Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 23 Ապրիլ 2014 02:54

Իրանի ժամանակակից կինոն ( 54 )

Իրանի ժամանակակից կինոն ( 54 )

1979 թվականի փետրվարին՝ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից անցել էր շուրջ մեկ տարի և յոթ ամիս: Ամեն ինչ փոփոխության ու վերակառուցման ընթացքի մեջ էր և մշակույթն ու արվեստը նույնպես մյուս բնագավառների նման, ազատ շունչ էին քաշում հեղափոխությանը հաջորդած մթնոլորտում: Հեղափոխության հաղթանակից հետո արվեստագետները նոր փորձերի էին դիմում և փաստագրական ֆիլմերի հեղինակները շարունակաբար արձանագրում էին նոր դեպքերն ու իրադարձությունները և դրանց զուգահեռ նախորդ շրջանից ժառանգություն հասած հասարակական պայմանները:

1980 թվականի սեպտեմբերի 22-ին Իրաքի բաասական վարչակազմը ԱՄՆ-ի ու արևմտյան պետությունների հրահրմամբ Իրանի դեմ ռազական ծավալուն հարձակում սկսեց երկրի արևմտյան և հարավ-արևմտյան սահմաններից: Այդ թվականին սկսվեց ութամյա պատերազմը, որի ընթացքում Սադդամ Հոսեյնի պաշտպան արևմտյան պետությունները ամբողջ կարողությամբ ասպարեզ իջան, որպեսզի ծնկի բերեն Իրանի ժողովրդին: Սակայն Իրանի թշնամիների այդ երազանքը երբևե իրականություն չդարձավ և իրանցի կանանց ու տղամարդկանց սխագործությունները ամուր պատնեշի նման ընդդիմացան նրանց և պաշտպանեցին կրոնն ու հայրենիքը:

Պատերազմից մի քանի ամիս անցնելով Իրանի կինոն հետզհետե այդ ասպարեզ մտավ և սկսվեց Իրանի ժողովրդի Սրբազան պաշպանության մասին ֆիլմարտադրությունը: Անկասկած կարելի է հավակնել, որ վերջին երեք տասնամյակներում Իրանի կինոյի հզորության կետերից մեկը Սրբազան պաշտպանության մասին կամ նրա առանցքայնությամբ պատրաստված ֆիլմերն են  եղել և Իրանի ժամանակակից լավագույն կինոգործիչներից մի քանիսը զբաղվել են ու դեռ շարունակվում են զբաղվել այդ ասպարեզում:

Իսկ փաստագրական կինոյի ոլորտում, պատերազմի հենց առաջին օրերից, որոշները նկարահանման խցիկը ձեռք առած զբաղված են եղել Իրանի սահմանային քաղաքներում ու տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների արձանագրմամբ և հիշատակ են թողել այդ շրջանը նկարագրող չափազանց արժեքավոր կադրեր: Իհարկե այդ բոլոր ստեղծագործությունները լրատվական-փաստագրական ռեպորտաժներ են, որոնք հաճախ պատրաստվել են սովորական մարդկանց միջոցով և զուրկ են փաստագրական ստանդարտ ֆիլմերի յուրահատկություններից: Սակայն դա չի նվազեցնում նրանց պատմական մեծ արժեքը և դեռ կարելի է դիտել նրանց ու պատկերների միջից արժեքավոր տեղեկություններ քաղել:

--------------------

Լուսանկարիչները առաջին խումբն էին, որոնք պարտարդված պատերազմի իրադարձությունների արձանագրման համար ճակատ մեկնեցին: Նրանք անհատական կամ խմբական կերպով մեկնեցին Իրանի արևմտյան ու հարավային տարածքներ և արձանագրեցին ճակատների իրադարձությունները: Նրանք այցելելով պատերազմահար քաղաքներ ու գյուղեր հետևում էին ժողովրդի ընթացիկ կյանքին:

Սաիդ Սադեղին իրանցի լուսանկարիչ է, որը պատերազմի առաջին օրերից ներկայություն է եղել ճակատներում և լուսանկարչությամբ է զբաղվել: Նա այդ կապակցությամբ ասում է. «Լուսանկարիչները ամենավատ պայմաններում ներկայություն լինելով, իրենց լուսանկարչական փոքրիկ խցիկներով, լուսանկարների կադրերում արձանագրեցին պատերազում ընթացող կյանքի ամենաբնական բաժինը: Այն օրերի լուսանկարները մանրունքներով ու ընդհանրություններով լեցուն տեսարաններով, մարդկանց մղում են խորանալու պատմության մեջ: Այդ պատկերները ցուցադրում են հեղափոխության պաշտպանության ճամփին Իրանի ժողովրդի կրած տառապանքները»:

Իրանի դեմ Սադդամի պատերազմը շարունակվելով ու սաստկանալով ճակատ մեկնեցին նաև կինոգործիչներն ու հատկապես փաստագրական ֆիլմերի հեղինակներ և նրանց ուշադրությունը կենտրոնացավ այդ թեմայի վրա: Մահմուդ Բահադորիի նկարահանած «Խոռամշահրը՝ արյան քաղաք» և «Սիրո քաղաք» ֆիլմերը այդ կարգի առաջին ստեղծագործություններից են, որոնք 1982 թվականին ցուցադրվեցին «Ֆաջր» կինոփառատոնի առաջի շրջանում և գնահատանքի արժանացան: Մոհամմեդ Ռեզա Էսլամլուի պատրաստած «Աբադան՝ բռնահարված քաղաք» ֆիլմը նույնպես անդրադառնում է պատերազմի զոհերին և համարվում է պատերազմի առաջին շրջանի փաստագրական ստեղծագործություններից:

«Ազատության կամուրջ» երկժամանոց ֆիլմը անկասկած հեղափոխության և Սրբազան պաշտպանության ոլորտում կինոստեղծագործական ու պատմական արժեքավոր փաստերից է համարվում, որը 1982 թվականին պատրսատվել է Մեհդի Մադանու միջոցով՝ Ֆարհադ Սաբայի նկարահանությամբ: Խոռամշահրը իրաքցի զորայինների միջոցով բռնագրավվելուց հետո հրամանատարները տարբեր հնարքներ են խորհում քաղաքն ազատագրելու համար: Այդ հնարքներից մեկը Քարուն գետի վրա «Ազատություն» անվամբ կամուրջի կառուցումն է: «Ազատության կամուրջ» ֆիլմը նկարագրում է ծանր ու դժվարին պայմաններում այդ կամուրջի կառուցման համար ռազմիկների ջանքերը: «Բեյթ-օլ-մողադաս» գործողության ընթացքում իրանցի զորայիններն այդ ժամանակավոր կամուրջի օգնությամբ մտնում են Խոռամշահր քաղաքը և ֆիլմը եզրափակող ազդեցիկ տեսարանները՝ երաժշտության ընկերակցությամբ հերոսական ու զգացական լիցք են ստանում:   

---------------------

Փաստագրական կինոյի ոլորտում Սեյեդ Մորթեզա Ավինին ամենահայտնի դեմքերից է, որը պատերազմին հաջորդած առաջին տարիներում պատրաստեց «Արյան նվաճումը» սերիան և այդպիսով օրինակ ծառայեց երիտասարդ սերնդի համար, որոնք նպատակ ունեին փորձ կուտակել պատերազմի վավերագրման ոլորտում: Ավինին լինելով «Ճշամրտություն» փաստագրական նախագծի հեղինակը համոզված էր, որ ցանկացած փաստագրական նախագիծ ծնվում է նախորդ սերիայի կամ ֆիլմի միջից: Նա ասում է. «Արյան նվաճումը» նկարագրում է մինչև Խոռամշահրի անկումը, քաղաքում տեղի ունեցած մարտերը: «Արյան նվաճում»-ի ցուցադրումից մեկ շաբաթ հետո Խոռամշահրը գրավվեց և մենք ճշմարտությունը արձանագրելու համար մեկնեցինք Աբադան, որը գտնվում էր պաշարման մեջ: Այդ պրպտումների արդյունքը «Ճշմարտություն» սերիան է, որը պատրաստվել է 11 էպիզոդներում և անդրադառնում է պատերազմի առաջին երկու տարիներում Աբադան, Սուսանգերդ և Դեզֆուլ քաղաքներում տիրող իրավիճակին»:

Պատերազմի փաստագրական կինոն միայն մի քանի անուններով չի սահմանափակվում և այդ բնագավառում աշխատել են տարբեր խմբեր: «Չեհել Շահեդ» կամ «Քառասուն վկաներ» խումբը ստեղծվել էր Ահվազ քաղաքի կինոարտադրությամբ հետաքրքրված մի խումբ աշակերտների միջոցով, որոնք 1982 թվականին 8 միլիմետրանոց ֆիլմեր արձանագրող սարքով ճակատներ մեկնեցին: Խումբն ուներ 40 անդամներ, որից էլ ստացել է իր անունը: Նրանցից ութը նահատակվեցին նկարահանումների ժամանակ, մնացյալը արձանագրեցին փաստագրական ֆիլմեր, որի արդյունքը եղավ «Խոռամշահրի փրկությունը» ֆիլմը:

Այնուհետև ստեղծվեցին նկարահանման այլ խմբեր, որոնց հավաքական աշխատանքի արդյունքը հեռոստատեսային սերիաների տեսքով ցուցադրվում էին Իրանի հեռուստատեսությամբ: Այդ խմբերից են «Շահեդանե Իսար» կամ «Անձուրացության վկաները» և «Ռավայաթե Ֆաթհ» կամ «Հաղթանակի նկարագրությունը» խմբերը, որոնք աշխատանք ծավալելով պարտադրված պատերազմի տարիներին, Սրբազան պաշտպանության տարբեր պահերը ցուցադրող փայլուն ստեղծագործությունների հեղինակ դարձան:

Այն օրերի փաստագրական ֆիլմերի հեղինակների ու դերակատար անձանց անունները վերհիշելով պարզվում է, որ հեռուստատեսության, իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարության, պահակազորի, հավաքազորային ուժերի, ԻԻՀ բանակի և Իսլամական քարոզչության կազմակերպության գրեթե բոլոր բեմադրիչները, նկարահանողներն ու ձայնագրողները ճակատներ մեկնելով զբաղվել են փաստագրական ֆիլմեր պատրաստելով:

Մոհամմեդ Ռեզա Հոնարմանդի «Կիսահայացք հարավային ճակատին»-ը, Ազիզոլլահ Համիդնեժադի «Հալաբչեի ողբերգանքը» և «Կյանքը բարձրունքներում»-ը, ինչպես նաև Մոհամմեդ Թահամինեժադի «Վերադարձ» և «Համունից Հուր-ալ-ազիմ» ֆիլմերը այդ շրջանի փաստագրական կինոյի արժեքավոր ստեղծագործություններից են: Այդ ֆիլմերը ռազմիկներից ու ճակատում ընթացող մարտերից բացի նաև անդրադառնում են տարհանվածներին ու պատերազմից տուժածներին, ազատորդիների կամ գերիների վերադարձին ու  նույնիսկ սահմանային տարածքներում բնակվող մարդկանց և փորձում են լինել պատմական մի ժամանակաշրջանի անկեղծ վկաները:

Այդ շրջանում փաստագրական ֆիլմերի մի շարք հեղինակներ, ինչպես Էբրահիմ Հաթամիքիան, Ահմեդ Ռեզա Դարվիշը և Ռասուլ Մոլաղոլիփուրը պատերազմական փաստագրական ֆիլմերի ոլորտում փորձ կուտակելով և ճակատներում լուսանկարչությամբ զբաղվելով մուտք գործեցին գեղարվեստական կինոյի ասպարեզ և կինոյի սիրահարներին մատուցեցին Սրբազան պաշտպանության կինոյի լավագույն ստեղծագործությունները դիտելու հաճույքը:

-----------------------------

Պարտադրյալ շրջանի փաստագարական ֆիլմերի հեղինակների անունները վերհիշելով հանդիպում ենք այնպիսի անունների, որոնք կամ փորձ կուտակելու համար այդ ասպարեզ մտան և կամ խոր հավատքով մուտք գործեցին Սրբազան պաշտպանության կինո և իրենց անունը հավերժացրին այդ բնագավառում: Ինչպես նշեցինք այդ ոլորտի հայտնի անուններից է Սեյեդ Մորթեզա Ավինի, որը կարմիր վարդի նման փայլում է այս ծաղկաստանում և պատկերային ու գրական ոլորտներում նրա ստեղծագործությունների անուշ բույրը դեռ կենդանի է կինոյի սիրահարների մոտ: Նա երկար տարիներ այդ ոլորտում աշխատելուց հետո, ի վերջո նահատակվեց նույն ճամփին:

Հաջորդ հաղորդման ժամանակ կանդրադառնանք նրա ստեղծագործություններին: Մինչ այդ Ձեզ մաղթում ենք հաճելի օր ու ժամեր: Մնացեք խաղաղությամբ:

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել