Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 30 Ապրիլ 2014 06:47

Իրանի ժամանակակից կինոն ( 55 )

Իրանի ժամանակակից կինոն ( 55 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում են «Իրանի ժամանակակից կինոն» հաղորդաշարի նոր համարը, որտեղ նպատակ ունենք ձեզ ծանոթացնել փաստագրական կինոյի իրանցի արվեստագետներից մեկին:

Նահատակ Սեյեդ Մորթեզա Ավինին իսլամական հեղափոխությանը հաջորդած շրջանում Իրանի արվեստի ու կինոյի հայտնի գործիչներից է, որի ստեղծագործությունների քննարկմանն է նվիրված մեր այսօրվա հաղորդումը: Նա հավատացած էր. «Զարմանալի չի կարող լինել, եթե արվեստի ոլորտում բարոյական հանձնառությանը հակված անձինք զբաղվեն փաստագրական կինոյով, քանզի փաստագրական կինոն ավելի շատ կարող է անկեղծության այդ տարրն օգտագործել իր արտահայտության և ճշմարտության հանդեպ ստանձնած պարտավորության մեջ»:

--------------------------

Սեյեդ Մորթեզա Ավինին ծնվել է 1947 թվականին Թեհրանի հարավում գտնվող Շահր-ե-Ռեյում: Մանուկ հասակից առնչվել է արվեստին, գրել է բանաստեղծություններ, արձակ գրվածքներ ու հոդվածներ և զբաղվել է նկարչությամբ: Պատանեկության տարիները թիկունքում թողնելով և ավարտելով միջնակարգ ուսումը, բարձրագույն կրթությունը ստացել է Թեհրան համալսարանի գեղարվեստից ֆակուլտետի ճարտարապետության ճյուղում և դրան զուգահեռ ուսումնասիրություններ է կատարել բանաստեղծության, գրականության, երաժշտության ու նկարչության ոլորտներում և ուշագրավ ներկայություն է ունենեցել գեղարվեստական շրջանակներում:

1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից և լուսահոգի Էմամ Խոմեյնու հրամանով Շինարարական ջիհադի հիմնադրմամբ, Ավինին իր աշխատանքը ծավալում է Շինարարական ջիհադի շրջագծում և Իրանի գյուղացիների խնդիրների կարգավորման համար մեկնում է հեռավոր գյուղեր ու շրջաններ: Իրանի անցած ռեժիմի օրոք հասարակության այդ խավի հանդեպ գործադրված բռնությունների ու չարիքի ականատեսը լինելով Ավինին Շինարարական ջիհադում զբաղվում է կինոարտադրության գործով և նկարահանում է «Խանգազիդեներ» կամ «Խաներից խայթվածները» անվամբ իր առաջին սերիան: Այդ հեռուստասերիայում նա կիսելով զրկված գյուղացիների ցավերը պահանջում է, որպեսզի ուշադրություն ցուցաբերվի այդ գյուղերի բնակիչների հանդեպ:

Իր արգասավոր կյանքի ընթացքում Ավինին նկարահանում ու մոնտաժում է ավելի քան 100 փաստագրական ֆիլմ, տարիներ շարունակ աշխատանք է ծավալում Իսլամական քարոզչության կազմակերպության գեղարվեստական կենտրոնում և ստանձնում է «Սուրե» գեղարվեստական ամսագրի և նրան կից պարբերաթերթերի խմբագրի պարտականությունը:

Նահատակ Ավինու գրավոր ստեղծագործություններից կարելի է հիշել «Կախարդական հայելի» խորագրով կինոյի բնագավառին վերաբերող հոդվածների հավաքածոն, ««Նոր սկիզբ վերջավորությանը», «Արյան նվաճումը», «Լուսահոգի Էմամ Խոմեյնու գազելների մեկնաբանության մեջ լույսի վելուծությունը», «Սատանայի ջրապտույտը» աշխատասիրությունները և մշակութային, գեղարվեստական, փիլիսոփայական ու քաղաքական թեմաներով տասնյակ հոդվածներ: «Կախարդական հայելի»-ն նրա արժեքավոր ստեղծագործություններից է, որը ներառում է կինոյի ու պատկերի կապակցությամբ նրա նոր տեսությունները: Այդ գիրքը վկայում է այն մասին, որ Ավինին կանոնակարգված ու ամրակուռ աշխարահայացք է ունեցել կինոյի հանդեպ և նոր դիտանկյունից է նայել այդ արվեստին:

Զրկված գյուղերի ու շրջանների բնակիչների մասին մի քանի փաստագրական ֆիլմեր նկարահանելուց հետո Մորթեզա Ավինին միանում է «Ջիհադ հեռուստատեսային խումբ»-ին և այդպիսով դրվում է «Նվաճման նկարագրություն» հեռուստասերիայի արտադրման մեկնարկը: Այդ հեռուստաեսրիան Սրբազան պաշտպանության 8 տարիներում իրանցի ռազմիկների ու ճակատի արժեքավոր հիշողությունն է համարվում, որը շարունակվեց նաև պատերազմն ավարտվելուց հետ և անդրադարձավ ռազմիկների հուշերին: Պատերազմն ավարտվելուց հետո «Նվաճման նկարագրւթյուն» սերիաների նոր համարները նկարահանելու համար, նահատակների դիակները որոնող խմբերի հետ մեկնում է գործողության տարածքներ և շարունակում է կինոարտադրության աշխատանքը:

Նա Իրանի հարավ-արևմտյան Ֆաքեի տարածքում Իրան-Իրաք պատերազմի շրջանից մնացած ականի պայթյունի հետևանքով նահատակվեց 1993 թվականի ապրիլի 9-ին: Բանաստեղծների, գրողների ու արվեստագետների առաջարկով նրա նահատակության տարելիցի օրը հռչակվել է, որպես «Իսլամական հեղափոխության արվեստի օր»:

------------------------

«Նվաճման նկարագրությունը» փաստագրական հաղորդում է, որը պատրաստվել է Իրանի դեմ Սադդամի բանակի ութամյա հարձակման ռազմա-քաղաքական իրադարձությունների կապակցությամբ: Այդ փաստագրական հաղորդման նկարահանումները Մորթեզա Ավինու միջոցով սկսվեցին պարտադրյալ պատերազմի սկզբից և շարուակվեցին մինչև նրա մահը, որը շարունակաբար եթեր էր տրվում Իրանի հեռուստատեսության առաջին կայանի միջոցով:

Հաղորդումը անդրադառնում էր ճակատի իրադարձություններին և ցուցադրում էր ռազմիկների հետ կատարված հարցազրույցները: Հաղորդման յուրաքանչյուր համարում կապված ժամանակի պահանջին, նկարագրվում էր Իրանի զորայինների միջոցով իրականացված գործողություններից մեկը: «Նավճման նակարագրությունը» բաղկացած է չորս սերիաներից, որոնք ներկայացնում էին «Վալֆաջր 8», «Քյարբալա 1» և «Քյարբալա 5» գործողությունները, 1987 թվականի քաղաքա-մշակութային իրադարձությունները, ինչպես նաև իրանական ուժերի նախկին գործողությունները, այդ թվում «Քյարբալա 10»-ը և երկրի արևմուտքում տեղի ունեցած որոշ գործողություններ:

Այդ ֆիլմերում նահատակ Ավինու միջոցով բառի ու պատկերի միաձուլումը եզակի է: Գիտենք, որ տեսախցիկը պատերազմի ժամանակ ընդհանրապես խոսում է դառնությունների մասին: «Նվաճման նկարագրությունը» թեև խոսում էր այդ դառնությունների մասին, սակայն միևնույն ժամանակ անյպիսի հույս էր ներշնչվում և պարծանքի այնպիսի զգացմունք էր փոխանցում, որ հաճախ հանդիսատեսը զղջում էր ճակատներում տիրող հոգևոր միջավայրից հեռու մնալու համար: Այդ հեռուստասերիայի տեսախցիկը իրականության մեջ ռազմիկների և ճակատներում տիրող մթնոլորտի սիրահարն էր և այդ սերը փոխանցում էր հանդիսատեսին:

Իրանի կինոյի և արվեստի բոլոր քննադատներն ու փորձագետները «Նվաճման նկարագրությունը» համարում են Իրանի կինոյի պատմության միակ փաստագրական ստեղծագործությունը, որտեղ կերպարների մշակում է կատարվել և այն համարում են մինչ օրս արտադրված Իրանի կինոյի լավագույն փաստագրական ստեղծագործությունը: Այդ սերիան յուրահատուկ կերպով է նկարագրում պատերազմը, ինչը մինչ այդ թվականը նախընթաց չեր ունեցել փաստագրական ֆիլմերում: Այս ստեղծագործության մեջ ասես կինոբեմադրիչը ինքը պատերազմի դաշտում ներկա անհատներից է, ով նկարագրում է իր ռազմիկ ընկերների սխրագործությունները և նկարահանման խցիկը նրա աչքն է և ամենուր հետևում է իր ընկերներին: Նա բարևում է ռազմիկներին, տեղեկանում է նրանց զգացմունքների ու ապրումների մասին և այդ պահին իր զգացմունքները արտահայտում է գրական ու զգացական ոճով: Նույնիսկ երբեմն մասնակից է դառնում նրանց ուրախության ու տխրության պահերին և իր հակազդցությունը ցուցադրում է բառերով, երաժշտությամբ կամ նույնիսկ լռությամբ:

Այդ փաստագրկան սերիայում Ավինու կատարած գլխավոր աշխատանքը կերպարների մշակումն է: Այդ կերպարները թե անհատական բնույթ են կրում և թե հավաքական ինքնություն և խմբային միատարրություն են փոխանցում ռազմիկների հավաքականությանը: Նա ռազմիկներին միաձև մարդկանց զանգված չի ներկայացնում և այդ սերիայի բոլոր մասերում նրա տեսախցիկը հաջողում է արձանագրել նրանց միատարր և ինքնության տեր դիմագիծը:

---------------------

Սեյեդ Մորթեզա Ավինու գլխավոր յուրահատկություններից մեկը, որն իր դրսևորումն է գտել նրա ստեղծագործություններում, հանդիսատեսի հանդեպ լուրջ հայացքն է: Նա հավատացած է, որ նախ պիտի ճանաչել հանդիսատեսին և ապա արտադրել այնպիսի ստեղծագործություն, որը կկարողանա կապ հաստատել նրա հետ: Այդ ողղությամբ նա տեխնիկական հնարքն օգտագործում է արտահայտելու համար նրա և հանդիսատեսի միջև ընդհանուր եզր համարվող թեման, որին երկուսն էլ հավատացած են: Այլ խոսքով նա համոզված էր, որ կինոյի տեխնիկան պիտի տեղայնացնել և այդ ընթացքը կապված տարբեր մշակույթներից ու դիրքերից, տարբեր է լինում: Այդ պատճառով էլ շատ քննադատներ նրա այդ տեսությունը ճանաչում են «Կինոյի տեղայնական ու ազգային ֆորմն ու արտահայտությունը» անվամբ, ինչը երբեմն նաև հիշվում է, որպես կրոնական կինո:

Ավինին ասում էր, այն ինչ արվեստագետին տանում է Սրբազան պաշտպանության ճակատ նրա ներքին մղումներն են, ոչ թե վարչական պարտականություններն ու պարտավորւթյունները: Նկարահանման խմբերն աշխատում էին նույն մղումով, ինչը ճակատ էր բերել ռազմիկներին...Ճակատը այն ասպարեզը չէր, որտեղ միայն դերակատար են լինում տեխնիկան ու արվեստը:

Արվեսագետների, կինոգործիչների և պատերազմական լուսանկարիչների մոտ գոյություն ունեցող հանձնառության այդ զգացմունքն ու հոգեկանը, Ավինուն մղեցին վերատեսության ենթարկելու նկարահանման խցիկի, ֆիլմի և կինոյի մեդիայի էությունը, որի արգասիքը կինոյի էության մասին տեսական հոդվածները, Իրանի ու աշխարհի կինոյի քննադատությունը, ինչպես նաև կրոնական ու ավանդական, ինչպես նաև հեղափոխության արվեստի պարզաբանում էր:

-----------------------------

«Նվաճման նկարագրությունը» հեռուստասերիա բաղկացած է 98 էպիզոդներից, որոնք վերջին տարիներում անգամներ եթեր են տրվել ու չնայած դրան հանդիսատեսը դեռ դրանք դիտելու մեծ ցանկություն ունի, ինչը չի կարող համեմատվել որևէ այլ հաղորդման հետ:

Իրանցի կինոգործիչներից Անսիե Շահ Հոսեյնին այս հաջողության գաղտնիքի մասին ասում է. «Եթե Ավինու ստեղծագործություններից կրճատենք նրա ձայնը, աշխատանքի արդյունքը շատ էլ չի տարբերվի մյուս փաստագրական աշխատանքներից: Թեև հստակ երևում է, որ ճակատային գծին մոտիկ մթնոլոտում արտակարգ հետաքրքիր պատկերներ են արձանագրվել, սակայն կարևորը նահատակ Ավինու միջոցով դրանց փոխանցված ուղղությունն է: Ավինին ճակատի իրադարձությունները միաձուլել է իր հոգու խորքից բխող Աշուրայի մշակույթին ու հավերժացրել է նրան: Հենց այնպես որ Աշուրան անկրկնելի է, չի կրկնվում ու հնաբույր չի դառնում նաև «Նվաճման նկարագրությունը», քանզի նրա կրկնությունը Աշուրայի տեսակից է: Երբ նման մշակույթով ժամանակակից պատերազմական ֆիլմ է նկարահանվում, դա անկասկած հավերժական է լինում»:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել