդեցությունը և նա ճանաչվել է, որպես արտասահմանյան կինոփառատոների և շրջանակների ձեռքի խաղալիքը:

«Ռնգեղջյուրի սեզոնը» ֆիլմում նրա միակողմանի ու սև հայացքը և հեղափոխությունից ներկայացրած պատկերը, իրականում ձգտում են պատճառաբանել Իրանի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները: Դա նույն այն պատկերացումն է, որ ԱՄՆ-ն ցանկանում է միջազգային հասարակայնությունն ունենա Իրանի մասին և այդ պատճառով էլ Ղոբադու ֆիլմի արտադրման ծխասը հոգացել է ամերիկյան մի կինոընկերություն:

-------------------------

Բարեկամներ, այն ինչ լսեցիք այս կինոգործիչների մասին, հեղափոխությանը հաջորդած տարիներում Իրանի ժամանակակից կինոյի դիմագրաված մարտահրավերներից է: Իսլամական հեղափոխության հաղթանակի շնորհիվ այս կինոյի ապրած աճն ու զարգացումը այնքան ծանր ու միևնույն ժամանակ անհավատալի էր արևմուտքի ու նրա կինոյի շրջանակների համատ, որ փորձեցին տարբեր միջոցներով հարվածել այդ կենսունակ ծիլին, որը վերջին մի քանի տասնամյակներում ոռոգվել և կարողացել է հսկա ու կանաչ ծառի վերածվել, որի քաղցր պտուղը աշխարհում բազմաթիվ հանդիսատես ունեցող ազնիվ, հզոր ու մարդկային թեմաներ շոշափող ֆիլմերն են: Իրանի կինոն այսօր թիկունքում թողնելով բազմաթիվ վայրիվերումներ, այլևս չի սարսափում իր դիմաց փռված արևմուտքի թակարդներից: Իհարկե եթե որևէ մեկը ուշադիր չլինի այդ թակարդների հանդեպ, վստահաբար ինքն է վնասվելու և չի վնասվելու իսլամական հեղափոխության այդ հիմնասյունը և Իրանի մարդկային ու ազնիվ կինոն:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել