Կայքը դադարել է աշխատել : Կայքի նոր տարբերակը հասանելի է Parstoday հասցեով . ParsToday Armenian
Չորեքշաբթի, 06 Ապրիլ 2016 12:49

Իսլամի հետ ծանոթացման դասընթաց Մասաչուսեթսի քրիստոնեական հոգևոր դպրոցում

Իսլամի հետ ծանոթացման դասընթաց Մասաչուսեթսի քրիստոնեական հոգևոր դպրոցում
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի «Գորդոն Քանոլ» քրիստոնեական հոգևոր դպրոցում կկազմակերպվի իսլամի հետ ծանոթացման ամառային դասընթաց:

ԻՔՆԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով «mnnonline» լրատվական կայքին հաղորդել է, որ այս սեղմ դասընթացը կազմակերպվելու է «Իսլամի ամառային հիմնադրամ» անվամբ:

Այս դասընթացին մասնակցողները այցելելով մզկիթներ, մոտիկից ծանոթանալու են մուսուլմանների կրոնական արարողություններին ու մզկիթներում իրականացվող աշխատանքներին:

Ավելի մոտիկից ծանոթություն ձեռք բերելով իսլամի մասին, նրանք սովորելու են, թե ինչ դիտանկյունից պիտի մոտենալ այս կրոնին:

Տարիներ առաջ նման դասընթաց էր կազմակերպվել Ֆիլադելֆիայում:

Ավելացնել կարծիք


Անվտանգության կոդ
թարմացնել