Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Կիրակի, 30 Մարտ 2014 05:34

Իրանի ժամանակակից կինոն ( 52 )

Իրանի ժամանակակից կինոն ( 52 )

Ողջույն թանկագին բարեկամներ: Լավագույն մաղթանքներով սկսում ենք մեր այսօրվա հաղորդումը: Այսօր ներկայացնելով իրանցի մի կինոբեմադրչի ստեղծագործությունները կփորձենք առավել ևս ձեզ հաղորդակից դարձնել Իրանի հոգևոր թեմայով կինոյին: Ընկերակցեք մեզ:

-----------------------

Մոջթաբա Ռաին ծնվել է 1957 թվականին Սպահան քաղաքում: Նա շրջանավարտ է դարձել Գեղարվեստից համալսարանի կինոբեմադրության ճյուղում և կարճամետրաժ ֆիլմերի ոլորտում փորձ կուտակելուց հետո սկսել է պրոֆեսիոնալ գործունեությունը: Նրա առաջին ֆիլմը «Մարդն ու զենքն» էր, որը շոշափում էր Իրանի դեմ Սադդամի պարտադրած պատերազմի թեման և համարվում է նրա ավարտական աշխատանքը: Նա հետագային զբաղվում է կինոյի դասավանդությամբ և դրան զուգահեռ շարունակում է ֆիլմարտադրության աշխատանքը և հորինում է մնայուն ստեղծագործություններ, որոնցից շատերը կարելի է դասակարգել Իրանի կրոնական կամ հոգևոր կինոյի ցանկում:

Մոջթաբա Ռաին պատրաստել է «Մի Թիթեռնիկի ծնունդը», «Հաղթական ռազմիկը», «Ղազալը», «Սանուբարը», «Ուղևորություն դեպի Հիդալո», «Տասներորդ օրվա երեկոյան» և «Թորանջ» գեղարվեստական ֆիլմերը, ինչպես նաև մի քանի հեռուստատեսային ֆիլմեր:

-----------------------------

Մոջթաբա Ռաին յուրահատուկ դիտանկյունից է նայում կրոնական կինոյին և այդ կապակցությամբ ասում է. «Ես հավատացած եմ, որ կինոգործիչները պիտի փորձեն արտադրել այնպիսի ֆիլմեր, որոնցից կարող է օգուտ քաղել հասարակությունը: Իհարկե իմ նպատակը սոսկ ուրախանալը չէ, քանզի կարող է պատահել, որ ֆիլմը ցուցադրի չքավորությունը, սակայն կարևորը դրա ցուցադրման եղանակն է: Հանդիսատեսը ֆիլմը դիտելուց հետո չպիտի հուսահատված վիճակում տուն գնա: Նույնիսկ նեխածության անդրադառնալը պիտի լինի այնպիսին, որ արտադրողի ու հանդիսատեսի մոտ նեխածության հանդեպ հակում չառաջացնի: Հետևաբար նման հայացքով կինոարտադրությունը կարող է կրոնական կինո համարվել»:

Նա իր գործունեության ընթացքում երկու եղանակով է անդրադարձել հոգևոր ու կրոնական հարցերին և նրա ստեղծագործությունները կարելի է երկու խմբի բաժանել: Առաջին խումբը նրանք են, որտեղ նա ուղղակի կերպով և պատկերային սիմվոլների նվազագույն օգտագործմամբ անդրադարձել է կրոնական թեմային ու պատմությանը: Նա այդ կարգի ֆիլմերում հստակ հայացքով ու արտահայտությամբ ներկայացրել է կրոնի հանդեպ իր դիրքորոշումն ու մարդկային կյանքում նրա անհրաժեշտությունը և հանդիսատեսին հրամցրել է կրոնական ստեղծագործություն: Այդ ստեղծագործություններից կարելի է հիշել «Մարդն ու զենքը» և «Տասներորդ օրվա երեկոյան» ֆիլմերը:

Իհարկե պիտի ասել է, որ այդ ֆիլմերը հստակ կերպով չեն անդրադառնում կրոնների կամ մարգարեների պատմությանն ու կրոնի հետ կապված հարցերին, սակայն ցուցադրում են կրոնական հասկացությունների հետ ժամանակակից մարդու կապը, ինչպես նաև հոգևոր ու կրոնական հարցերին նրա հավատարմության չափերը: Օրինակ «Մարդն ու զենքը» ֆիլմը արտադրվել է 1988 թվականին և Իրանի դեմ պարտադրված պատերազմի վերջին շրջանում: Ֆիլմը պատկերում է թշնամու գրավումից մի տարածքի ազատագրումը, սակայն դրան զուգահեռ ականատեսն ենք իրանցի ռազմիկների կուռ հավատքի ու կամքի և նրանց ընդունած որոշումների ու գործունեության միջոցով ըմբռում ենք Աստծո ճամփին նահատակության ու անձնազոհության վեհ արժեքը:

Այսպիսով Մոջթաբա Ռաին ժամանակակից պատմություններով անդրադառնում է կրոնական ու հոգևոր թեմաների և փորձում է օգտվելով կինոյի մեդիայից կրոնը ներկայացնել նոր արտահայտությամբ: Նա «Տասներորդ օրվա երեկոյան» ֆիլմում անդրադարձել է իսլամական արժեքներին և դեպքի հիմնական վայրը փոխադրելով Իրաք, թեման շաղկապել է Իմամ Հոսեյնին ու Աշուրային:

Մի բժշկուհի Կամիր մահիկի մի խումբ բժիշկների հետ Իրաքի ժողովրդին օժանդակելու համար գործուղվում է այդ երկիր և որոշում է որոնել իր կորցված քրոջը: Դեպքը ընտանեկան պատմության ու մելոդրամայի միջոցով նաև կապակցվում է Աշուրայի պատմությանը և անուղղակի կերպով վերլուծում ու պարզաբանում է այդ իրադարձությունը: Քյարբալան ու Աշուրայի դեպքը հանդիսանում են այն դեպքի հիմքը, որը պիտի միացնի երկու կորցված կեսերին՝ երկու քույրերի, որոնց բաժանել են պատերազմի տարիները:

Ռաին ֆիլմի որոշ բաժինները նկարահանել է Քյարբալայում, սգավորների բազմության մեջ, որը վկայում է նրա բարձր հմտության ու վարպետության մասին: «Տասներորդ օրվա երեկոյան» ֆիլմը Իմամ Հոսեյնի սգո հանդիսությունները վավերագրական ու ազդեցիկ կերպով ցուցադրելու համար Աշուրայի դեպքին անդրադարձած ֆիլմերի մեջ մեծ նշանակություն ունի:

-------------------

Ռաիի ստեղծագործությունների մյուս խումբը աշխարհի, կրոնի ու հոգևոր թեմաների հանդեպ սիմվոլիկ հայացք է ներառում, որտեղ օգտագործվել են խորհրդանիշերը: Քննադատներից մեկը այդ ֆիլմերի մասին ասում է. «Ռաին տիրապետելով հանդերձ կինոյի լեզվին, ընդհանրապես իր սրտի խոսքն է ասում և նկատի առնելով նրա կրոնական ելակետը, նրա ֆիլմերը դասակարգվում են հոգևոր ու հավատամքային ֆիլմերի շարքը»:

Այդ կարգի ֆիլմերից են «Մի թիթեռնիկի ծնունդը», «Ուղևորություն դեպի Հիդալո»-ն և «Թորանջ» ֆիլմերը, որտեղ հոգևոր ոլորտում կարևոր թեմաներ ներկայացվում են սիմվոլիկ պատկերներով ու պատմությամբ:

«Մի թիթեռնիկի ծնունդը» ֆիլմը էպիզոդիկ կառույց և միստիկական թեմա ունի: «Ծնունդ, ուղի և թիթեռ» էպիզոդները սիմվոլիկ կերպով ներկայացնում են Աստծո ճանապարհին հետևող անձի կտրելիք երեք ուղիները. առաջին էպիզոդը երկրային է, երկրոդը՝ երկրային ու երկնային, իսկ երրորդը՝ լոկ երկնային:

Առաջին էպիզոդում առնչվում ենք երկրային մարդու փորձին, որը մանուկ հասակում կորցնում է մորը և իրեն միայնակ է զգում աշխարհի դիմաց: Երկրոդ էպիզոդում հանդիպում ենք մի մարդու, որը ցանկանում է ուխտի գնալ մի սրբավայր և հասնել ճշմարտությանը: Ուղևորության ընթացքում նրա համար պատահող դեպքերը լավապես ընդգրկում են միստիկական-սիմվոլիկ պատմության յուրահատկությունները: Երրորդ էպիզոդում տեսնում ենք մի ուսուցչի, որը իր աշակերտներից մեկի միջոցով ըմբռնում է Աստծո կամքն ու հզորությունը և ի վերջո հասկանում է, որ Աստծո շնորհը կարելի է տեսնել նույնիսկ գյուղացի մի տղայի հոգում:

--------------------------------

Մոջթաբա Ռաին տարիներ անց կրկին վերադառնում է «մի Թիթեռնիկի ծնունդը» ֆիլմի միջավայրը և արտադրում է կրոնական ու հոգևոր և միևնույն ժամանակ սիմվոլիկ մի ֆիլմ: «Թորանջ»-ը կրոնական խոր թեմա ունի և շարունակելով նրա նախկին ֆիլմերի ուղին, համարվում է կրոնական պատկերավոր լեզու ստեղծելու փորձ:

Փառքի գագաթնակետում գտնվող մի գեղանկարիչ արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսից վերադառնալով առճակատվում է մահվան հարցին: Նա ազդվում է իր հին ընկերոջ ստեղծած «Դժոխք» կտավից և մահը տեսնում է իրենից մեկ քայլ հեռավորության վրա: Մահ, որից փորձում է ամեն կերպ խույս տալ:

Ռաին կինոյին յուրահատուկ կառույցով իր պատմությունը ներկայացնում է մի տարիքավոր գեղանկարչի հայացքից: Նա օգտվում է իսլամական-իրանական պատկերազարդման դաջերից և Իրանի ավանդական ճարտարապետության կողքին օգտվում է նաև նոր կառույցից ու նկարահանման յուրահատուկ ոճից: Ֆիլմի գեղարվեստական կառույցը հիմնված է անցած դարերի Իրանի իսլամական արվեստների վրա: Հին շինությունները, պատկերները, գեղանկարչությունները, գրքերը, ուղեգրություններն ու իրանական դաջերի մնացորդները ուշագրավ ներկայություն ունեն այս ֆիլմում և դրանց զուգահեռ նաև ներկայացվում են կյանքի ու մահվան պես հասկացություններ և դրանց հանդեպ արվեստագետի հայացքը:

Մահվան հետ արվեստագետի առճակատումը և նրան իր կողքին զգալու փուլին հասնելը, կրոնական վկայությունների ու ասույթների միջոցով, իրականության մեջ ֆիլմում ցուցադրում է իսլամական ու իրանական արվեստի ատաղձը: Գեղանկարիչը ֆիլմի գագաթնակետում կառչելով Իմամ Հոսեյնին ըմբռնում է նահատակության վեհ իմաստը և հաջողում է դրան արտացոլել իր կտավում:

Մի խումբ կինոքննադատներ, անցած փետրվարին «Ֆաջր» միջազգային 31-րդ կինոփառատոնում դրա ցուցադրումից հետո դրվատեցին ֆիլմի անկեղծությունն ու անկախությունը, ինչպես նաև այդտեղ նկատվող կրոնական իմաստները: Ֆիլմի մասին գրված ակնարկներում «Թորանջ»-ը ներկայացվել է, որպես արժեքավոր ստեղծագործություն, որի բովանդակությունը համապատասխանում է գլխավոր հերոսի ներքին քաշքշուկներին ու մտատանջություններին, որն ի դեպ չի սահմանափակվում որևէ վայրով կամ ժամանակով և մարդկային ու ներքին հարց է համարվում:

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել