Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 11 Հունիս 2014 06:23

Իրանի ժամանակակից կինոն ( 59 )

Իրանի ժամանակակից կինոն ( 59 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Լավագույն մաղթանքներով սկսում ենք մեր այսօրվա հաղորդումը: Անցած շաբաթ ասացինք, որ Իրանի կինոն իսլամական հեղափոխությունից հետո լայն մասնակցություն է բերել արտասահմանյան փառատոներին և շահել է բազմաթիվ մրցանակներ: Այդ հաջող ներկայությունը, որ առաջին հերթին իրանական ֆիլմերի բարձր որակին և կինոյի գործիչների ջանքերին է առնչվում, համարվում էր Իրանի կինոյում տեղի ունեցած հիմնական փոփոխության և նոր պայմաններին:

Սակայն ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք դա հարցի ամբողջությունը չէ և դրան կարելի է նայել մի քանի դիտանկյունից: 35 տարի առաջ Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ և այդ հեղափոխությունը հայտնվեց աշխարհի ԶԼՄ-ների ուշադրության և քննարկումների կենտրոնում: Իրանը մշակութային ու պատմական տեսակետից հարուստ երկիր է և ռազմավարական դիրք է գրավում Միջին Արևելքի տարածաշրջանում: Ի դեպ Իրանի հեղափոխությունը ունի կրոնական հենարան, մինչդեռ ավելի վաղ այլ երկրներում արդյունավորված հեղափոխությունները մարքսիստական բնույթ էին կրում: Դրա արդյունքում Իրանի հեղափոխության էության մասին տեղեկություններ ձեռք բերելու մարմաջը աշխարհի համար մեծ նշանակություն ուներ և գրավիչ էր համարվում նրա մասին պատրաստված կամ գրված ցանկացած նյութ:

Հեղափոխությունը զուգակցված է փոփոխության և մեծ հեղափոխությունների էության մեջ թաքնված փոփոխությունն անհերքելի իրականություն է: Այդ փոփոխության ընթացքում ներկայացվում են նոր կետեր ու հարցեր, որոնք գլխավորապես գրականության ու կինոյի համար նորություն են համարվում և հող են պատրաստում գրավիչ ստեղծագործություններ կատարելու համար: Հետևաբար կարելի է ասել, որ այդ բոլոր ազդակները ձեռք-ձեռքի են տվել, որպեսզի իսլամական հեղափոխությանը հաջորդած կինոարվեստը աշխարհի կինոյի շրջանակների ուշադրության կենտրոնում հայտնվի:

Իհարկե չպիտի մոռանալ, որ իսլամական հեղափոխությունից հետո Իրանի կինոթատրոններում գրեթե արգելվեց արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը և Իրանի կինոյում հրաշալի ասպարեզ ստեղծվեց իրանցի կինոգործիչների նոր փորձի համար, որի արդյունքը չափազանց փայլուն եղավ և որակային տեսակետից փոփոխության մատնեց Իրանի կինոն:

------------------

Իրանի հեղափոխության մասին արևմուտքի ԶԼՄ-ների ներկայացրած բացասական պատկերի պատճառով այս երիտասարդ ու նոր փորձեր կատարող կինոն հեղափոխությանը հաջորդած քանի տարիներում այնքան էլ աշխարհի կինոյի շրջանակների ուշադրության չարժանացավ: Դա շարունակվեց մինչև Ամիր Նադերիի «Վազողը» ֆիլմի արտադրությունը, որն արտասահմանում ցուցադրվելու հնարավորություն ունեցավ: Ֆիլմը նկարագրում էր մի պատանի տղայի վճռակամությունն ու հաստատակամությունը և կյանքի հորձանուտում նրա ցուցաբերած դիմադրությունը: Ֆիլմի կուռ կառուցվածքը և բարձր որակը պատճառ դարձավ, որ ֆիլմը մեծ ուշադրության արժանանա և 1985 թվականին շահի Ֆրանսիայի Երեք մայրցամաքների մեծ մրցանակը:

Իրանի կինոն հետզհետե դարձավ որոշ այլ երկրների հետ Իրանի կապի կարևոր միջոցը և տարիներ շարունակ աշխարհը Իրանին ճանաչեց իրանական ֆիլմերի միջոցով: Ֆիլմեր, որոնք երիտասարդ, սակայն փորձառու կինոգործիչների աշխատանքի արդյունքն էին: Իհարկե հեղափոխությանը նախորդած շրջանի որոշ կինոգործիչներ շարունակում էին Իրանի կինոյի ոլորտում իրենց աշխատանքը և ստեղծագործում էին: Այդ կինոգործիչներից որոշները հեղափոխությունից առաջ մանուկների ու պատանիների թեմայով ֆիլմեր էին արտադրում, որը ճանաչված էր «Սինեմայե քանունի» անունով և պատմությունը ներկայացնում էին առանցք դարձնելով մի մանկան կամ պատանու: Կյանքի դժվարությունների փորձը, մանկական աշխարհի մասին մեծահասակների սակավ տեղեկությունը և մանկական շրջանի անկեղծության ու անարատության նկարագրումը աչքի է ընկնում այդ անձանց հեղափոխությանը հաջորդած և նախորդած շրջանների ստեղծագործություններում, ինչը հանդիսացավ Իրանում «Փառատոնային կինո»-ի ձևավորման:

Կարևոր կետն այն է, որ արևմուտքցի քննադատներ ու փորձագետներ այդ ստեղծագործությունները համարեցին սիմվոլիկ և նրանց համար երբեմն պատկերացումից հեռու մեկնաբանություններ որոնեցին: Այդ քննադատները փորձում էին այդ ֆիլմերի հեղինակներին քաղաքական հակումների տեր ու մինչև իսկ Իրանի հեղափոխության ընդդիմադիր ներկայացնել:

Օրինակ 1995 թվականին արտադրված «Սպիտակ բալոնը» ֆիլմը, որը գեղեցիկ կերպով պատկերում է նոր տարվա գիշերվա ընթացքում ձուկ գնելու համար մի փոքրիկ աղջկա ջանքը: Շատ արևմուտքցի քննադատներ ֆիլմը համարեցին Իրանի հասարակության ու կինոյի սև ու դառը մի ստեղծագործություն և սկսեցին կինոգործիչներին խրախոսել դառնությունների նկարագրման ուղղությամբ: «Գարդիան» օրաթերթի կինոքննադատ Զան Բրուքզը «Սպիտակ բալոնը» համարեց ժամանակակից Թեհրանի վայիվերումների նկարագրությունը, իսկ մի ուրիշ քննադատ գրեց, որ այդ ֆիլմը ժամանակակից Թեհրանի և նրա բնակիչների հետ կապված իրականությունները պատկերելու ուղղությամբ առավել հարազատ է եղել:

Իհարկե պիտի ասել, որ ժամանակի ընթացքում և Իրանի հասարակության օրվա պայմանների մասին արևմուտքցիների տեղեկությունների ընդլայնմամբ այդ ընթացքը ոչ միայն չի դադարել, այլ ուրիշ ձևով դեռ շարունակվում է և իր ծանր ստվերն է  տարածել Իրանի կինոյի միջազգային ներկայության վրա: Գուցե դուք էլ լսել էք «Սիմինից Նադերի բաժանումը» ֆիլմի անունը: Իրանական ֆիլմ, որի բեմադրիչը Ասղար Ֆարհադին է և վերջին երկու տարիներում բազմաթիվ հաջողությունների է արժանացել աշխարհում:

Օսկարյան մրցանակի արժանացած այդ ֆիլմը պատմում է իրանցի մի զույգի մասին, որոնք Իրանից գաղթելու հարցի շուրջ տարաձայնության են մատնվել և ի վերջո պարտավորվում են բաժանվել իրարից: Ֆիլմը հզոր կառույց ունի և զգացմունքային տեսակետից էլ նուրբ ու ազդեցիկ է: Աշխարհում շատ հանդիսատեսներ դրա միջոցով անդրադաձան բարոյականության և ընտանիքի սրբության առանցքայնությանը և գնահատեցին նրան: Այդ ֆիլմը նույնպես արևմուտքցիների կողմից արժանացավ միտումնավոր քննադատությունների և նրան քաղաքական երանգ փոխանցվեց: Օրինակ «Նյու Յորք Թայզմ»-ի կինոքննադատն այդ մասին գրել է. «Իր ամուսնու վերաբերմունքից գազազած կինը դիմում է դատարան, սակայն չի թվում, որ Իրանի դատարանը կարող է հարմար վայր լինել ամուսնական կյանքի հետ կապված հարցերի ներկայացման համար»:

Նա ապա գրում է. «Այդ ֆիլմը Իրանից պարզ սակայն անհանգստացնող պատկեր է ներկայացնում, որը գուցե ծանոթ լինի ամերիկացի հանդիսատեսին»:

----------------------------

Գուցե այդ պարագաների մասին լսելով ենթադրեք, որ ցանկացած հանդիսատես իրավունք ունի իր սեփական ընկալումն ունենալ գեղարվեստական մի ստեղծագործության մասին և այդ գրություններն ու արտահայտություններն այնքան էլ չեն առնչվում Իրանի կինոյում գոյություն ունեցող հոսանքներին:

Ցավոք սրտի պարտավոր ենք ասել, որ Իրանի կինոյի պատմության քննարկումը թեև կարող է դառը կետեր պարունակել, սակայն պարզում է նաև արևմուտքի թշնամության որոշ անկյունները: 1980-ական թվականներին մի շարք կինոգործիչներ, որոնք կարոտ էին արևմուտքցիների խրախուսանքին և իրենց երազանքները որոնում էին երկրի սահմաններից այն կողմ, ծանոթացան եվրոպական ու ամերիկյան փառատոների տնօրենների ու պարբերաթերթերի զգայնություններին: Նրանք օգտվելով մի քանի անփոփոխ ձևաչափերից ֆիլմեր էին արտադրում և վստահ էին, որ դրանք արժանանալու են արևմուտքի կինոյի գնահատանքին: Եթե արտասահմանում ներկայացված առաջին ֆիլմերը արտադրվել էին կինոգործիչների ներքին հակումների և ճաշակների համաձայն, հետագա ֆիլմերի մեծ մասը այլևս նման դրդապատճառներ չունեին: Այդ ստեղծագործությունները իրականության մեջ արտադրվում էին միայն մրցանակ շահելու և փառատոներում ցուցադրվելու նպատակով և ամեն օր ավելի էր թանձրանում նրանց մեջ ցուցադրվող դառնությունը:

Այսպիսով արտասահմանյան փառատոներում Իրանի կինոյի ներկայությանը առավել թափ հաղորդվեց և մեծ թվով երկարամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր ցուցադրվեցին միջազգային փառատոներում: Այդ ֆիլմերի մեծ մասի ֆորմուլան նույնն էր և չնայած թույլ ու կրկնված կառույցին նրանցից շատերը արժանանում էին փառատոների գործիչների ուշադրության: Հետաքրքիր է իմանալ, որ այդ ստեղծագործությունները լիովին տարբեր իրավիճակ ունեին: Այնպես որ նրանցից շատերը կամ հանրային ցուցադրության հնարավորություն չունեցան և կամ վարձույթում ձախողելով որևէ ընդառաջում չգտան: Դա վկայում է այն մասին, որ այդ կինոգործիչները որևէ ուշադրություն չեն դարձնում ներքին հանդիսատեսին և այլ նպատակներ են հետապնդում:

Հետագա տարիներում այդ ֆիլմերը ճանաչվեցին «Փառատոնային կինո» անունով և նրանց հեղինակները տարբեր ու հետաքրքիր ճակատագիր ունեցան: Արտասահմանյան փառատոներում ընդառաջման արժանանալու ձևաչափը հետզհետե փոխվեց և նրանք ովքեր չէին կարող նոր ձևաչափերում կինո արտադրել հրաժարավեցին այդ աշխատանքից: Որոշները արտասահման մեկնեցին և չնայած իրենց ակնկալիքին որևէ հաջողություն չունեցան: Մի այլ խումբ ոխից ու զայրույթից ելած բացահայտ կերպով իր թշնամությունը ցուցադրեց իր սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ և քանի որ Իրանի ու արտասահմանի կինոյի շրջանակներում որևէ դիրք չէին զբաղեցնում քաղաքական գործունեություն ծավալեցին Իրանի դեմ և իրենց հռչակը չարաշահեցին քաղաքական գործունեության համար:

---------------------

Բարեկամներ հաջորդ հաղորդման ժամանակ զրուցելու ենք արտասահմանում Իրանի կինոյի ներկայության և դրա տարբեր ծավալների մասին:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել