Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 18 Հունիս 2014 01:42

Իրանի ժամանակակից կինոն ( 60 )

Իրանի ժամանակակից կինոն ( 60 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք արտասահմանում իրանական ֆիլմերի ցուցադրությանը: Այսօր զրուցելու ենք այն ֆիլմերի մասին, որոնց պատմության առանցքում է հայտնվել մանուկ կամ պատանի մի դերասան և մեծ ընդառաջման է արժանացել արտասահմանում: Ընկերակցեք մեզ:

---------------------

 Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Իրանում մանկական կինոյի անցյալը վերադառնում է 1966 թվականին:

Այդ տարի «Մանուկների և պատանիների մտային զարգացման կենտրոն»-ը առաջին անգամվա համար մանկա-պատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն կազմակերպելով ուշադրություն ցուցաբերեց մանկական կինոյի հանդեպ և հող պատրաստեց «Կինոյի կենտրոն»-ի ստեղծման համար: Այդ կենտրոնում մանկական կինոն անկախ ինքնությամբ նոր ուղի մտավ և մանկական կինոյի ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող կինոգործիչներ արտադրեցին այդ ոլորտի առաջին ստեղծագործությունները: Սակայն կենսունակությամբ, հուզումով, շարժմամբ, ջանադրությամբ, սիրով ու արարչագործության նշաններով հագեցած մանկական կինոն կենտրոնի այն օրերի միջավայրում դրսևորման հնարավորություն չգտավ:

Այդ օրերին «իրապաշտության» և «համոզիչ լինելու» պես հասացություններն այլ իմաստ էին ներկայացնում և այնպիսի անձինք մուտք գործեցին կինոստեղծագործության այդ ոլորտը, որոնք մեծահասակների աշխարհի դառնությունները փոխանցեցին այդ ոլորտին: Մանկական կինոն այդ շրջանում գտնվում էր այնպիսի կինոգործիչների տրամադրության ներքո, որոնք ստեղծագործում էին դուր գալու համար մեծահասակներին և հատկապես կինոքննադատներին: Այդ ստեղծագործությունների քննարկմամբ պարզ է դառնում, որ այդ կինոյի ուշագրավ ստեղծագործություններում ներկա է եղել միայն մի մանուկ կամ պատանի և ֆիլմը բնավ հարմար չէ տարիքային այդ խմբի համար:

Մասուդ Մեհրաբին «Իրանի կինոյի պատմությունը» գրքում այդ կապակցությամբ գրում է. «Նախորդ ռեժիմի մշակութային քաղաքականությունները նպատակ ունեին կենտրոնի կինոգործունեությունը փառատոնային արտադրությունների ցուցափեղկի վերածել և այդ կենտրոնի հիմնադրման նպատակը այլախոհ մտավորականներին գեղարվեստական և ոչ-քաղաքական աշխատանքներով զբաղեցնելն էր»:

Իհարկե չպիտի հերքել, որ այդ կենտրոնում նաև արժեքավոր աշխատանքներ են կատարվել, սակայն խոսքը մանուկների ու պատանիների անվան ներքո այդտեղ արտադրված ֆիլմերի մասին է, որոնք արտասահմանում ներկայացնում էին Իրանի կինոն:

Մեհրաբին գրում է. «Կենտրոնի ֆիլմերը սնվում էին մտավորական նույն գաղափարից, որի ակունքը գտնվում էր մանկական գրականության ոլորտում աշխատող անձանց հայացքներում ու մոտեցումներում... Այդ ստեղծագործություններից որոշները այնքան բնորոշ էին մտավորականությանը, որ ոչ միայն երեխաների, այլ նույնիսկ շատ մեծահասակների համար ընկալելի չէին: Այդ կինոգործիչներն իրենց պարտավորված չէին զգում գոհ պահել ներքին հանդիսատեսին և տիրող էր այն հոգեկանն ու գաղափարը, որ ֆիլմը պիտի ազդեցություն գործի արհեստավարժ կամ փառատոների կինոհանդիսատեսի վրա»:

Նման հայեցողությամբ բազմաթիվ կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր արտադրվեցին «Մանուկների և պատանիների մտային զարգացման կենտրոն»-ում և առաքվեցին համաշխարհային կինոփառատոներ: Աբբաս Քյիառոստամին, Ամիր Նադերին, Նասեր Թաղվային, Նուրեդդին Զարինքելքը և Ալի Աքբար Սադեղին «Մանուկների ու պատանիների մտային զարգացման կենտրոն»-ի բազմաթիվ կինոգործիչներից են, որոնց ստեղծագործությունները արժանացան կինոքննադատների ուշադրության և ներկայացվեցին արտասահմանում:

Սակայն եթե նայելիս լինենք այդ փառատոներից շատերի չափանիշերին ու տեսակետներին նկատելի է դառնում մանկական բնական ճաշակից հեռանալու և մտավորական ինչ-որ հակման գերակայությունը: Այդ փառատոներն ու մանուկներն ընթանում էին տարբեր ուղղություններով և այդ պատճառով էլ փառատոների ուշադրության կենտրոնում հայտնված շատ ստեղծագործություններ մանուկներին հատուկ արտադրություններ չէին: Այդ ստեղծագործություններում սիմվոլիկ կերպով անդրադարձ կար չարաշահման, բանտից փրկության կամ անարդարության պես թեմաների և որպես բռնության ու ճնշման տակ հայտնված մարդկանց խորհրդանիշ օգտագործվում էր մանուկ կամ պատանի մի դերասան:

----------------------

Աբբաս Քյառոտամին աշխարհում կինոյի ոլորտի իրանցի հայտնի գործիչներից է, որը կինոստեղծագործությունը սկսել է «Մանուկների ու պատանիների մտային զարգացման կենտրոն»-ից: Նա ծնվել է 1941 թվականին Թեհրանում և նրա ստեղծագործությունների մեծ մասը արժանացել են աշխարհի կինոքննադատների ուշադրության: Քյիառոստամին 1969 թվականից ի վեր աշխատում է կինոյի բնագավառում, որի արդյունքը գեղարվեստական, կարճամետրաժ և փաստագրական 41 ֆիլմերի արտադրությունն է: Նա կինոյից բացի նաև ակտիվ աշխատանք է ծավալել գեղարվեստական այլ բնագավառներում, այդ թվում բանաստեղծության, լուսանկարչության, երաժշտության, գրաֆիկայի և գեղանկարչության ոլորտներում: Քյառոստամին շահել է մի քանի մեծ մրցանակներ, այդ թվում Քանի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» և Լոկարնոյի կինոփառատոնի «Բրոնզյա Հովազ» մրցանակները, իսկ 2003 թվականին նրա անունը հայտնվել է աշխարհի լավագույն կինոբեմադրիչների տասնյակում:

Նա 1960-ական թվականների ավարտին սկսեց համագործակցել «Մանուկների ու պատանիների մտային զարգացման կենտրոն»-ի հետ և այդտեղ արտադրեց «Հացն ու փողոցը», «Դասամիջոցը» և «Ճամփորդը» ֆիլմերը և ճանաչվեց որպես մյուսներից տարբերվող կինոգործիչ: Շատ կինոքննադատներ նրա ֆիլմերում առանձնացնում են հետևյալ յուրահատկությունները.՝ պարզությունը, պատմության գլխավոր և հերոսի դերում երեխաներից օգտվելը, փաստագրական ոճը, գյուղական միջավայրից օգտվելը և քնարականությունը:

Հեղափոխությունից հետո նա իր սիրած ոճը շարունակեց մի քանի այլ ֆիլմերում և հետզհետե որպես իրանցի կինոգործիչ ճանաչվեց համաշխարհային կինոփառատոներում: Հաճախ նրան հիշում են, որպես այն կինոյի հիմնադիրը, որը ներկայումս բազմաթիվ հետևորդներ ունի և ստացել է արտասահմանյան կինոփառատոներին մասնակցելու ուղեգիր:

Քյիառոստամին այն կինոգործիչներից է, որոնք հեղափոխությունից հետո իրենց կինոստեղծագործությունը շարունակեցին Իրանում և անգամներ ասել է, թե Իրանում իր ներկայությունը կրկնապատկել է նրա կինոստեղծագործական պոտենցիալը: Նա մի հարցազրույցում ասել է, որ եթե հողում արմատ ունեցող ծառը տեղափոխեն այլևս պտուղ չի տա ու եթե նույնիսկ բերք էլ ունենա դա նախկինի համը չի ունենալու:

Քյիառոստամին 1987 թվականին արտադրեց «Ընկերոջ տունը որտե՞ղ է» ֆիլմը: Ֆիլմը պատմում է մի տղա երեխայի մասին, որը ձգտում է վերադարձնել հարևան գյուղում բնակվող ընկերոջ տետրակը: Ֆիլմի ընթացքում ցուցադրվում է Իրանի գյուղացիության ավանդական համոզումները և ամեն ինչ նկարագրվում է մի երեխայի դիտանկյունից: Իրանի գյուղական տեսարանների քնարական նկարագրությունը, ինչպես նաև կյանքի իրականությունների և դրանց մեջ երեխաների մխրճվածության ցուցադրությունը և դրանց համար լուծումներ գտնելը ֆիլմի դրական յուրահատկություններից են:

Քյիառոստամին մի քանի ֆիլմերում էլ օգտվեց նույն ձևաչափից և արտադրեց միջազգային կինոփառատոների ու շրջանակների ընդառաջմանն արժանացած ֆիլմեր: Նա անգամներ ասել է, որ հետաքրքրված չէ քաղաքականությամբ և քաղաքական ֆիլմերով, սակայն նրա ֆիլմերից շատերը արտասահմանում քննարկվել են քաղաքական կողմնորոշմամբ, ինչը պատճառ է դարձել, որ ոմանք Իրանում այնպիսի պատկերացում ունենան, թե նրա ստեղծագործություններին նմանող ֆիլմեր արտադրելով կարող են ճանաչում ձեռք բերել արտասահմանում և հավանաբար կինոյի անվան ներքո ներկայացնել իրենց քաղաքական խոսքը:

--------------------------

1990-ական թվականներից հետո Իրանի կինոն ականատեսը եղավ այնպիսի ստեղծագործությունների, որոնց կենտրոնում մանուկները կամ պատանիներն են: Այդ ֆիլմերը պատկերում են կյանքի դժվարությունները և մանուկների ու պատանիների մասին ընտանիքների ու հասարակության թերի ճանաչողությունը, որը երբեմն հասնում էր հանդիսատեսին անհանգստացնող չափերի: Այդ ստեղծագործությունները ճանաչվեցին երեխաների մասին ֆիլմեր անվամբ, որոնց հեղինակների նպատակը մանուկ դերասանների միջոցով մարդկանց տառապանքների պակերումն էր: Այդ ստեղծագործությունների մեջ էլ նկատելի են թե՛ արժեքավոր և թե՛ թույլ ու անարժեք ֆիլմեր, այդուհանդերձ դրանց հանդիսատեսը երեխաները չեն:

Այս միջոցին որոշիչ դերակատարություն ունի միջազգային տարաբնույթ կինոփառատոներին տիրող մթնոլորտը, որն ինչ-որ ժամանկաշրջանում հավանում էր նման ստեղծագործությունները և կարմիր գորգ էր փռում դրանց հեղինակների համար: Նման ստեղծագործություններին հանձնված տասնյակ մրցանակները և արտասահմանյան գնահատող քննադատությունները մեծարեցին նման ուղղության հետևող կինոգործիչների թիվը և նրան նոր ոճի վերածեցին կինոարտադրության բնագավառում: Այդ ուղղությունը մեծ թափ ստացավ ու հզորացավ, սակայն արտասահմանյան կինոփառատոների գործակատարների ճաշակները փոխվելով, նրանց կողմից անուշադրության մատնվեց և հետզհետե խամրեց:

--------------------------------

Իհարկե չպիտի մոռանալ, որ Քյիառոստամին և նրա նման մի քանի այլ կինոգործիչներ անհատական դրդապատճառներով և մանկա-պատանեկան կինոյի հանդեպ հետաքրքրությունից ելած այդ բնագավառ մուտք գործեցին: Մեր նպատակը այդ կինոգործիչների ստեղծագործությունների քննարկումը չէ, այլ միայն նպատակ ունենք անդրադառնալ Իրանում փառատոնային կինոյի ձևավորման պատճառներին:

Այս ծրագրում մեր նպատակը այն կինոգործիչներին ու նրանց ստեղծագործություններին անդրադառնալն է, որոնք հետևեցին այդ ձևաչափին և արտասահմանյան կինոփառատոներին մասնակցելու և արևմուտքցի քննադատների կողմից ընդառաջվելու նպատակով զբաղվեցին կինոարտադրությամբ: Հաջորդ հաղորդման ժամանակ կանդրադառնանք նրանցից մի քանիսին: Մինչ այդ բարի օր ենք մաղթում բոլորիդ:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել