Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 14 Մայիս 2014 00:30

Իրանի ժամանակակից կինոն ( 56 )

Իրանի ժամանակակից կինոն ( 56 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Շարունակելով Իրանի ժամանակակից կինոյի քննարկմանը նվիրված զրուցաշարը այսօր անդրադառնալու ենք Իրանում անիմացիոն կինոյի պատմական անցյալին և նրա կտրած զարգացման ուղուն: Ընկերակցեք մեզ:

----------------------

Անիմացիան պատկերի, շարժման ու ձայնի լեզուն է, որն անկախ գույնից, ցեղից ու լեզվից հաճախ պտտվում է ամենուր ու ազդում է բոլորի վրա: Անիմատորը կարող է իր մտածած օրինաչափերի համաձայն կերտել կերպարներն ու նրանց խաղացնել և դա այն հնարավորությունն է , որից զրկված է գեղարվեստական ֆիլմի հեղինակը: Անիմացիան ոչ թե շարժվող գծագրությունների, այլ գծագրված շարժումների արվեստն է:

Անիմացիան հզոր ու ազդեցիկ մեդիա-արվեստ է, որը կարող է փոխաբերական կերպով ներկայացնել ու արտահայտել մարդկային հարցերը: Միևնույն ժամանակ այդ արվեստը իրականություն է դարձրել իրենից դուրս իրականությանը ծնունդ տալու մարդկության վաղեմի երզանքը: Ամենատարրական գաղափարներն ու միջոցները անիմացիայի աշխարհում ծնունդ են տալիս այնպիսի ստեղծագործությունների, որոնք հանդիսատեսին պարտադրում են խորհելու և խոր կապ հաստատելու նրա հետ:

Հինգ հազար տարի առաջ իրանցի արվեստագետներ Իրանի հարավ-արևելքում գտնվող Այրված քաղաքի խեցեգործությունների վրա դաջեր են գծագրել, որոնք կարող են աշխարհում առաջին շարժվող պատկերները համարվել: Այդ պատկերները ներշնչված են քարայծի ու ասորիկ ծառի միջև պոետիկական երկխոսությունից, որը նույնությամբ արձանագրված է Իրանի պատմական աղբյուրներում և մանուկների ու պատանիներ համար ուսուցողական բնույթ ունի: Այդ պատկերներում քարայծը խորհրդանշում է կյանքը, երկրագունդն ու ուխարությունը և մի քանի շարժումներով սլանում է դեպի հավերժության, համբերատարության ու երկնքի խորհրդանիշը համարվող ասորիկ ծառը կամ արմավենին: Նա սնվում է արմավով ու ծառի տերևներով:

Իրանցի արվեստագետներ հինգ հազար տարի առաջ խեցեղենը օգտագործել են, որպես նկարչության կտավ և շարժում են փոխանցել այծի պատկերներ կրող խեցե կլոր անոթներին: Այդ պատմական անիմացիայի տևողությունը միայն մի քանի վայրկյան է, սակայն իր վրա  գրավել աշխարհի հնեագետների ուշադրությունը և պատճառ է դարձել, որ այն համարեն աշխարհում ստեղծված ամենահին ու առաջին անիմացիան:

-----------------------

Ժամանակակից ու արդիական հասկացությամբ առաջին անիմացիան արտադրվել է Էմիլ Քոհլի միջոցով 20-րդ դարի սկզբին՝ Ֆրանսիայում և կատարելագործվելով 50 տարիների ընթացքում, համաշխարհային տարածում է գտել և քանի տասնամյակ ուշացումով հասել է Իրան:

1950-ական թվականներին Թեհրանի պողոտաները ծանոթացան նեոնե լույսերի հետ և Թեհրանի գիշերները զարդարվեցին շարժման տպավորություն ստեղծող գունավոր լույսերով: Թեհրանի «Լալեզար» պողոտան լույսի այդ խաղերի կենտրոնն էր և Թեհրանի կենտրոնում գտնվող «Ֆերդոսի» հրապարակի և «Լալեզար» պողոտայի տների տանիքներին փայլում էին Իրանում գովազդների ու անիմացիայի առաջատար դեմքերից համարվող հանգուցյալ Մորթեզա Մոմայեզի գծագրությունները:

1956-ից 1961 թվականների ընթացքում, հետագային մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարություն անվանումն ստացած Իրանի Մշակույթի և գեղարվեստի գերատեսչության կից ստեղծվում է անիմացիայի արտադրման գրասենյակը, որտեղ աշխատանքի են անցնում այդ ճյուղի վարպետներ: Էսֆանդյար Ահմադիեն, Ասադոլլահ Քաֆաֆին և Իրանի անիմացիայի առաջին սերունդը ներկայացնող այլ առաջատար դեմքեր արտադրում են իրանական առաջին մուլտֆիլմերը:

Իրանի առաջին 16 միլիմետրանոց մուլտֆիլմը պատրաստել է Էսֆանդյար Ահմադիեն: Այդ համր ֆիլմը, որ «Մոլանասրեդդին» է կոչվում և որի տևողությունը 13 վայրկյան է, պատրաստվել է 1957 թվականին: Ահմադիեն ասում է. «Ես սկզբում որևե մասնագիտություն չունեի և միայն հիմնվելով իմ մտքի, հետաքրքրությունների և ուսումնասիրությունների վրա հաջողեցի արտադրել Իրանի առաջին մուլտֆիլմը: Հիշում եմ, որ նկարահանման խցիկի քառոտանին պարտքով վերցրի շինարարներից և մեխի ու պարանի օգնությամբ նկարահանման խցիկը ամրացրեցի նրա վրա: Ամեն մի վայրկյանում 24 նկարչություններ կային, որոնց նկարահանեցի և այդպիսով ստեղծվեց «Մոլանասրեդդին» մուլտֆիլմը»:

Այնուհետև ֆիլմերի արտադրությունը զարկ է ստանում և անիմացիայի ու մուլտֆիլմերի բնագավառում ստեղծված շարժումը պատճառ է դառնում, որ 1965 թվականին կազմակերպվի Իրանի մանկա-պատանեկան ֆիլմերի առաջին միջազգային փառատոնը:

----------------------

Իրանի անիմացիայի երկրորդ սերունդը ասպարեզ իջավ իսլամական հեղափոխության հաղթանակից մի քանի տարի հետո և կրկին հող պատրաստվեց մուլտֆիլմերի արտադրության համար: Իրանցի անիմատորների միջոցով ջանքեր գործադրվեցին մուլտֆիլմերի արտադրության համար և իրանցի արվեստագետներ կրկին փայլեցին ներքին ու միջազգային բեմերում: Հեղափոխությանը հաջորդած շրջանում Իրանի անիմացիայի հանրահայտ գործիչներից կարելի է հիշել հանգուցյալ Վաջիոլլահ Մողադամի, Մահին Ջավահերյանի, Աբդոլլահ Ալիմորադի և Ահմեդ Արաբանիի անունները: Հեղափոխությանը հաջորդած տարիներում մուլտֆիլմերի արտադրման գործընթացում առաջացած հապաղման մասին Մահին Ջավահերյանն ասում է. «Անիմացիայի ոլորտում անբանուկության գլխավոր պատճառներից մեկը Իրանի դեմ Սադդամի պարտադրած պատերազմն էր: Բայց երբ պատերազմն ավարտվեց և համակարգիչները մուտք գործեցին տներից ներս և Թեհրանում անիմացիայի փառատոն կազմակերպվեց, այդ արվեստը զարգացման նոր շրջան ապրեց»:

Բացի այդ ներկայումս ուշագրավ կերպով աճել է այն համալսարանների թիվը, որտեղ անիմացիա է դասավանդվում և այդ ճյուղի շատ սիրահարներ կրթվում են այդ կենտրոններում: Գեղարվեստի համալսարանը, Կինոյի և թատրոնի ֆակուլտետը, Դասախոսների դաստիարակման ֆակուլտետը, Ռադիո-հեռուստատեսության ֆակուլտետը և պետական ու մասնավոր հաստատություններ մեծ ներդրում են ունեցել այս ճյուղի արվեստագետների քանակային աճում և մեծացրել են այդ ճյուղի շրջանավարտների թիվը:

Իհարկե որոշ պետական կամ կիսա-պետական մարմիններ, ինչպես իրավապահ ուժերը, պետավտոտեսչությունը, քաղաքապետարանը և ջրի, էլեկտրականության ու գազի հիմնարկները ուշադրություն դարձնելով անիմացիոն ֆիլմերի ուսուցողական բնույթին, խթան են հանդիսացել անիմատորներին և վերջին տարիներում երաշխավորել են այդ արվեստի գոյությունը: Նման մուլտֆիլմերի արտադրությունը և դրան զուգահռ ուսոցողական ու զվարճացնող հեռուստասերիաների արտադրումը Իրանում անիմացիայի զարգացման ազդակներից են եղել:

-------------------

Անկասկած Իրանում մուլտֆիլմերի գլխավոր արտադրողն ու սպառողը եղել է ու շարունակում է մնալ հեռուստատեսությունը: Հեռարձակման երկար ժամերը և ներքին ու արտասահմանյան տարբեր կայանների գոյությունը պատճառ դարձան, որ այդ կազմակերպությունը հղանա մուլտֆիլմերի արտադրման համար անկախ կենտրոն հիմնելու գաղափարը, որն իր աշխատանքն սկսեց 1995 թվականին: Այդ հաստատությունը Իրանի անիմացիայում նոր ու վերակենդանացնող շարժման սկիզբը դրեց:

Այդ կենտրոնի հիմնադրման գլխավոր նպատակներն են.՝ բավարարել հասարակության և հատկապես մանուկների ու պատանիների մշակութային, գեղարվեստական, հասարակական ու դաստիարակչական կարիքները, ծրագրային ծառայություններ տրամադրել ու վաճառել, մուլտիմեդիա մշակութային ստեղծագործություններ ներկայացնել, ընտրյալ խմբերին մուլտֆիլմերի արտադրման պատվերներ տալ, ինչպես նաև իրավական ու իրավաբանական և ներքին ու արտասահմանյան հաստատությունների հետ արտադրանքների փոխանակում կատարել:

«Սաբա անիմացիայի կենտրոն»-ն իր հիմնադրման առաջին շրջանում հող պատրաստեց աշխատանքի ծավալման համար, ընդորում տինիկների պատրաստման արհեստանոց, հեռուստատեսային ստուդիաներ և արդիական համակարգիչներով օժտված բաժիններ ստեղծվեցին: Գնվեցին տեխնիկական սարքավորումներ և մարդուժի դաստիարակման ուղղությամբ քայլեր վերցվեցին ու հետզհետե շահագործման հանձնվեցին արտադրման բաժինները: Ամեն տարի այդ կենտրոնի արտադրանքները քանակային աճ են արձանագրել և ներկայումս այդ կենտրոնում տարբեր խմբեր ու ընկերություններ մուլտֆիլմեր են արտադրում:

«Սաբա» կենտրոնի արտադրանքներից են. «Ամու Նորուզը», «Միրզայի արկածները», «Ճարպիկ ագռավը», «գորգի ծաղիկները», «Արեգակին սպասելիս»-ը», «Ծաղկման առասպելը», «Հետաքրքրասեր տիկնիկը» և «Արաշի առասպելը»:

«Սաբա» կենտրոնի պարծանքներից մեկը միջազգային ու ներքին տարբեր փառատոներից շահած մրցակաները, պատվո դիպլոմաները, ինչպես նաև մրցություններին ու փառատոներին մասնակցելու վկայագրերն են: Ի դեպ անցած տարիներում «Սաբա» կենտրոնի մյուս պատվաբեր աշխատանքներից են եղել երկրի տարբեր կետերում անիմացիայի զարգացմանն ու աճին բերած նպաստը, մուլտֆիլմերի արտադրման ծրագրի որակային և արտադրանքների քանակային աճը: Իրանի տարբեր հեռուստակայանների միջոցով հեռարձակվող հազարավոր րոպե տևողությամբ հաղորդումները ներկայումս Իրանում անիմացիայի արտադրման բևեռ դարձած այդ կենտրոնի արվեստագետների ու փորձագետների աշխատանքի արգասիքն են:

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել