Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 26 Փետրվար 2014 05:57

Իրանի ժամանակակից կինոն ( 50 )

Իրանի ժամանակակից կինոն ( 50 )

 

 

 

Ողջույն թանկագին բարեկամներ: Այս շաբաթ շարունակելու ենք Իրանի միստիկական կինոյի թեմայի քննարկումը և կանդրադառնանք Իրանում նման ժանրի ձևավորման ընթացքին: Եթե հիշեք ասացինք, որ աշխարհի մյուս կետերի հետ միաժամանակ, շուրջ երեք տասնամյակ առաջ իրանցի որոշ կինոգործիչներ իրենց ստեղծագործություններում ցուցադրեցին միստիկական հակումներն ու համոզումները: Այդ ստեղծագործությունները նույն տարիներին արժանացան պաշտոնական պատախաատուների և որոշ թերթերթի ընդառաջմանն ու դրական արձագանքներին և միաժամանակ մուտք գործեցին միջազգային կինոշրջանակներ: Այդ դրական մթնոլորտը պատճառ դարձավ, որ քանի տարի շարուակ նման ֆիլմերի արտադրությունը ծաղկում ապրի և այդպիսով նոր ուղղություն բացվի իրանցի կինոգործիչների դիմաց:

---------------------

1990 թվականին Դարյուշ Մեհրջուիի միջոցով պատրաստված «Համուն»-ը լուրջ թռիչք է համարվում Իրանի կինոյում: «Համուն»-ը Իրանի կինոյի ակավաթիվ ստեղծագործություններից է, որոնք միաժամանակ արժանացել են թե՛ ժողովրդի և թե՛ կինոքննադատների ընդառաջման: Այդ ֆիլմը փիլիսոփայական որոշ մտազբաղումները միատեղել է միստիկական համոզումներին և այն ներկայացրել է գրավիչ պատմությամբ:

Ֆիլմը նկարագրում է իր դոկտորական ավարտաճառի վրա աշխատող Համիդ Համունի կյանքի 24 ժամերը: Նրա ավարտաճառի թեման Հայր Աբրահամի ու նրա որդու հետ կատարված դեպքը և դրան զուգահեռ նյութական կապվածություններից հեռանալն ու Աստծուն մոտենալն է: Նա այդ կարճ ժամանակամիջոցում վերհիշում է իր անցյալը, ամուսությունը և ապա կնոջ հետ տարաձայնություններն ու խնդիրները և փորձում է գտնել դրանց պատճառը:

Համունն ունի իր վարպետը, որին չի հաջողում գտնել, սակայն մեծ ճգնաժամեր ապրելուց հետո վարպետը օժանդակում ու փրկում է նրան:

-----------------

«Համուն»-ի կինոսցենարի հիմքում ընկած է դանիացի հայտնի փիլիսոփա Սուրեն Քիեքեգարդի կենսագրությունը, սակայն պատմում է իրանցի գրողի ու կինոգործչի մատայնությունների մասին, որը փիլիսոփայական ու միստիկական մտազբաղումներ ունի: Ինքը Մեհրջուին այդ մասին ասում է. «Համուն»-ի կինոսցենարը գրելիս մխրճված էի հոգեբանական հարցերի, ինչպես նաև արևելյան միստիցիզմի ու իսլամական փիլիսոփայության մեջ: Խորասուզված էի միստիկական ու փիլիսոփայական գրականության մեջ ու հակված էի հատուկ միստիցիզմի»:

Հիշյալ ֆիլմում Համունի կերպարը դարձել է Իրանի կինոյի պատմության հավերժական կերպարներից մեկը և դա այն դեպքում երբ ինքը «Համուն» ֆիլմը արժանացել է որոշ բացասական քննադատությունների: Դա կարևոր է երկու տեսակետից, նախ այն որ այդ ստեղծագործության մեջ կերպարի մշակումը պատկերում է մի հակա-հերոսի, որը ձգտում է ընդհանուր եզրեր գտել ավանդականի ու մոդեռնի միջև: Այդ կերպարը նվազագույն թերություններով ցուցադրում է միստիկական կեղծ ուսմունքներին հետևող մտավորականի հակասություններն ու մտատանջությունները և հանդիսատեսին ծանոթացնում է նրա աշխարհին:

Միևնույն ժամանակ Համիդ Համունի կերպարը մարմանավորող դերասանը այդ ֆիլմում կատարել է իր լավագույն ու հավերժական դերերից մեկը:  Հանգուցյալ Խոսրո Շաքիբային այդ ֆիլմում օրինակելի վարպետությամբ կատարում է Համիդ Համունի դերը և պատճառ է դառնում, որ շատերը այնուհետև նրան հիշեն այդ ֆիլմում ունեցած դերակատարությամբ և կերպարած հերոսի անվամբ:

«Համուն» ֆիլմը Մեհրջուին ձևավորել է «Ուղևորության» հիմքի վրա: Միստիկական փուլերում անհատը մի քանի փուլանոց գործընթացի արդյունքում հետզհետե անջատվում է նյութական կապանքներից և հասնում է հոգևոր ու ոչ-նյութական սիրույն: Բազմաթիվ ֆլաշբաքերը և ֆիլմի հերոսի ներաշխարհը պատկերող տեսարանները ֆիլմում Մեհրջուիի օգտագործած մեթոդներից են: Ինչքան իր սովորական կյանքում առաջ է գնում ֆիլմի գլխավոր կերպարը, նույնքան բարդանում են պայմանները և նա խնդիրները կարգավորելու համար ապաստանում է անցյալին, որպեսզի լուծում գտնի այդ ճգնաժամերի համար:

Իհարկե պիտի հիշել կարևոր մի կետ: Այդ և իր մյուս ֆիլմերում Մեհրջուիի ներկայացրած միստիցիզմի ակունքը իսլամական միստիցիզմը և աստվածային սկզբնակետին մարդու ունեցած կարիքը չէ: Այն հայտնագործությունը, որ կատարում են ֆիլմի հերոսները հաճախ չեն համապատասխանում կրոնական միստիցիզմի տրամաբանությանը և միայն ձգտում են ապացուցել այն կետը, որ մարդու հոգին վեհ է և կարող է նվաճել հոգևոր ակունքները:

Սա թեև աստվածային կրոնների ընդունած միստիցիզմի մի մասն է համարվում, սակայն կապի մեջ է նաև բուդիստական, ինչպես նաև Քրիշնա Մորթու և Կոնֆեսիուսի ներկայացրած միստիցիզմին և կողմնակիցներ ունի աշխարհի ժամանակակից որոշ արվեստագետների ու կինոգործիչների մոտ: Նման միստիցիզմը միայն «Համուն» ֆիլմում չէ, որ իր դրսևորումն է  գտնում, այլև դա կարելի է նկատել Մեհրջուիի մյուս ստեղծագործություններում, այդ թվում «Բանուն», «Լեյլան», «Փարին» և նրա վերջին աշխատանքներից համարվող «Նարնջագույն համազգեստավորները» ֆիլմերում:

«Համուն»-ը մասնակցեց «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի 8-րդ շրջանին և մեծ ընդառաջում գտնելով շահեց բազմաթիվ մրցանակներ: Ֆիլմը շահած 5 բյուեղյա Սիմրող արձանիկներով և իրավարար կազմի հատուկ մրցանակով, այդ տարվա Իրանի կինոյի աստղը դարձավ: Սակայն դա ամբողջությունը չէր: Պաշտպաններին զուգահեռ «Համուն»-ն ունեցավ իր քննադատները, որոնք խիստ կերպով հակադրվեցին նրան և քննադատեցին ֆիլմում ներկայացված թեմաները:

Իրանցի հայտնի արվեստաբան նահատակ Սեյեդ Մորթեզա Ավինին այն օրերին ֆիլմը համարեց ունայնության կամ նեհիլիզմի փակուղային վիճակում հայտնվելու խորհրդանիշը և ընդգծեց, որ Համիդ Համունի կյանքում գոյություն ունեցող հիասթափությունը ֆիլմում տարածված բացասական կետ է: Լրագրության և փաստագրական ֆիլմերի ոլորտում երկար անցյալ ունեցող Ավինին այդ քննադատական հոդվածում գրել է. «Ես ենթադրում էի, որ «Համուն»-ը կրոնական ինչ-որ թյուրըմբռնման արդյունք է, սակայն հետագային անդրադարձա, որ այդտեղ գոյություն ունի ոչ-կրոնական ու անվնաս մի տեսակ միստիցիզմ, որը ինչ-որ կարոտագին հակազդեցություն է համարվում արևմտամետության և տեխնոլոգիայի տիրապետության դիմաց»:

-------------------

«Համուն»-ի հեղինակ Դարյուշ Մեհրջուին Իրանի կինոյի վաստակավոր գործիչներից է: Նա վերջին չորս տասնամյակներում ակտիվ աշխատանք է ծավալել Իրան կինոյում: Մեհրջուին ծնվել է 1939 թվականին, Թեհրանում և պատանի հասակում երաժշտությամբ հետաքրքվելով իրանական, ինչպես նաև արևմտյան դասական երաժշտության դասեր է առել: Այնուհետև հետաքրքրվել է կինոյով և նախնական ուսումը Թեհրանում ավարտելուց հետո մեկնել է ԱՄՆ և իր ուսումը շարունակել է կինոյի բնագավառում: Կարճ ժամանակ անց Մեհրջուին հետաքրքրվում է փիլիսփայությամբ և ուսանում է այդ ճյուղում:

1967 թվականին վերադառնալով Իրան պատրաստում է իր առաջին «Ադամանդ 33» ֆիլմը: Ֆիլմը մեծ հաջողություն չի ունենում, սակայն երկու տարի անց նա «Կովը» ֆիլմով մեծ համբավ է ձեռք բերում: Ֆիլմը միջազգային կինոփառատոներում շահած մրցանակներով մեծ պատիվ է բերում թե՛ Մեհրջուիին և թե՛ Իրանի կինոյին և միևնույն ժամանակ հաջող վարձույթ ունենալով նոր ուղղություն է բացում Իրանի կինոյում: «Կովը» ցուցադրվեց «Քան»-ի, «Բեռլին»-ի, «Մոսկվա»-ի, «Լոնդոն»-ի և «Լոս Անջելես»-ի միջազգային կինոփառատոներում և ամենուրեք մեծ ընդառաջման արժանացավ:

«Կովը» պատմում է գյուղացի մի մարդու մասին, որի կովը սատկում է և դրանից հետո նա մտային խանգարում է ունենում և ենթադրում է, թե կով է դարձել: Իրականությունը նրան հասկացնելու տալու համար շրջապատի ջանքերը ապարդյուն են լինում և երբ նրան բուժման համար քաղաք են տանում, նա մահանում է ճանապարհին:

Շատերը «Կովը» ֆիլմի ցուցադրման ժամանակ դրան հղկված, իմաստուն և գեղեցկությամբ հագեցած ստեղծագործություն բնութագրեցին, որը խոսում է մեծ ու մարդկային սիրո մասին: Գեղեցիկ նկարահանումն ու լուսավորությունը, ինչպես նաև դերասանների գնահատելի խաղարկությունը և դրանց զուգահեռ ֆիլմի զգացական ու փիլիսոփայական թեման, նրան դասել են համաշխարհային լեզվի տիրացած ստեղծագործությունների շարքը, ինչի պատճառով էլ այդ ֆիլմը հավերժացել է:

Ոմանք համոզված են, որ «Կովը» ֆիլմը քաղաքական երանգ ունի և փորձել է մերկացումներ կատարել Փահլեվիի վարչակազմի ցուցամոլական քաղաքականությունների մասին: «Կովը» ֆիլմը ցուցադրվեց այն օրերին, երբ Փահլեվի վարչակազմը աչք շլացնող ու ստահոդ քարոզչությամբ հավակնում էր, թե պաշտպանում է գյուղացիներին և կարգավորում է Իրանի գյուղերի խնդիրները: Սակայն «Կովը» ֆիլմում մասամբ պատկերվել է գյուղերում տիրող չքավորությունն ու ցավալի վիճակը և ցուցադրվել է նախկին վարչակազմի հավակնությունների ստահոդությունը:

---------------------

Բարեկամներ ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակը: Մինչ մի այլ հանդիպում բարի օր ենք մաղթում բոլորիդ:

 

 

 

 

 

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել